USD
EUR
RUB

Կա դրվագ, որը հոգեբանորեն դժվար է խաղալը. Ալեքսանդր Խաչատրյանի «Գարուն ա» ֆիլմը Ապրիլյան պատերազմի մասին է. լուսանկար

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը շուտով հանրությանը կներկայացնի ֆիլմ՝ Ապրիլյան պատերազմի մասին: Aysor.am-ի հետ զրույցում գաղափարի հեղինակն ընդգծեց՝ Արցախյան պատերազմի մասին ֆիլմ նկարելու մտահղացումը վաղուց է ծնվել, սակայն 2016 թվականի ապրիլյան իրադարձությունները ստիպեցին փոքր-ինչ փոխել ուղղությունը, ու ծնվեց «Գարուն ա»-ն:

«Արցախյան պատերազմի մասին ֆիլմ նկարելու գաղափար ինձ մոտ վաղուց կար, քանի որ կար և կա պահանջը՝ այն ինչ-որ ձևով լուսաբանելու և ներկայացնելու հասարակությանը։ Աշխատանքները սցենարի վրա արդեն սկսվել էին, երբ եղավ Քառօրյա պատերազմը։ Այն, ինչ կատարվեց, փոխեց մեզ ու մեր ֆիլմի ուղղությունը և գաղափարախոսությունը։ Եվ գրվեց նոր սցենար», - նշեց մեր զրուցակիցը:

Գեղարվեստորեն մատուցվող ֆիլմի հենքը փաստերն են, պատմությունը ոչ թե մտացածին, այլ իրական է: Նկարահանումները դեռևս չեն մեկնարկել, նախապատրաստական աշխատանքներ են տարվում, սակայն ծրագրված է ֆիլմն ավարտին հասցնել և մեծ էկրան բարձրացնել 2020 թվականին:

«Այժմ տարվում են նախապատրաստական աշխատանքները, շուտով կսկսվեն նկարահանումները, որոնք տեղի կունենան Հայաստանում: Ֆիլմում իրադարձությունները ծավալվում են Հայաստանում՝ խաղաղ ժամանակ, և սահմանին՝ պատերազմի ժամանակ», - մանրամասնեց նա:

Դիտարկմանը՝ կա՞ մի դրվագ, որը հոգեբանորեն ամենաբարդն է ներկայացնելը, Ալ. Խաչատրյանը խոստովանեց.

«Նախ նշեմ, որ ֆիլմը խաղարկային է։ Կարելի է ասել՝ դերասանական ֆիլմ է։ Բոլոր տեսարաններն էլ հոգեբանական են, բայց, այո, կա նաև դրվագ, որն իսկապես հոգեբանորեն դժվար է»:

Գեղարվեստական ֆիլմի ֆինանսական ծանրաբեռնվածությունն առայժմ իր վրա է վերցրել նախագծի հեղինակը, սակայն այն կարիք ունի նաև հավելյալ ներդրումների:

«Առայժմ աշխատանքներն արվում են իմ անձնական գումարներով, սակայն ֆիլմը կարիք ունի հավելյալ ներդրումների։ Բավական ծախսատար է, քանի որ կան պատերազմական տեսարաններ, և մենք ուզում ենք, որ այն տեխնիկական որակով համապատասխանի միջազգային չափանիշներին։ Հուսով եմ, որ կունենանք գործընկերներ և հովանավորներ», - նկատեց Ալեքսանդր Խաչատրյանը:

Սցենարի հեղինակը Հարություն Ղուկասյանն է, ռեժիսորը՝ Ռոման Մուշեղյանը: Դերասանական կազմում ընդգրկված են Ալեքսանդր Խաչատրյանը, Ալիս Կապլանջյանը, Շանթ Հովհաննիսյանը և այլք:

«Թիմը դեռ կազմավորվում է, և այն կազմավորվելու է բարձր մասնագիտական որկավորման սկզբունքով։ Իհարկե, նաև հատուկ երաժշտություն կգրվի, այն շատ մեծ դեր է խաղալու ֆիլմում: Իսկ թե ում կվստահվի երգը՝ դեռևս չենք ընտրել»,-հավելեց նա:

«Գարուն ա»-ի նախապատրաստական աշխատանքները ԱՄՆ-ում են անցկացվում, ներկա պահին Ալեքսանդր Խաչատրյանն այնտեղ է գտնվում: Անդրադառնալով Հայաստան այցելությանն ու էկրանային առաջարկներին, Aysor.am-ի զրուցակիցն ասաց.

