USD
EUR
RUB

«Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում հաղթող գործն առնչվեց հայի անվան հետ»

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, Aravot.am: Փաստում է Գրեմմիի հավակնորդ Կոնստանտին Օրբելյանը Սթիվեն Ջոբսի անունն այսօր գիտեն բոլորը՝ անկախ տարիքից, սեռից, ազգային պատկանելությունից, եւ թվում է, թե նա այսօր էլ ապրում է (մահացել է 56 տարեկանում, 2011թ.), ստեղծագործում, ամեն նոր Apple արտադրանք տեսնելիս կամ ձեռքներս վերցնելիս մենք այն միայն ու միայն նրա անվան հետ ենք կապում: Օրերս Լոս Անջելեսում կայացած Գրեմմի ամենամյա մրցանակաբաշխության 61-րդ արարողության ժամանակ ձեռնարկատեր, գյուտարար, ճարտարագետ, դիզայներ, համակարգչային գիտնական, գործադիր պրոդյուսեր Ջոբսի անունը՝ ժամանակին որպես նաեւ հիշյալ մրցանակաբաշխության հոգաբարձուների խորհրդի պարգեւին արժանացած անձի, առաջին անգամ հնչեց «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում ներկայացված դիրիժոր Մայքլ Քրիստիի ղեկավարությամբ «Սթիվ Ջոբսի հեղափոխությունը» օպերայի առիթով: Այս անվանակարգում ընդգրկված էր նաեւ դիրիժոր, Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի եւ հրավիրյալ մեներգիչների հետ իրականացրած Վերդիի «Ռիգոլետո» օպերայի ձայնագրությունը: Այս անվանակարգում ներկայացված այլ ձայնագրությունների թվում հաղթեց «Սթիվ Ջոբսի հեղափոխությունը» օպերան: Տեղեկացնենք, որ վերջինիս համաշխարհային պրեմիերան կայացել է 2017թ., ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգում եւ մասնագետների կողմից ի սկզբանե որակվել է «տեխնոլոգիական օպերա»: Արեւմտյան ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ օպերայի հեղինակն է կոմպոզիտոր եւ DJ Մեյսոն Բեթսը: Մեծակտավ այս ստեղծագործությունն իրենից ներկայացնում է նվագախմբային, կիթառի նվագակցության եւ էլեկտրոնային երաժշտության խառնուրդ: Մինչ այս օպերան Ջոբսը հայտնի էր զուտ իբրեւ տեխնոլոգիական հեղափոխական, որը սիրում էր բուդդիզմն ու բուսակերությունը, հետո արդեն նրա մասին հրատարակվեցին գրքեր, նկարահանվեցին ֆիլմեր: Եվ միայն Մարկո Կեմիբելլո Բեյթը գրեց լիբրետո, որտեղ Ջոբս անհատի պրիզմայով ներկայացվում է, թե ինչպես են զարգացել հարաբերությունները նրա համար ամենակարեւոր 5 անձանց հետ, նրանք են՝ կինը՝ Լորին, մտերիմ ընկերը՝ Սթիվ Վոզնյակը, նախկին ընկերուհին՝ Քրիստին Էննը, հոգեւոր ուսուցիչներ Կոբունը եւ հայր Պոլը:

«Գրեմմիից» «վերադառնանք» Երեւան: «Առավոտը» առաջինը հանդիպեց Կոնստանտին Օրբելյանի հետ: Հիշեցնենք, որ մաեստրոն այս տարի երրորդ անգամ է առաջադրվում հեղինակավոր այս մրցույթին: Մեզ հետ զրույցում նա հայտնեց, որ մանրամասն տեղեկացված չէ «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում շահած «Սթիվ Ջոբսի հեղափոխությունը» օպերայից, սակայն նշեց, որ օպերայի ձայնագրությունը ներկայացված է ծնունդով Նյու Յորքից Մայքլ Քրիստիի ղեկավարությամբ, որ դեռեւս 1995թ. Սիբելիուսի անվան դիրիժորների հեղինակավոր մրցույթին 21-ամյա երաժիշտը արժանացել է հատուկ մրցանակի՝ «բացառիկ ներուժի համար»: Մայքլն աշխատել է տարբեր օպերային թատրոններում, ինչպես նաեւ սիմֆոնիկ նվագախմբերում, այդ թվում՝ Բեռլինի, Չիկագոյի թատրոններում, Հելսինկիի Ֆինիկսի, Բրուքլինի ֆիլհարմոնիկ նվագախմբերում եւ այլն: Ինչ վերաբերում է այս անգամ էլ Գրեմմիի չարժանանալուն, թեեւ սա այն դեպքն է, երբ այս մրցույթի ցանկացած անվանակարգում հայտնվելն անգամ խոսում է երաժշտի ամենաբարձր մակարդակի մասին, մաեստրոն կատակեց. «Գրեմմիում «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում հաղթող գործն առնչվեց հայի անվան հետ», նկատի ունենալով, որ «Սթիվ Ջոբսի հեղափոխությունը» օպերայի գլխավոր, այս դեպքում՝ իրական հերոսին՝ Ջոբսին խնամել, դաստիարկել, մեծացրել է հայուհի մայրը: Մաեստրոն նաեւ կատակեց, թե Apple բրենդի այֆոնների մասին խոսելիս դրսում ասում են, թե «այ»-ը Ջոբսը դրել է «ֆոնի» սկզբում՝ ի պատիվ մոր, որն իրեն հաճախ դիմել է «այ բալա»:

