USD
EUR
RUB

Ֆրանսահայ անվանի երաժիշտը «Մեր հայրենիքի» մասին մի ամբողջ «դոսյե» ունի

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, Aravot.am: 1991թ. հուլիսից գործող եւ ի սկզբանե հայության մեծ մասին մինչ օրս «անհանգստացնող» ՀՀ օրհներգը մեկ անգամ եւս քննարկելու շարժառիթը փետրվարի սկզբին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի արած գրառումն է ֆեյսբուքյան էջում: «…Ես ունեմ միջանկյալ լուծում այս թեմայի վերաբերյալ, որը շուտով ի կատար կածեմ իմ ուժերով, քանզի հավատում եմ, որ իմ հայրենիքը թշվառ եւ անտեր չէ այլեւս: Իսկ մինչ այդ, որպես պետական այր, որպես հայ մարդ, ես ոտքի կկանգնեմ եւ հարգանքով կմոտենամ գործող օրհներգին եւ, գնահատելով հինը, կարարեմ նորը, Ձեր հետ միասին»,- գրել է նա:

«Առավոտը» ժամանակին քանիցս անդրադարձել է այս թեմային: Հիշեցնենք, որ 2006թ. Հայաստանի նոր օրհներգի համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել խաչատրյանական երաժշտությունը եւ մրցութային հանձնաժողովը որոշել էր դիմել կառավարությանը՝ կոմպոզիտորի երաժշտության տեքստի համար առանձին մրցույթ հայտարարելու խնդրանքով: Կայացած քվեարկության արդյունքում Խաչատրյանի երաժշտությունը ստացել էր 15 ձայն, Ռոբերտ Ամիրխանյանինը՝ 1, իսկ 1 քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր: Իսկ դրանից շուրջ երկու ամիս առաջ մրցույթի առաջին փուլում հանձնաժողովի անդամների մեծամասնությունը հավանություն էր տվել Տիգրան Մանսուրյանի երաժշտությանը, որը կայացած մրցույթում ոչ մի ձայն չէր ստացել: Այն ժամանակ մասնագետները, եւ ոչ միայն, մեզ հետ զրույցում հանձնաժողովի անդամների նման վերաբերմունքը համարեցին ուղիղ ասած՝ ոչ բարոյական: Եվ տարակուսանք էր հարուցում այն, որ Խաչատրյանի երաժշտությունը Արսեն Սողոմոնյանի բառերով երկրորդ փուլ էր անցել, թեեւ հանձնաժողովը հաղթող էր ճանաչել միայն երաժշտությունը: Սա դեռ մեկ «պատառիկ» է մեր օրհներգի ոդիսականից:

Վերջերս «Առավոտի» հյուրը՝ կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը հավաստիացրեց, որ ֆրանսահայ անվանի խմբավար, երաժշտության տեսաբան, Ֆրանսիայի Ռոմանս քաղաքի կոնսերվատորիայի հիմնադիր տնօրեն, հասարակական գործիչ Ալեքսանդր Սիրանոսյանը մի ամբողջ «դոսյե» ունի «Մեր հայրենիքի» «ծագումնաբանության» մասին:

