USD
EUR
RUB

Եթե միայն այս կյանքի համար ենք հույս դրել ի Քրիստոս, ողորմելի ենք, քան բոլոր մարդիկ

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, Irates.am: Շատերն են դիտել սարսափ ֆիլմեր` հատուկ էֆեկտներով, վախենալու կերպարներով և հսկայական բյուջեով:

Այդ ֆիլմերը հասարակության մեջ ավելացրել են հանցագործների կամ պարզապես սառնասիրտ մարդկանց թիվը, խաթարել անմեղ մանուկների քունը և անգամ զրկել նրանց այս աշխարհում հայտնվելու երբեմնի հնարավորությունից: Այնուհանդերձ, այդ ֆիլմերը սարսափելի են որոշակի տարիքային խմբի համար և ենթագիտակցության համար շատ ավելի քիչ վտանգներ են պարունակում, քան անմեղ թվացող շատ ֆիլմեր:

Ընտանեկան ու հասարակական իդիլիա պատկերող այդ ֆիլմերն արդեն իրականում սարսափելի ուղերձ ունեն, որը ենթագիտակցության մեջ տպավորվում է որպես երջանիկ ու ինքնաբավ կյանք... առանց Կյանքի: Հիմնականում կատակերգական ժանրի բոլոր ֆիլմերում ճչում է կյանքի, ընտանիքի, բարոյականության հանդեպ անլուրջ ու անպատասխանատու մոտեցումը, ծաղրվում են առաքինությունները, խրախուսվում արատները, խեղկատակությունը, շեշտադրվում են մարմնական հաճույքներն ու մարմնավոր, անկառավարելի զգացմունքները: Ողջ ընտանիքի դիտման համար նախատեսված, աչք շոյող, քնքուշ ժպիտից մինչև հոմերական քրքիջ հարուցող կամ թեկուզ աչքերից ցավակցական արցունքներ կորզող տեսարաններով հարուստ այդ ֆիլմերը նախ, ինչպես ցանկացած հեռուստատեսային նախագիծ, մեզնից խլում են մեր ժամանակը և մեր սեփական կյանքը, բայց առավել սարսափելին այդ ֆիլմերում Աստծո աննկատելի բացակայությունն է, անգամ անարգումը: Սկզբում այդ ֆիլմերը ցույց են տալիս Աստծո մասին որոշակի գաղափարով, հետո` թյուր, աղանդավորական մեկնաբանությամբ, այնուհետև` ժխտող կամ անարգող, և վերջում Աստծո գաղափարը իսպառ բացակայում է: Մարդիկ երջանիկ են, հաջողակ, բախտավոր, առողջ ու ինքնաբավ... առանց Աստծո: Եթե սարսափ ֆիլմերից բոլորը խուսափում են, և ծնողները պաշտպանում են իրենց երեխաներին նման դիտումներից, ապա թվացյալ անվտանգ ֆիլմերի դիտումը խրախուսվում է, և սերունդների երակներով հոսում է երկրի վրա դրախտ կառուցելու թունավոր պատրանքը: Այդ ֆիլմերը ցուցադրվում են անգամ այնպիսի հեռուստաալիքներով, որոնցով պետք է որ քարոզեին համբերություն, հավատի ու առաքինությունների պայքար մոլությունների և մոլորությունների դեմ: Փոխարենը ցուցադրում են, ասենք, Սուրբ Զատկի մասին ֆիլմ, որտեղ Աստծո, Քրիստոսի, փրկության մասին ոչ մի խոսք չենք լսում:

Պետությունների զանազան միությունները յուրօրինակ գաղափարախոսական փորձասենյակներ են, որտեղ մշակվում և «քաղաքացիների» վրա փորձարկվում են զանազան աստվածամերժ և աստվածանարգ գաղափարախոսական պատվաստուկներ, երկրային դրախտ կառուցելու մոդելներ և ճանապարհային քարտեզներ, մարդկային հոգիների ուծացման բաղադրատոմսեր: Որ մոդելը առավել արդյունավետ գտնվի, այն էլ կներդրվի համայն աշխարհում: Այդ ամենին նպաստում է նաև նախաքրիստոնեական աշխարհի խաղաղության և միջազգային համերաշխության երաշխավոր օլիմպիական խաղերի վերարծարծումը:

Թե՛ իրենց քրիստոնյա համարող, և թե՛ ոչ քրիստոնյա հռչակող մարդիկ նույն տեսլականն ունեն, և կյանքն այս աշխարհում վերածվում է համատարած սարսափ ֆիլմի։

Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ (Երեցկին Գորիս)

Լրահոս
Գևորգ Էմին․ Սիամանթոյի մենախոսությունը Նոր գիրք՝ «Պալատի ուրվականը» Ֆրանսիայում հայտնաբերվել է Պոլ Գոգենի՝ մեզ հայտնի ամենավաղ նկարը «Ռոմեո և Ջուլիետ»-ը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում «Արվեստի շաբաթ»-ը մեկնարկեց Արարչագործության շարքի մանրանկարները Նվիրում եւ հոգու պարտք՝ ըստ Սոնա Հովհաննիսյանի Օպերային թատրոնի կոլեկտիվը չի ընդունում Նազենի Ղարիբյանին Իմ հոգում․․․ Վարդան Հակոբյան․ Իսկ Էմերսոնը ձու էր խաշում հրաբուխների վրա Թադևոս Տոնոյան․ Ես քեզ սիրում եմ իմ երկրի վրա ու քո երկնքում Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանը հրավիրում է ավագ դպրոցի աշակերտներին որակյալ կրթություն ստանալու Հոգևորական շերտը «վերին դարակում» է Կոնստանտին Օրբելյան. «Թող դատարանը որոշում կայացնի, այլ ոչ թե լինի միանձնյա» «Եթե լեզուն, որով դու գրում ես, վատ գիտես, գրող լինելու մասին խոսելն ավելորդ է» Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Սոֆիայի Ազգային գրադարանում տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Երևանում հանդես կգա «Գրեմմի» մրցանակակիր «Պարկեր» քառյակը Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը Июльансамбль կոչվող թատերախումբը հանդես կգա Երեւանում Մեկնարկում է «Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության 4-րդ փառատոնը» Զողորմութեան Քո զդուռն բազ մեզ Տէր Վիլյամ Սարոյան. Ամբողջ աշարը և բուն իսկ դրախտը Երվանդ Քոչար. Արևը խաբեց Անթիլիասում հրատարակվել է «Մշակույթը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920)» գիտաշխատությունը Տիմատին հրապարակել է Հայաստանում նկարահանված տեսահոլովակը Վան Գոգի պատկերով օդապարիկը սավառնել է Մելբուռնի երկնքում Քարոզ. «Մարմնի ճրագը աչքն է» Սրբերի և սրբադասման մասին Հոբելյանական հուշ երեկո՝ նվիրված Մեծն Կոմիտասի ծննդյան 150-ամյակին Աղքատ Ղազարոսի առակը Խաղաղության աղոթք Գուրգեն Մահարի․ Օրոր օրոր Ռազմիկ Դավոյան․ «Ես ամեն օր քեզ հետ զրուցում եմ թաքուն» Խաղաղությունը հնարավոր է դառնում, երբ Աստված մտնում է մեր կյանք «Ոչ ոք երկինք չի մտել՝ անտարբեր և սառնասիրտ կյանք ապրելով» Ողջունում ենք Գրիգոր Լուսավորչի փողոցը Սբ Գրիգոր Լուսավորիչ վերանվանելու վերաբերյալ քաղաքապետարանի կայացրած որոշումը Գիտնականները քվանտային կտավի վրա վերարտադրել են Մոնա Լիզայի միկրոսկոպիկ պատկերը Նոր գիրք` «Հայ-գերմանական ռապսոդիա» Երևանում տեղի կունենա Ռոզի Արմենի «60 տարի բեմում» հոբելյանական համերգը, կհնչի 20 երգ
website by Sargssyan