USD
EUR
RUB

Պատվիրանները մարդու մարդկային որակի ուղենիշներն են

 

Այսպես, ուրեմն, օրենքը սուրբ է, պատվիրանն էլ՝ սուրբ և արդար ու բարի (Ա Հռոմ. 7.12)։
Պատվիրանները կամ արգելում են, կամ խրախուսում են ինչ-որ բան անել:

Այսպես, Աստված պատվիրեց մարդկանց. «Աճեցեք, բազմացեք, լցրեք երկիրը, տիրեցե՛ք դրանց...», իսկ քիչ անց. «Չուտե՛ք, որպեսզի չմեռնեք»: Այս երկու, կարելի է ասել, նախապատվիրանները Աստծո անսահման հոգածության պտուղ են. մեկը խրախուսում է կյանքի զարթոնքը` ինչպես կյանքի պտուղ, մյուսը կանխարգելում է մահվան հաստատումը` ինչպես արգելված պտուղ:

«Աճեցե՛ք և բազմացեք». սա օրհնություն և պատվիրան է միաժամանակ, օրհնություն է, քանզի առանց Աստծո օրհնության ոչինչ չի կարող հաստատվել, լինել, աճել ու բազմանալ, պատվիրան է, քանզի մարդը, որ բարի է ի բնե, պետք է աճի բարու մեջ և բազմանա միայն բարին բազմացնելու և տարածելու նպատակադրությամբ: Սակայն մեղքը խափանում է այդ օրհնանք-պատվիրանը, քանզի շատերը աճելով` ամուլ են մնում, շատերն էլ բազմանում են` առանց աճելու, առանց հոգեմտավոր անհրաժեշտ փուլերով անցնելու, քանզի մարդու վերարտադրողական կարողությունը և զգայությունը, որ մարմնի գործառույթն են, ամբողջանում են շատ ավելի վաղ, քան բանական-իմացական կարողությունները, որ հոգու գործառույթն են: Արդյունքում մարդը անտեսում է խոսքի պատիվը` ծնելով դատարկախոսություն և սուտ, արհամարհում է իր ծագումը` պատիվ ընծայելով կապկին, դադարում է խորհել իր լինելության` գոյության և կեցության բուն իմաստի, առաքելության և նպատակի շուրջ, մոռանում և ուրանում է սեփական` Աստծո պատկերով և նմանությամբ ստեղծված էությունը, գոյությունից անցնում է չգոյության: Եվ հենց սրանից` այդ մեծ սխալից էլ ծնվում են բոլոր մյուս սխալները: Եվ հաստատապես ա՛յդ սխալն է մատնանշում մեծ մտածող հայը` Վիլյամ Սարոյանը. «Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է»:

«Չուտե՛ք, այլապես կմեռնեք», - պատվիրեց Աստված, քանզի «Կյանքը միայն ուտելով չէ», և «Եթե ուտեք, ոչինչ չպիտի ավելանա ձեզ, եթե չուտեք` պիտի չպակասի»:
Սա, ըստ էության, առաջին և միակ արգելող պատվիրանն էր: Աստված միայն չպատվիրեց կամ միայն չարգելեց, այլև բացատրեց, թե ինչու և ինչ նպատակով է արգելում կամ սահմանափակում մարդու ազատությունը: Հետագայում նախապատվիրաններին հաջորդեցին տասնաբանյա պատվիրանները, որոնցից առաջին հինգը մղում են բարեգործության, մնացածը չարիքից հետ պահելու նպատակ ունի: Պատվիրանները, անշուշտ, ինքնանպատակ, առավել ևս, աննպատակ չեն: Ի սկզբանե պատվիրանների նպատակը մարդու ինքնաոչնչացման ժխտումն էր ու աստվածային օրհնության հաստատումը, և այսօր էլ դեպի այդ նպատակը տանող ուղին որևէ կերպ չի շեղվել: Պատվիրանները մարդու մարդկային որակի ուղենիշներն են, մարդու` մարդ լինելու և մնալու երաշխավորները, նրա մարդկային դիմագծի ու նկարագրի ճարտարապետները: Առաքյալը վստահեցնում է, որ նույն այդ պատվիրանները կարող են վերափոխվել անողորմ դատավորի ու մահվան դատավճռի, եթե մերժվեն, անտեսվեն ու արհամարհվեն (Հռոմ. 7.7-12):

Ոմանց համար պատվիրանապահությունը ձանձրալի ու անիմաստ է, քանզի նրանց համար կյանքին գույն, համ ու հոտ տվողը մեղքն ու արկածախնդրությունն են, ոմանց համար սկզբունքորեն անհնար, որովհետև դրանով սահման է դրվում «ազատություն» պիտակը կրող ամենաթողությանը, այլոց համար` անհասանելի ու աննվաճ մի բարձունք, որն իրենց հողանյութ էության համար անհաղթահարելի է: Եթե մարդը չլինի արկածախնդիր, այլ ունենա բարեկրոն կենցաղավարություն և բարոյական նկարագիր, ապրի ներդաշնակ աստվածահաստատ պատվիրաններին և սեփական սկզբունք դարձնի աստվածային հոգածության ու նախախնամության հանդեպ վստահությունը, նա կունենա արժանավայել կյանք` գոյապահպանության փոխարեն, և պատվաբեր մահ:

Պատվիրանները տրված են մարդու բարօրության համար` առողջ ու ապահով կյանքի համար, քանզի միայն աստվածատուր պատվիրաններին հնազանդվելով է, որ մարդը կկարողանա ապրել լիարժեք կյանքով, կկարողանա «կյանք ունենալ և լիուլի ունենալ» (Հովհ. 10.10): Ինչպես դայակը չի կարող ծնողական սեր և գորով տալ երեխային, այնպես էլ օրենքը` որպես ծնողի նշանակած դայակ ու դաստիարակ, ծնողի աչալուրջ ու հետևողական հսկողության ներքո խնամում է` ի լրումն ժամանակի, երբ կգա ծնողը և կպարուրի իր զավակին սիրով ու գորովով: Այդպես եղավ հրեա ազգի հետ, որ ուներ օրենքը և մարգարեները, այդպես եղավ հեթանոս աշխարհի հետ, որ ուներ բնական օրենքը, որոնցով սնվելով ու դաստիարակվելով աճեցին մինչև կատարյալ ու կատարելագործող Սիրո գաղափարը: Այդպես է և ամեն մեկի պարագայում, որ ունի Մեծ պատվիրանը. «Պիտի սիրես Աստծուն քո ողջ կարողությամբ», և երկրորդը, որ սրա նման է. «Պիտի սիրես քո ընկերոջը` ինչպես սեփական անձդ» (Մատթ. 22.38), և մի նոր պատվիրան. «Սիրեցե՛ք միմյանց» (Հովհ. 13. 34)։

Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Աղբյուր՝ Irates.am

Լրահոս
Գևորգ Էմին․ Սիամանթոյի մենախոսությունը Նոր գիրք՝ «Պալատի ուրվականը» Ֆրանսիայում հայտնաբերվել է Պոլ Գոգենի՝ մեզ հայտնի ամենավաղ նկարը «Ռոմեո և Ջուլիետ»-ը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում «Արվեստի շաբաթ»-ը մեկնարկեց Արարչագործության շարքի մանրանկարները Նվիրում եւ հոգու պարտք՝ ըստ Սոնա Հովհաննիսյանի Օպերային թատրոնի կոլեկտիվը չի ընդունում Նազենի Ղարիբյանին Իմ հոգում․․․ Վարդան Հակոբյան․ Իսկ Էմերսոնը ձու էր խաշում հրաբուխների վրա Թադևոս Տոնոյան․ Ես քեզ սիրում եմ իմ երկրի վրա ու քո երկնքում Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանը հրավիրում է ավագ դպրոցի աշակերտներին որակյալ կրթություն ստանալու Հոգևորական շերտը «վերին դարակում» է Կոնստանտին Օրբելյան. «Թող դատարանը որոշում կայացնի, այլ ոչ թե լինի միանձնյա» «Եթե լեզուն, որով դու գրում ես, վատ գիտես, գրող լինելու մասին խոսելն ավելորդ է» Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Սոֆիայի Ազգային գրադարանում տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Երևանում հանդես կգա «Գրեմմի» մրցանակակիր «Պարկեր» քառյակը Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը Июльансамбль կոչվող թատերախումբը հանդես կգա Երեւանում Մեկնարկում է «Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության 4-րդ փառատոնը» Զողորմութեան Քո զդուռն բազ մեզ Տէր Վիլյամ Սարոյան. Ամբողջ աշարը և բուն իսկ դրախտը Երվանդ Քոչար. Արևը խաբեց Անթիլիասում հրատարակվել է «Մշակույթը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920)» գիտաշխատությունը Տիմատին հրապարակել է Հայաստանում նկարահանված տեսահոլովակը Վան Գոգի պատկերով օդապարիկը սավառնել է Մելբուռնի երկնքում Քարոզ. «Մարմնի ճրագը աչքն է» Սրբերի և սրբադասման մասին Հոբելյանական հուշ երեկո՝ նվիրված Մեծն Կոմիտասի ծննդյան 150-ամյակին Աղքատ Ղազարոսի առակը Խաղաղության աղոթք Գուրգեն Մահարի․ Օրոր օրոր Ռազմիկ Դավոյան․ «Ես ամեն օր քեզ հետ զրուցում եմ թաքուն» Խաղաղությունը հնարավոր է դառնում, երբ Աստված մտնում է մեր կյանք «Ոչ ոք երկինք չի մտել՝ անտարբեր և սառնասիրտ կյանք ապրելով» Ողջունում ենք Գրիգոր Լուսավորչի փողոցը Սբ Գրիգոր Լուսավորիչ վերանվանելու վերաբերյալ քաղաքապետարանի կայացրած որոշումը Գիտնականները քվանտային կտավի վրա վերարտադրել են Մոնա Լիզայի միկրոսկոպիկ պատկերը Նոր գիրք` «Հայ-գերմանական ռապսոդիա» Երևանում տեղի կունենա Ռոզի Արմենի «60 տարի բեմում» հոբելյանական համերգը, կհնչի 20 երգ
website by Sargssyan