«Այժմ ԱՄՆ-ում զբաղվում եմ այս ֆիլմի նախապատրաստական աշխատանքներով։ Մի խումբ համախոհներով, որոնք անտարբեր չեն մեր երկրի առկա խնդիրներին և ապագա ճակատագրին, աշխատում ենք իրականացնել այս նախագիծը: Շուտով Հայաստան կվերադառնամ՝ ֆիլմի աշխատանքների հաջորդ փուլն իրականացնելու համար: Ինչ վերաբերվում է նոր առաջարկներին, ապա այդպիսիք եղել են, սակայն այս ֆիլմի գաղափարախոսության կարևորությունն այսօր մեզ համար առաջնահերթ է, ուստի այս պահին զբաղված եմ միայն այս ֆիլմի կայացմամբ»:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Լրահոս
Գևորգ Էմին․ Սիամանթոյի մենախոսությունը Նոր գիրք՝ «Պալատի ուրվականը» Ֆրանսիայում հայտնաբերվել է Պոլ Գոգենի՝ մեզ հայտնի ամենավաղ նկարը «Ռոմեո և Ջուլիետ»-ը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում «Արվեստի շաբաթ»-ը մեկնարկեց Արարչագործության շարքի մանրանկարները Նվիրում եւ հոգու պարտք՝ ըստ Սոնա Հովհաննիսյանի Օպերային թատրոնի կոլեկտիվը չի ընդունում Նազենի Ղարիբյանին Իմ հոգում․․․ Վարդան Հակոբյան․ Իսկ Էմերսոնը ձու էր խաշում հրաբուխների վրա Թադևոս Տոնոյան․ Ես քեզ սիրում եմ իմ երկրի վրա ու քո երկնքում Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանը հրավիրում է ավագ դպրոցի աշակերտներին որակյալ կրթություն ստանալու Հոգևորական շերտը «վերին դարակում» է Կոնստանտին Օրբելյան. «Թող դատարանը որոշում կայացնի, այլ ոչ թե լինի միանձնյա» «Եթե լեզուն, որով դու գրում ես, վատ գիտես, գրող լինելու մասին խոսելն ավելորդ է» Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Սոֆիայի Ազգային գրադարանում տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Երևանում հանդես կգա «Գրեմմի» մրցանակակիր «Պարկեր» քառյակը Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը Июльансамбль կոչվող թատերախումբը հանդես կգա Երեւանում Մեկնարկում է «Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության 4-րդ փառատոնը» Զողորմութեան Քո զդուռն բազ մեզ Տէր Վիլյամ Սարոյան. Ամբողջ աշարը և բուն իսկ դրախտը Երվանդ Քոչար. Արևը խաբեց Անթիլիասում հրատարակվել է «Մշակույթը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920)» գիտաշխատությունը Տիմատին հրապարակել է Հայաստանում նկարահանված տեսահոլովակը Վան Գոգի պատկերով օդապարիկը սավառնել է Մելբուռնի երկնքում Քարոզ. «Մարմնի ճրագը աչքն է» Սրբերի և սրբադասման մասին Հոբելյանական հուշ երեկո՝ նվիրված Մեծն Կոմիտասի ծննդյան 150-ամյակին Աղքատ Ղազարոսի առակը Խաղաղության աղոթք Գուրգեն Մահարի․ Օրոր օրոր Ռազմիկ Դավոյան․ «Ես ամեն օր քեզ հետ զրուցում եմ թաքուն» Խաղաղությունը հնարավոր է դառնում, երբ Աստված մտնում է մեր կյանք «Ոչ ոք երկինք չի մտել՝ անտարբեր և սառնասիրտ կյանք ապրելով» Ողջունում ենք Գրիգոր Լուսավորչի փողոցը Սբ Գրիգոր Լուսավորիչ վերանվանելու վերաբերյալ քաղաքապետարանի կայացրած որոշումը Գիտնականները քվանտային կտավի վրա վերարտադրել են Մոնա Լիզայի միկրոսկոպիկ պատկերը Նոր գիրք` «Հայ-գերմանական ռապսոդիա» Երևանում տեղի կունենա Ռոզի Արմենի «60 տարի բեմում» հոբելյանական համերգը, կհնչի 20 երգ
website by Sargssyan