Դիտարկմանը՝ մինչ ձեր մեկնելը Գրեմմիի մրցանակաբաշխությանը մասնակցելու, տարաբնույթ խոսակցություններ էին պտտվում, ընդհուպ այն աստիճան անհեթեթ, թե իբր դուք ինքներդ եք ձեզ ներկայացրել ու դարձել հավակնորդ «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում, Օրբելյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր տարի Գրեմմիի այդ անվանակարգում ներկայացվելու համար ներկայացվում է շուրջ 250 ձայնագրման ստուդիաներից աշխատանքներ: Կոնկրետ այս տարի ներկայացվել էր 21 հազար ձայնագրություն: Իմ ղեկավարությամբ Վերդիի «Ռիգոլետո» օպերայի ձայնագրությունը ներկայացրել էր հանրահայտ Delos ընկերությունը…

Դատեք ինքներդ»: Հարցին՝ հաջորդ տարի արդեն չորրորդ անգամ իր անունը դարձյա՞լ կհայտնվի Գրեմմիի որեւէ անվանակարգում: Օրբելյանը պատասխանեց. «Ամերիկյան հեղինակավոր NAXOS ֆիրմայում Կաունասի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ իրականացրել եմ Բելինիի «Պուրիտաններ» օպերայի ձայնագրությունը, օպերային աստղեր՝ տենոր Լոուրենց Բրաունլիի եւ սոպրանո Սառա Քոուբըրնի մասնակցությամբ: NAXOS-ի որոշելիքն է՝ ներկայացնե՞լ ձայնագրությունը, թե՞ ոչ: Վերջին խոսքն էլ, բնականաբար, Գրեմմիի այս անվանակարգի ժյուրիինն է: Սա միայն անվանակարգում հայտնվելու համար…»:

Գրեմմիի մրցանակաբաշխությանը ներկա գտնվելու համար յուրաքանչյուր անվանակարգում ընդգրկված երաժշտին տրամադրվում է մեկ- երկու հրավիրատոմս: Հետաքրքրվեցինք՝ ովքե՞ր էին ուղեկցում նրան: Մաեստրոն պատասխանեց. «Այս անգամ կողքիս էին քույրս՝ Լենան, 25-ամյա որդիս՝ Գեւորգը»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լրահոս
Գևորգ Էմին․ Սիամանթոյի մենախոսությունը Նոր գիրք՝ «Պալատի ուրվականը» Ֆրանսիայում հայտնաբերվել է Պոլ Գոգենի՝ մեզ հայտնի ամենավաղ նկարը «Ռոմեո և Ջուլիետ»-ը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում «Արվեստի շաբաթ»-ը մեկնարկեց Արարչագործության շարքի մանրանկարները Նվիրում եւ հոգու պարտք՝ ըստ Սոնա Հովհաննիսյանի Օպերային թատրոնի կոլեկտիվը չի ընդունում Նազենի Ղարիբյանին Իմ հոգում․․․ Վարդան Հակոբյան․ Իսկ Էմերսոնը ձու էր խաշում հրաբուխների վրա Թադևոս Տոնոյան․ Ես քեզ սիրում եմ իմ երկրի վրա ու քո երկնքում Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանը հրավիրում է ավագ դպրոցի աշակերտներին որակյալ կրթություն ստանալու Հոգևորական շերտը «վերին դարակում» է Կոնստանտին Օրբելյան. «Թող դատարանը որոշում կայացնի, այլ ոչ թե լինի միանձնյա» «Եթե լեզուն, որով դու գրում ես, վատ գիտես, գրող լինելու մասին խոսելն ավելորդ է» Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Սոֆիայի Ազգային գրադարանում տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Երևանում հանդես կգա «Գրեմմի» մրցանակակիր «Պարկեր» քառյակը Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը Июльансамбль կոչվող թատերախումբը հանդես կգա Երեւանում Մեկնարկում է «Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության 4-րդ փառատոնը» Զողորմութեան Քո զդուռն բազ մեզ Տէր Վիլյամ Սարոյան. Ամբողջ աշարը և բուն իսկ դրախտը Երվանդ Քոչար. Արևը խաբեց Անթիլիասում հրատարակվել է «Մշակույթը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920)» գիտաշխատությունը Տիմատին հրապարակել է Հայաստանում նկարահանված տեսահոլովակը Վան Գոգի պատկերով օդապարիկը սավառնել է Մելբուռնի երկնքում Քարոզ. «Մարմնի ճրագը աչքն է» Սրբերի և սրբադասման մասին Հոբելյանական հուշ երեկո՝ նվիրված Մեծն Կոմիտասի ծննդյան 150-ամյակին Աղքատ Ղազարոսի առակը Խաղաղության աղոթք Գուրգեն Մահարի․ Օրոր օրոր Ռազմիկ Դավոյան․ «Ես ամեն օր քեզ հետ զրուցում եմ թաքուն» Խաղաղությունը հնարավոր է դառնում, երբ Աստված մտնում է մեր կյանք «Ոչ ոք երկինք չի մտել՝ անտարբեր և սառնասիրտ կյանք ապրելով» Ողջունում ենք Գրիգոր Լուսավորչի փողոցը Սբ Գրիգոր Լուսավորիչ վերանվանելու վերաբերյալ քաղաքապետարանի կայացրած որոշումը Գիտնականները քվանտային կտավի վրա վերարտադրել են Մոնա Լիզայի միկրոսկոպիկ պատկերը Նոր գիրք` «Հայ-գերմանական ռապսոդիա» Երևանում տեղի կունենա Ռոզի Արմենի «60 տարի բեմում» հոբելյանական համերգը, կհնչի 20 երգ
website by Sargssyan