USD
EUR
RUB

«Մաեստրո Մանսուրյանի» և երևանյան պրեմիերայի մասին

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Մարտի 5-ին տեղի կունենա կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված ռեժիսոր Հայկ Մկրտչյանի «Մաեստրո Մանսուրյան» ֆիլմի երևանյան պրեմիերան։

Panorama.am-ի հետ զրուցում ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Հայկ Օրդյանը պատմեց, որ ֆիլմի նկարահանումները սկսվել են հինգ տարի առաջ, և այս ընթացքում աշխատել են, որպեսզի անպայման գոնե կոմպոզիտորի 80-ամյակին ավարտեն։

«Ռեժիսոր Հայկ Մկրտչյանն այդ ժամանակ աշխատում էր մեր ընկերությունում՝ «Օրդֆիլմում»։ Մի օր առաջարկեց, որ ուզում է անպայման մաեստրոյի մասին ֆիլմ նկարահանել։ Ընդառաջեցի։ Մեծ ակնկալիքներ չունեինք, բայց գնալով քանի խորանում էինք, հասկանում էինք, որ ավելի լուրջ ֆիլմ կարող է լինել։ Երբ սկսեցինք հաճախակի շփվել մաեստրոյի հետ, նա մեզ ուղղորդեց»,- ասաց պրոդյուսերը։

Նրա խոսքով, ֆիլմը միակն է, որ ներկայացնում է Տիգրան Մանսուրյանին Հայաստանից դուրս գործունեության ֆորմատով՝ ո՞վ է մաեստրոն աշխարհում։

«Մաեստրոյի՝ Հայաստանից դուրս գործունեությունը մեր իրականության մեջ մինչև այսօր չբացահայտված է։ Ֆիլմը շատ պատասխաններ կտա, նրա մասին խոսում են եվրոպական, ամերիկյան երաժշտության ամենահայտնի դեմքերը։ Այստեղ շատ մեծ աշխարհագրություն, լուրջ նյութ կա, որը հետագայում կարող է ավելի մեծ նախագծի վերածվել»,- ասաց Հ.Օրդյանը։

Տաղանդավոր կոմպոզիտորի հետ շփումը, նրա խոսքով, շատ լավ էր ստացվում։

«Ֆիլմի համար շատ լավ հերոս է, այնքան սրտաբաց է, նուրբ է մոտենում յուրաքանչյուր հարցին, որ նույնիսկ դու ես ամաչում շատ անհանգստացնել մաեստրոյին»,- ասաց նա։

Տիգրան Մանսուրյանն ամբողջությամբ դիտել է ֆիլմը, դրական արձագանքել, թեև մաեստրոյի դիտումից հետո որոշակի շտկումների անհրաժեշտություն է եղել։

«Հրաշալի վերաբերունք ունի ֆիլմի հանդեպ։ Բնական է՝ իր դիտելուց հետո որոշակի տեխնիկական փոփոխութուններ արել ենք, մասնագիտական պահեր կային, որ պետք է փոխեինք։ Մաեստրոն անհամբերությամբ սպասում է ֆիլի պրեմիերային»,- նշեց ֆիլմի պրոդյուսերը։

52 րոպեանոց ֆիլմի երևանյան պրեմիերայից հետո այն ներկայացվելու է գերմանական հեռուստատեսությամբ՝ գերմաներեն տարբերակով։

Մենք ևս անհամբեր սպասում ենք «Մաեստրո Մանսուրյան»-ին...

