USD
EUR
RUB

Տերտերյանի երաժշությունն ու կնոջ կատաղած պարից ծնված պատմությունը

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, Panorama.am: Այս տարի լրանում է կոմպոզիտոր ԽՍՀՄ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր Ավետ Տերտերյանի ծննդյան 90-ամյակը։ Տերտերյանի երաժշտությունը բազմազան չէ։ Նա առավելապես հայտնի է իր սիմֆոնիկ երաժշտությամբ, համարվում է նոր սիմֆոնիկ ոճի հիմնադիրը։

Տերտերյանի սիմֆոնիաները իրենց նորարարական մեծ խիզախությամբ և հայկական հոգևոր երաժշտության մոնոդիաների ինքնատիպ կիրառմամբ նոր խոսք էին ոչ միայն հայկական կոմպոզիտորական արվեստում, այլև սովետական և համաշխարհային երաժշտության մեջ։ Ավետ Տերտերյանը ստեղծել է 2 օպերա՝ «Կրակե օղակ» և «Երկրաշարժ»։

Ավետ Տերտերյանը երաժշտությունը հնչում է մի շարք ֆիլմերում՝ Ֆրունզե Դովլաթյանի «Երևանյան օրերի խրոնիկա», Ալեքսանդր Քաջվորյանի «Հին աստվածներ», «Հայր մեր», «Ցասման հացը», Հարություն Խաչատրյանի «Սահման» և այլն։

Ավետ Տերտերյանի երաժշտության ստեղծած պատկերներից ծնված պատմություն է «Բալետ» անիմացիոն ֆիլմը (2012 թվական)։ Panorama.am-ը մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս առաջացավ մտահղացում նման ֆիլմ ստեղծելու համար։

«Բալետի» սցենարի հեղինակ, ռեժիսոր Ն. Մուրադյանն ասաց, որ Տերտերյանի երաժտությանը ծանոթ էր որպես մի շարք ֆիլմերի սաունդթրեք, սիմֆոնիաները շատ ավելի ուշ է լսել, ավելի շուտ «լսացրել է Սուրեն Տեր-Գրիգորյանը»։

««Շողակաթ» հեռուստաընկերությունում իմ սենյակում նստած լռությունն էի վայելում, նոր էր առանձին նստելու հաճույքը։ Մտավ Սուրիկը, Տերտերյանի դիսկը տվեց, ասաց,- Լսի հըլը ,- ու գնաց։ Լսեցի ու տակը մնացի, այնքան պատկեր անցավ մտքովս։ Առաջինը հառնեց Օպերայի շենքը որպես քաղաք անապատում, հետո պարեց Վան Էյկի նկարներից դուրս թռած մի կին։ Կնոջ կատաղած պարը ծնեց պատմություն իր ընտանիքի մասին»,- պատմեց մուլտիպլիկատորը։

Ֆիլմի վրա աշխատանքը տևել է 3 տարի։ Այն ավարտելու համար Ն. Մուրադյանը դուրս է եկել աշխատանքից։

«Կինոկենտրոնը մի տարի ֆինանսավորեց, ու ստացվեց մի բան, որը դեռ սիրում եմ»,- ասաց Ն. Մուրադյանը։

«Բալետ» անիմացիոն ֆիլմն ունի երկու մրցանակ՝ «Հայակ» և «WEB ԾԻՐԱՆ 6»։

Նշենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնը նվիրվում է 20-րդ դարի հայ կոմպոզիտորական դպրոցի վառ և ինքնատիպ ներկայացուցիչներից Ավետ Տերտերյանի 90-ամյակին:

Լրահոս
Գևորգ Էմին․ Սիամանթոյի մենախոսությունը Նոր գիրք՝ «Պալատի ուրվականը» Ֆրանսիայում հայտնաբերվել է Պոլ Գոգենի՝ մեզ հայտնի ամենավաղ նկարը «Ռոմեո և Ջուլիետ»-ը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում «Արվեստի շաբաթ»-ը մեկնարկեց Արարչագործության շարքի մանրանկարները Նվիրում եւ հոգու պարտք՝ ըստ Սոնա Հովհաննիսյանի Օպերային թատրոնի կոլեկտիվը չի ընդունում Նազենի Ղարիբյանին Իմ հոգում․․․ Վարդան Հակոբյան․ Իսկ Էմերսոնը ձու էր խաշում հրաբուխների վրա Թադևոս Տոնոյան․ Ես քեզ սիրում եմ իմ երկրի վրա ու քո երկնքում Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանը հրավիրում է ավագ դպրոցի աշակերտներին որակյալ կրթություն ստանալու Հոգևորական շերտը «վերին դարակում» է Կոնստանտին Օրբելյան. «Թող դատարանը որոշում կայացնի, այլ ոչ թե լինի միանձնյա» «Եթե լեզուն, որով դու գրում ես, վատ գիտես, գրող լինելու մասին խոսելն ավելորդ է» Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Սոֆիայի Ազգային գրադարանում տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Երևանում հանդես կգա «Գրեմմի» մրցանակակիր «Պարկեր» քառյակը Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը Июльансамбль կոչվող թատերախումբը հանդես կգա Երեւանում Մեկնարկում է «Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության 4-րդ փառատոնը» Զողորմութեան Քո զդուռն բազ մեզ Տէր Վիլյամ Սարոյան. Ամբողջ աշարը և բուն իսկ դրախտը Երվանդ Քոչար. Արևը խաբեց Անթիլիասում հրատարակվել է «Մշակույթը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920)» գիտաշխատությունը Տիմատին հրապարակել է Հայաստանում նկարահանված տեսահոլովակը Վան Գոգի պատկերով օդապարիկը սավառնել է Մելբուռնի երկնքում Քարոզ. «Մարմնի ճրագը աչքն է» Սրբերի և սրբադասման մասին Հոբելյանական հուշ երեկո՝ նվիրված Մեծն Կոմիտասի ծննդյան 150-ամյակին Աղքատ Ղազարոսի առակը Խաղաղության աղոթք Գուրգեն Մահարի․ Օրոր օրոր Ռազմիկ Դավոյան․ «Ես ամեն օր քեզ հետ զրուցում եմ թաքուն» Խաղաղությունը հնարավոր է դառնում, երբ Աստված մտնում է մեր կյանք «Ոչ ոք երկինք չի մտել՝ անտարբեր և սառնասիրտ կյանք ապրելով» Ողջունում ենք Գրիգոր Լուսավորչի փողոցը Սբ Գրիգոր Լուսավորիչ վերանվանելու վերաբերյալ քաղաքապետարանի կայացրած որոշումը Գիտնականները քվանտային կտավի վրա վերարտադրել են Մոնա Լիզայի միկրոսկոպիկ պատկերը Նոր գիրք` «Հայ-գերմանական ռապսոդիա» Երևանում տեղի կունենա Ռոզի Արմենի «60 տարի բեմում» հոբելյանական համերգը, կհնչի 20 երգ
website by Sargssyan