USD
EUR
RUB

Ժամանակի ոգով գրված գիրք՝ «Շիլափլավ եւ շիլաշփոթ»

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, Aravot.am: Օրերս ծնվեց «Ոզնու» կրկնակի դափնեկիր, Երեւանի Ավան վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու ատենապետ, իրավաբան Գրիգոր Մելիք-Սարգսյանի 36-րդ՝ «Շիլափլավ եւ շիլաշփոթ» գիրքը, որը նրա «Թաղվես դու, աղվես»-ի օրգանական շարունակությունն է: Թեմատիկան հասարակության մեջ ընթացող մերօրյա իրադարձություններն են, դրանց շուրջ կատարված հեղինակի մտորումները, անցյալ-ներկա խառնած դիտարկումները, հարցադրումները, որոնք համեմված են երգիծական նորագույն գյուտերով:

Իրավաբան-երգիծաբանն աշխույժ, բառախաղային ոճով ու հանգով ծանուցում է. «Այս «Շիլափլավ եւ շիլաշփոթ» գրքում ծիծաղկոտ՝ կհանդիպեք մարդկանց ծանոթ, անծանոթ, թե ձեզ սրտամոտ, թե շատ անամոթ, որոնք կանգնած են անչափ իրար մոտ եւ ընթանում են ճամփով քարքարոտ»:

Գրքին բնորոշ են առակախոսական, այլաբանական արտահայտչաձեւերը: Մելիք-Սարգսյանը հաճախ է հայտնվում իրողությունների կիզակետում, դառնում նոր ժամանակի ժամանակագիրը, ինչպես իր ժամանակին ֆրանսիացի բանաստեղծ Բերանժեն էր, իսկ Ռուսաստանում՝ Դեմյան Բեդնին, ով ասել է՝ «Я пою, но разве я пою, мой голос огрубел в бою…»:

Չափածո բաժինը սկսվում է «Երազանքը» բանաստեղծությամբ: Բանաստեղծը երազել է «հաղթել չարին, սիրտը բացել աշխարհին, երկնել տաղեր, արարել բարին, լույս եւ հույս շաղել աշխարհին»: Վերջին քառյակը վերջակետում է հայրենասիրական մղումով. «…Որ միավորվի պատմական Հայքը ու պատարագ տա Մարութա վանքը, ինչի համար ես կտամ իմ կյանքը, ահա սա է իմ սուրբ երազանքը»: «Բավարարվեք ձեր ունեցածով» էլ՝ երգիծանքի մտրակով ձաղկում է ագահությունը, աչքածակությունը, խրախուսում՝ «Բարին արարեք, չարը խափանեք, որ արդար մարդու անուն վաստակեք»: «Կադրերը եւ ջարդերը» պատմական ակնարկ է, դաս, որը Լենինի, Ստալինի, Մաո Ցզե Դունի, Պոլ Պոտի պես չենք վարվում. «Բռնել ենք ճամփան սեր ու համերաշխության, չենք կիրառի վենդետան, եթե գռփածը ետ տան…»: Մելիք-Սարգսյանը թավշյա հեղափոխությունն աննախադեպ է համարում. «Որն ուներ հզոր մի նշանաբան՝ սեր, արդարություն, համերաշխություն…»: Վերջինիս հանգուցալուծումը «Թավշածաղիկ» քնարական բանաստեղծությունն է. «Մենք մեծ սիրով կմասնացենք գարնան թավշյա այս զարթոնքին, թավշյա ծաղիկներ կփնջենք, որ հասնենք մեր երազանքին»: «Հեղափոխության հետեւանքները» գործով նա մերժում է այն հեղափոխությունները, որոնք բերում են ավերածություններ. «Լինի անգլիական, թե ֆրանսիական, թե հոկտեմբերյան սոցիալիստական: Քաղաքացիական շնչով են գրված՝ «Մեր անկախության հռչակման օրը», «Կուռքեր չպաշտեք», «Աշխարհը կարծես խելագարվել է», «Տուն դարձեք, հայեր» գործերը:

«Պտույտ մը հայոց թաղերու մեջ» երգիծապատումով, ինչպես Պարոնյանն է պտույտ մը արել Պոլսո թաղերուն մեջ, այնպես էլ նրան պաշտող մի համեստ իրավաբան-երգիծաբան է փորձել հետեւել նրա օրինակին՝ ինքը եւս «պտույտ մը անել» պատմական հայոց մյուս թաղերում՝ հին ժամանակներից մինչեւ մեր օրերը, որ վերապատմի, թե ինչ են արել մեր նախնիները եւ ինչ են անում հիմա նորերը:

«Ոտնամանների ոդիսականը» երգիծապատումը նույնպես նույնաոճ է: Խոստովանում է, որ խիստ ազդվել է Հոմերոսի «Իլիականից» եւ «Ոդիսականից», նրա հերոսների օրինակով նկարագրել մարդու ոտնամանի ոդիսականն ու պատմական ուղին: Դասականն ու հասարակ գրողը պարզել են, որ շատ բեռ կրողը՝ արագ մաշվող մարդու ոտնամաններն են, որոնց հանդեպ սիրո երգեր են ձոնվել: Ահավասիկ մի նմուշ. «Առ կոշիկիս թայը, պախա քեզի հիշատակ, կարող ա կիգամ, կարող ա չիգամ, յարո ջան»: Մի այլ երգում մաշիկը նույնացվում է վարդի հետ. «Վարդ կոշիկս, վարդ կոշիկս, վարդից գեղեցիկ մաշիկս…»: Գ. Մելիք-Սարգսյանը լինելով գյումրեցի, բարձր է գնահատում Բոկաչիոյի «Դեկամերոնը», դրա համար նրա ոգեշնչումով գրել է «Դեկամերոնը» եւ մեր հայկական «Սատիրիկոնը», մասն երկրորդում էլ՝ «Գյումրեցիների «Դեկամերոնը»: Հեղինակը սիրո եւ թավշյա հեղափոխությամբ տոգորված տաղեգրել, բանահյուսեր է մեր բուն հայկական կյանքին բնորոշ սիրախաղերն ու պատմությունները, սրամտությունները, կատակները, որ շուտ վերանան անցյալի թողած տխուր հետքերը եւ ավելանան մարդկանց հույսերը եւ ժպիտները:

ԳՈՒՐԳԵՆ ԼՈՌԵՑԻ

ՀՐԱՆՏ ՀՈՐԻԶՈՆ

Լրահոս
Գևորգ Էմին․ Սիամանթոյի մենախոսությունը Նոր գիրք՝ «Պալատի ուրվականը» Ֆրանսիայում հայտնաբերվել է Պոլ Գոգենի՝ մեզ հայտնի ամենավաղ նկարը «Ռոմեո և Ջուլիետ»-ը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում «Արվեստի շաբաթ»-ը մեկնարկեց Արարչագործության շարքի մանրանկարները Նվիրում եւ հոգու պարտք՝ ըստ Սոնա Հովհաննիսյանի Օպերային թատրոնի կոլեկտիվը չի ընդունում Նազենի Ղարիբյանին Իմ հոգում․․․ Վարդան Հակոբյան․ Իսկ Էմերսոնը ձու էր խաշում հրաբուխների վրա Թադևոս Տոնոյան․ Ես քեզ սիրում եմ իմ երկրի վրա ու քո երկնքում Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանը հրավիրում է ավագ դպրոցի աշակերտներին որակյալ կրթություն ստանալու Հոգևորական շերտը «վերին դարակում» է Կոնստանտին Օրբելյան. «Թող դատարանը որոշում կայացնի, այլ ոչ թե լինի միանձնյա» «Եթե լեզուն, որով դու գրում ես, վատ գիտես, գրող լինելու մասին խոսելն ավելորդ է» Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Սոֆիայի Ազգային գրադարանում տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Երևանում հանդես կգա «Գրեմմի» մրցանակակիր «Պարկեր» քառյակը Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը Июльансамбль կոչվող թատերախումբը հանդես կգա Երեւանում Մեկնարկում է «Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության 4-րդ փառատոնը» Զողորմութեան Քո զդուռն բազ մեզ Տէր Վիլյամ Սարոյան. Ամբողջ աշարը և բուն իսկ դրախտը Երվանդ Քոչար. Արևը խաբեց Անթիլիասում հրատարակվել է «Մշակույթը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920)» գիտաշխատությունը Տիմատին հրապարակել է Հայաստանում նկարահանված տեսահոլովակը Վան Գոգի պատկերով օդապարիկը սավառնել է Մելբուռնի երկնքում Քարոզ. «Մարմնի ճրագը աչքն է» Սրբերի և սրբադասման մասին Հոբելյանական հուշ երեկո՝ նվիրված Մեծն Կոմիտասի ծննդյան 150-ամյակին Աղքատ Ղազարոսի առակը Խաղաղության աղոթք Գուրգեն Մահարի․ Օրոր օրոր Ռազմիկ Դավոյան․ «Ես ամեն օր քեզ հետ զրուցում եմ թաքուն» Խաղաղությունը հնարավոր է դառնում, երբ Աստված մտնում է մեր կյանք «Ոչ ոք երկինք չի մտել՝ անտարբեր և սառնասիրտ կյանք ապրելով» Ողջունում ենք Գրիգոր Լուսավորչի փողոցը Սբ Գրիգոր Լուսավորիչ վերանվանելու վերաբերյալ քաղաքապետարանի կայացրած որոշումը Գիտնականները քվանտային կտավի վրա վերարտադրել են Մոնա Լիզայի միկրոսկոպիկ պատկերը Նոր գիրք` «Հայ-գերմանական ռապսոդիա» Երևանում տեղի կունենա Ռոզի Արմենի «60 տարի բեմում» հոբելյանական համերգը, կհնչի 20 երգ
website by Sargssyan