USD
EUR
RUB

Մեկնարկեց Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնը

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, Irates.am: Փետրվարի 20-ին ՀՀ ժողովրդական արտիստ, աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթով մեկնարկեց Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ հոբելյանական փառատոնը՝ նվիրված Ավետ Տերտերյանի 90-ամյակին։ Փառատոնի բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկին Աննա Հակոբյանը։

Երեկոյի ընթացքում ունկնդիրները վայելեցին Կոմիտասի, Արմեն Տիգրանյանի, Բարսեղ Կանաչյանի, Տիգրան Չուհաճյանի, Ղազարոս Սարյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդգար Հովհաննիսյանի, Անդրեյ Բաբաևի, Վաղարշակ Կոտոյանի, Պետրոս Շուժունյանի ստեղծագործությունները։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ հոբելյանական փառատոնը նախորդ տարիների յուրահատուկ ամփոփում է. համերգների ընթացքում կկատարվեն բոլոր այն կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնց հոբելյաններին անցած 9 տարիների ընթացքում անդրադարձել է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը։ Անդրադառնալով Ավետ Տերտերյանի հոբելյանին՝ Սերգեյ Սմբատյանն ասաց, որ Տերտերյանը մեր ժամանակների ամենասիրված ստեղծագործողներից է, ում շնորհիվ սիմֆոնիկ արվեստը յուրահատուկ է դառնում: «Երբ արտերկրում կատարում ենք Տերտերյանի ստեղծագործությունները, դրանք շատ լավ են ընդունվում: Նրա արվեստը մեզ թույլ է տալիս մտածել, որ մենք ունենք այնպիսի սիմֆոնիկ երաժշտություն, որ աշխարհը չունի: Նվագախմբի առաքելությունն այդ արվեստը ներկայացնելն ու տարածելն է»,- նշեց դիրիժորը: Նա նաև ընդգծեց, որ փառատոնը խնդիր է դրել հանրայնացնել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, այդ թվում նաև՝ արտասահմանցի հայտնի մենակատարների միջոցով։ Փառատոնի շրջանակներում հնչել են բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք նախկինում չեն կատարվել. 9 տարիների ընթացքում փառատոնը ներկայացրել է ավելի քան 100 պրեմիերա՝ ներգրավելով Հայաստանում գործող կոլեկտիվներին և կամերային անսամբլներին։ Սերգեյ Սմբատյանն առանձնացրեց նաև փառատոնի կարևորագույն առաքելությունը՝ թվայնացնել կոմպոզիտորների նոտաները՝ դրանք պահպանելով ապագայի համար։ Մաեստրո Սմբատյանը տեղեկացրեց նաև, որ յուրաքանչյուր տարի փառատոնի աշխատանքները և համերգների ծրագրերը քննարկում ու հաստատում է փառատոնի գեղարվեստական խորհուրդը:

Փառատոնի բացման համերգը բարեգործական էր, և տոմսերից ստացված հասույթը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամին։ Երեկոյի ընթացքում Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ տիկին Համեստ Ներսիսյանը, հանդիսատեսի երախտագիտության ծափահարությունների ներքո բեմ բարձրացավ՝ ծաղիկներ նվիրելով երգչուհուն։

Նշենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի առաջիկա համերգը տեղի կունենա փետրվարի 23-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Ծրագրում կհնչեն Տիգրան Չուհաճյանի, Առնո Բաբաջանյանի, Գրիգոր Եղիազարյանի ստեղծագործությունները։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգան Չայկովսկու անվան միջազգային մրցույթի հաղթող, թավջութակահար Դենիս Շապովալովը և միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Լիլիթ Արտեմյանը։ Համերգը կղեկավարի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը։

Լրահոս
Գևորգ Էմին․ Սիամանթոյի մենախոսությունը Նոր գիրք՝ «Պալատի ուրվականը» Ֆրանսիայում հայտնաբերվել է Պոլ Գոգենի՝ մեզ հայտնի ամենավաղ նկարը «Ռոմեո և Ջուլիետ»-ը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում «Արվեստի շաբաթ»-ը մեկնարկեց Արարչագործության շարքի մանրանկարները Նվիրում եւ հոգու պարտք՝ ըստ Սոնա Հովհաննիսյանի Օպերային թատրոնի կոլեկտիվը չի ընդունում Նազենի Ղարիբյանին Իմ հոգում․․․ Վարդան Հակոբյան․ Իսկ Էմերսոնը ձու էր խաշում հրաբուխների վրա Թադևոս Տոնոյան․ Ես քեզ սիրում եմ իմ երկրի վրա ու քո երկնքում Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանը հրավիրում է ավագ դպրոցի աշակերտներին որակյալ կրթություն ստանալու Հոգևորական շերտը «վերին դարակում» է Կոնստանտին Օրբելյան. «Թող դատարանը որոշում կայացնի, այլ ոչ թե լինի միանձնյա» «Եթե լեզուն, որով դու գրում ես, վատ գիտես, գրող լինելու մասին խոսելն ավելորդ է» Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Սոֆիայի Ազգային գրադարանում տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Երևանում հանդես կգա «Գրեմմի» մրցանակակիր «Պարկեր» քառյակը Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը Июльансамбль կոչվող թատերախումբը հանդես կգա Երեւանում Մեկնարկում է «Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության 4-րդ փառատոնը» Զողորմութեան Քո զդուռն բազ մեզ Տէր Վիլյամ Սարոյան. Ամբողջ աշարը և բուն իսկ դրախտը Երվանդ Քոչար. Արևը խաբեց Անթիլիասում հրատարակվել է «Մշակույթը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920)» գիտաշխատությունը Տիմատին հրապարակել է Հայաստանում նկարահանված տեսահոլովակը Վան Գոգի պատկերով օդապարիկը սավառնել է Մելբուռնի երկնքում Քարոզ. «Մարմնի ճրագը աչքն է» Սրբերի և սրբադասման մասին Հոբելյանական հուշ երեկո՝ նվիրված Մեծն Կոմիտասի ծննդյան 150-ամյակին Աղքատ Ղազարոսի առակը Խաղաղության աղոթք Գուրգեն Մահարի․ Օրոր օրոր Ռազմիկ Դավոյան․ «Ես ամեն օր քեզ հետ զրուցում եմ թաքուն» Խաղաղությունը հնարավոր է դառնում, երբ Աստված մտնում է մեր կյանք «Ոչ ոք երկինք չի մտել՝ անտարբեր և սառնասիրտ կյանք ապրելով» Ողջունում ենք Գրիգոր Լուսավորչի փողոցը Սբ Գրիգոր Լուսավորիչ վերանվանելու վերաբերյալ քաղաքապետարանի կայացրած որոշումը Գիտնականները քվանտային կտավի վրա վերարտադրել են Մոնա Լիզայի միկրոսկոպիկ պատկերը Նոր գիրք` «Հայ-գերմանական ռապսոդիա» Երևանում տեղի կունենա Ռոզի Արմենի «60 տարի բեմում» հոբելյանական համերգը, կհնչի 20 երգ
website by Sargssyan