 

Լրահոս
Սիամանթո․ Սուրբ Մեսրոպ՝ Սուրբին աղօթքը Հրաչյա Թամրազյան. Քեզ վաղվա օրն է դրսում սպասում... ՀՀ նախագահի տիկին. «Ես երկու Արմեն Սարգսյան ունեմ» Չեխիայում սուգ է հայտարարվել երգիչ Կարել Գոտի՝ «չեխական սոխակ»-ի մահվան կապակցությամբ Մեզ հետ անարդարացիորեն վարվողը լավություն է անում մեզ «Ջիվան, քո նվագը աղոթք է». դուդուկի վարպետը նշում է ծննդյան 91-ամյակը Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին «Շահանե. պոետի գաղտնիքը» մոնոներկայացման պրեմիերան՝ Պարոնյանի թատրոնում Թումանյանը տիրապետում էր երեխաների լեզվին. մեկնարկեց գրողին նվիրված գիտաժողովը Վահան Տերյան. Հեռավոր, անել լեռնագագաթներ Կո­մի­տա­սի մար­դը Շուշիում տեղի կունենա Մարկ Գրիգորյանի «Իմ Ղարաբաղը» ակնարկի քննարկումը «Կյան­քում խղճմ­տան­քես զատ ես ճա­նա­չե­ցի եր­կու այլ դա­տա­վոր­նե­րի ևս՝ Աստ­վա՛ծ և ժո­ղո­վու՛րդ» «Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ և մարտահրավերներ» համաժողովի երկրորդ օրը «Կոնկ­րետ պա­հին կա­տար­վա­ծը, ե­թե ան­գամ թվում է պա­տա­հա­կա­նու­թ­յուն, այն­քան էլ պա­տա­հա­կա­նու­թ­յուն չէ» Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խորը մտահոգությունն է հայտնել Սիրիայում ծավալվող ռազմական գործողությունների առիթով Նոբելյան կոմիտեին քննադատել են Հանդկեին մրցանակ տալու համար Եղիշե Չարենց․ Երգ մաքառումի Սիլվա Կապուտիկյան․ Հոգեհանգիստ Նկարիչ շիմպանզե Կոնգոն Արդվիի Սուրբ Կարմիր վանքը փլուզման եզրին է. Գուգարաց թեմի առաջնորդը կրկին ահազանգում է Հայտարարություն «Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ և մարտահրավերներ» միջազգային համաժողովի մասնակիցների Աղոթք` ուղղված մեր Տեր Հիսուս Քրիստոսին Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող «Պարոն հինգ տոկոս» գիրքը թարգմանվել է հայերեն Ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Աբովյանի ամենամյա թատերական փառատոնին Սիլվա Կապուտիկյանն անցել է ժամանակի քննությունը. մեկնարկեց գրողի հոբելյանին նվիրված նստաշրջանը «Հայաստանի փոքրիկ երգիչները» մենահամերգով հանդես կգա Երևանում «Բարեփոխելով աշխարհը». լավագույն ֆիլմեր և հեռուստանախագծեր Տիգրան Հեքեքյան. Կարծում էինք՝ պետությունը սարի նման պետք է կանգնի մեր մեջքին, բայց նման բան չենք տեսնում Երևանում կկայանա Վաչե Շարաֆյանի «Ռեքվիեմ»-ի համաշխարհային պրեմիերան Գրականության Նոբելյան մրցանակը շնորհել են Օլգա Տոկարչուկին եւ Պետեր Հանդտկեին «Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ և մարտահրավերներ» միջազգային համաժողովը Վանաձորի Աբելյանի անվան թատրոնը կմասնակցի «Abish Alemi» միջազգային փառատոնին Աստվածաշնչյան աֆորիզմները 18 լեզվով. Լույս է տեսել Արշակ Սարգսյանի նոր բառարանը Նորայր Մնացականյան - Սայաթ-Նովա․ Արի, ինձ անգաճ կալ Լևոն Խեչոյան. Ճանապարհորդը Վահագն Դավթյան․ Վազն է լալիս Ստամբուլում բացվել է Հակոբ Պարոնյանի արձանը Գրականության ոլորտում այս տարի երկու հոգու Նոբելյան մրցանակ կշնորհվի Յիշէ՛ ո՛վ Մարիամ
website by Sargssyan