USD
EUR
RUB

«Նոր սերունդ, նոր անուններ» խորագրով ցուցահանդեսը նվիրվեց Հովհաննես Թումանյանի հոբելյանին

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղը, ամենայն հայոց բանաստեղծի դիմանկարները, նրա հեքիաթների հերոսներին պատկերող և այլ թեմաներով 45 կտավ ներկայացված է «Նոր սերունդ, նոր անուններ» վերտառությամբ ցուցահանդեսում:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 13-ին Հայաստանի նկարիչների միությունում:

«Մենք, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թվականների օրացույցում, որոշեցինք նախաձեռնել այս ցուցահանդեսը: Այն նպատակ ունի հանրահռչակել պատանի նորահայտ նկարիչներին: Ցուցահանդեսի իրականացման համար հայտարարել էինք մրցույթ` նշելով, որ բոլոր պատանի նկարիչները, որոնք ցանկանում են, որ այստեղ ընդգրկվեն իրենց ստեղծագործությունները, կարող են ներկայացնել այնպիսի գործեր, որոնք սիրով կնվիրեին Թումանյանին: Ստացել ենք 40 հայտ, ընտրվել է 27 նկարչի աշխատանք»,-պատմեց «ԱրթԶ» կրթամշակութային հասարակական կազմակերպության փոխնախագահ Մարիամ Խաչատրյանը:

Նա հավելեց, որ Թումանյանին նվիրված միջոցառումների շրջանակում «ԱրթԶ»-ն Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ին, գրքահավաք է կազմակերպելու Ավ. Իսահակյանի կենտրոնական գրադարանում:

Նկարչուհի Մանու Հարությունյանը, որը երկու կտավ է ներկայացրել ցուցահանդեսին, խոստովանեց, որ դրանցից մեկում պատկերված են իր կոշիկները, իսկ մյուսում` ծաղկեփունջ: «Սա այն փնջերից է, որոնք սովորաբար ստանում եմ ցուցահանդեսներից հետո: Դրանք թոշնելու հատկություն ունեն. փնջերն անմահացնելու, դրանք հիշելու նպատակով անպայման նկարում եմ»,-խոստովանեց նկարչուհին:

Խոսելով ցուցահանդեսի մասին` նա ասաց, որ յուրաքանչյուր երիտասարդ ստեղծագործող պետք է օգտագործի ցուցադրվելու և ներկայանալու բոլոր հնարավորությունները:

Արվեստաբան Սաթենիկ Վարդանյանի խոսքով` Հովհաննես Թումանյանը սերունդներին է փոխանցել ապրելու, արարելու, ստեղծագործելու, միմյանց հետ հարաբերվելու, բարու և ճշմարտության ճանապարհով առաջնորդվելու ճանապարհը: Նա շեշտեց, որ ժամանակակից սերնդի ներկայացուցիչների համար ցուցահանդեսը ինքնադրսևորվելու լավ հարթակ է:

Ցուցահանդեսը կյանքի կոչվեց «ԱրթԶ» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության, Նկարիչների միության աջակցությամբ:

Այն բաց կլինի մինչև փետրվարի 18-ը:

 

Լրահոս
Գևորգ Էմին․ Սիամանթոյի մենախոսությունը Նոր գիրք՝ «Պալատի ուրվականը» Ֆրանսիայում հայտնաբերվել է Պոլ Գոգենի՝ մեզ հայտնի ամենավաղ նկարը «Ռոմեո և Ջուլիետ»-ը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում «Արվեստի շաբաթ»-ը մեկնարկեց Արարչագործության շարքի մանրանկարները Նվիրում եւ հոգու պարտք՝ ըստ Սոնա Հովհաննիսյանի Օպերային թատրոնի կոլեկտիվը չի ընդունում Նազենի Ղարիբյանին Իմ հոգում․․․ Վարդան Հակոբյան․ Իսկ Էմերսոնը ձու էր խաշում հրաբուխների վրա Թադևոս Տոնոյան․ Ես քեզ սիրում եմ իմ երկրի վրա ու քո երկնքում Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանը հրավիրում է ավագ դպրոցի աշակերտներին որակյալ կրթություն ստանալու Հոգևորական շերտը «վերին դարակում» է Կոնստանտին Օրբելյան. «Թող դատարանը որոշում կայացնի, այլ ոչ թե լինի միանձնյա» «Եթե լեզուն, որով դու գրում ես, վատ գիտես, գրող լինելու մասին խոսելն ավելորդ է» Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Սոֆիայի Ազգային գրադարանում տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Երևանում հանդես կգա «Գրեմմի» մրցանակակիր «Պարկեր» քառյակը Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը Июльансамбль կոչվող թատերախումբը հանդես կգա Երեւանում Մեկնարկում է «Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության 4-րդ փառատոնը» Զողորմութեան Քո զդուռն բազ մեզ Տէր Վիլյամ Սարոյան. Ամբողջ աշարը և բուն իսկ դրախտը Երվանդ Քոչար. Արևը խաբեց Անթիլիասում հրատարակվել է «Մշակույթը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920)» գիտաշխատությունը Տիմատին հրապարակել է Հայաստանում նկարահանված տեսահոլովակը Վան Գոգի պատկերով օդապարիկը սավառնել է Մելբուռնի երկնքում Քարոզ. «Մարմնի ճրագը աչքն է» Սրբերի և սրբադասման մասին Հոբելյանական հուշ երեկո՝ նվիրված Մեծն Կոմիտասի ծննդյան 150-ամյակին Աղքատ Ղազարոսի առակը Խաղաղության աղոթք Գուրգեն Մահարի․ Օրոր օրոր Ռազմիկ Դավոյան․ «Ես ամեն օր քեզ հետ զրուցում եմ թաքուն» Խաղաղությունը հնարավոր է դառնում, երբ Աստված մտնում է մեր կյանք «Ոչ ոք երկինք չի մտել՝ անտարբեր և սառնասիրտ կյանք ապրելով» Ողջունում ենք Գրիգոր Լուսավորչի փողոցը Սբ Գրիգոր Լուսավորիչ վերանվանելու վերաբերյալ քաղաքապետարանի կայացրած որոշումը Գիտնականները քվանտային կտավի վրա վերարտադրել են Մոնա Լիզայի միկրոսկոպիկ պատկերը Նոր գիրք` «Հայ-գերմանական ռապսոդիա» Երևանում տեղի կունենա Ռոզի Արմենի «60 տարի բեմում» հոբելյանական համերգը, կհնչի 20 երգ
website by Sargssyan