Կապվեցինք մեր հայրենակցի հետ: «Ամենավաղ շրջանում գրված «Մեր հայրենիքը» պատկանում է Թիֆլիսում ծառայող Եզնիկ քահանա Երզնկացուն (1879թ.): Քահանան իր հուշերում նշում է, որ ստեղծել է մի ժողովածու, որտեղ ներառված են ինչպես ծանոթ, այնպես էլ իր կողմից հորինված ստեղծագործություններ: Ընդ որում, այդ ժողովածուն գրված էր այն ժամանակ դպրոցներում ուսուցման համար եւ հենց ժողովածուում տեղ գտած «Մեր հայրենիքը» արագ տարածվել էր Թիֆլիսում եւ Կովկասում ընդհանրապես,- հավաստիացնում է մեր զրուցակիցը, ապա հավելում,- հետագայում 1880-ականներին այս նույն մեղեդին մշակում է նաեւ Կարա Մուրզան, ապա Բարսեղ Կանաչյանը: Մինչդեռ «Մեր հայրենիքի» հետ կապված ժամանակին Երեւանում ընթացող քննարկումներին հնչում էր ընդամենը այն միտքը, որ այդ մեղեդին Գլազունովն օգտագործել է իր «Ռայմոնդա» բալետում (1898թ.): Այո, օգտագործել է, քանի որ կոմպոզիտորը հաճախ էր այցելում Թիֆլիս, որտեղ դպրոցականից մինչեւ տարեց մարդիկ փողոցում սուլում էին այդ երաժշտությունը…»:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լրահոս
Գևորգ Էմին․ Սիամանթոյի մենախոսությունը Նոր գիրք՝ «Պալատի ուրվականը» Ֆրանսիայում հայտնաբերվել է Պոլ Գոգենի՝ մեզ հայտնի ամենավաղ նկարը «Ռոմեո և Ջուլիետ»-ը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում «Արվեստի շաբաթ»-ը մեկնարկեց Արարչագործության շարքի մանրանկարները Նվիրում եւ հոգու պարտք՝ ըստ Սոնա Հովհաննիսյանի Օպերային թատրոնի կոլեկտիվը չի ընդունում Նազենի Ղարիբյանին Իմ հոգում․․․ Վարդան Հակոբյան․ Իսկ Էմերսոնը ձու էր խաշում հրաբուխների վրա Թադևոս Տոնոյան․ Ես քեզ սիրում եմ իմ երկրի վրա ու քո երկնքում Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանը հրավիրում է ավագ դպրոցի աշակերտներին որակյալ կրթություն ստանալու Հոգևորական շերտը «վերին դարակում» է Կոնստանտին Օրբելյան. «Թող դատարանը որոշում կայացնի, այլ ոչ թե լինի միանձնյա» «Եթե լեզուն, որով դու գրում ես, վատ գիտես, գրող լինելու մասին խոսելն ավելորդ է» Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Սոֆիայի Ազգային գրադարանում տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Երևանում հանդես կգա «Գրեմմի» մրցանակակիր «Պարկեր» քառյակը Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը Июльансамбль կոչվող թատերախումբը հանդես կգա Երեւանում Մեկնարկում է «Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության 4-րդ փառատոնը» Զողորմութեան Քո զդուռն բազ մեզ Տէր Վիլյամ Սարոյան. Ամբողջ աշարը և բուն իսկ դրախտը Երվանդ Քոչար. Արևը խաբեց Անթիլիասում հրատարակվել է «Մշակույթը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920)» գիտաշխատությունը Տիմատին հրապարակել է Հայաստանում նկարահանված տեսահոլովակը Վան Գոգի պատկերով օդապարիկը սավառնել է Մելբուռնի երկնքում Քարոզ. «Մարմնի ճրագը աչքն է» Սրբերի և սրբադասման մասին Հոբելյանական հուշ երեկո՝ նվիրված Մեծն Կոմիտասի ծննդյան 150-ամյակին Աղքատ Ղազարոսի առակը Խաղաղության աղոթք Գուրգեն Մահարի․ Օրոր օրոր Ռազմիկ Դավոյան․ «Ես ամեն օր քեզ հետ զրուցում եմ թաքուն» Խաղաղությունը հնարավոր է դառնում, երբ Աստված մտնում է մեր կյանք «Ոչ ոք երկինք չի մտել՝ անտարբեր և սառնասիրտ կյանք ապրելով» Ողջունում ենք Գրիգոր Լուսավորչի փողոցը Սբ Գրիգոր Լուսավորիչ վերանվանելու վերաբերյալ քաղաքապետարանի կայացրած որոշումը Գիտնականները քվանտային կտավի վրա վերարտադրել են Մոնա Լիզայի միկրոսկոպիկ պատկերը Նոր գիրք` «Հայ-գերմանական ռապսոդիա» Երևանում տեղի կունենա Ռոզի Արմենի «60 տարի բեմում» հոբելյանական համերգը, կհնչի 20 երգ
website by Sargssyan