USD
EUR
RUB

«Լույսի մոլորակ». ցուցահանդես ամբողջ ընտանիքի համար

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, Irates.am: Մարտի 23-ին Երևան էքսպո ցուցահանդեսային կենտրոնում տեղի է ունենալու «Լույսի մոլորակ» մոր և մանկան կոնֆերանս-ցուցահանդեսը: Մեր զրուցակիցը միջոցառման համակազմակերպիչ ՅՈՒՆԻՍԵՖ-ից է՝ վերջինիս առողջապահության և սնուցման ծրագրի ղեկավար Լիաննա Հովակիմյանը:

- Պատմե՛ք, խնդրում եմ, առաջիկա միջոցառման մասին։ Ի՞նչ է սպասվում այցելուին մարտի 23-ին Երևան էքսպո կենտրոնում, ովքե՞ր կարող են մասնակցել։

- «Լույսի մոլորակ»-ը մոր և մանկանը նվիրված կոնֆերանս-ցուցահանդես է: Միջոցառման ժամանակ այցելուները կկարողանան ծանոթանալ մանկական մի շարք ապրանքների և ծառայությունների հետ: Իրականում, սա միջոցառման մի փոքր մասն է միայն: Նախագիծն ուղղված է հասարակությանը կրթելուն՝ թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեպես, ինչպես նաև ինտեգրված ու բարձր արժեքային համակարգով մարդու կերտմանը: Ամբողջ օրվա ընթացքում բաց և անվճար դասախոսությունների շարք կկազմակերպվի ծնողների համար՝ իրենց հուզող և արդիական շատ թեմաների շուրջ: Նպատակային լսարանը, իհարկե, ամբողջ ընտանիքն է՝ մայրիկները, հայրիկները, երեխաները, տատիներն ու պապիկները, ինչպես նաև բոլոր նրանք, ում հետաքրքիր է մորը, մանկանն ու ընդհանրապես առողջ ընտանիքին վերաբերող տեղեկատվությունը:

- Ինչո՞ւ որոշեցիք միանալ նախագծին։

- ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում աշխատում է վաղ հասակի երեխաների և դեռահասների առողջության ու զարգացման, հիմնական կրթության ու երեխաների պաշտպանության ուղղությամբ: Մենք կարևորում ենք ու աշխատում ենք բարձրացնել ծնողների իրազեկվածությունը երեխաներին և ընտանիքին վերաբերող տարբեր զգայուն թեմաների շուրջ՝ սկսած կրծքով սնուցումից մինչև երեխաների հետ խաղալը, առողջական խնդիրներից մինչև վարքային խնդիրներ: Մենք աշխատում ենք երեխայի ծննդից սկսած նրա հետ առնչվող բոլոր մարմինների հետ՝ կառավարության, բժշկական հաստատությունների, մանկաբույժների, մայրերի ու հայրերի հետ, որպեսզի յուրաքանչյուր երեխա ծնվի առողջ, ապրի առողջ ու ստանա բոլոր հնարավորությունները կյանքում իր ողջ ներուժին հասնելու համար:

- Որո՞նք են այն կարևոր հարցերը, որ պետք է քննարկեք ցուցահանդեսի ընթացքում։

- Հարցերը շատ են և բազմազան: Ես կնշեմ այն հարցերը, որոնք կքննարկվեն մեր գործընկերների, ինչպես նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատակիցների կողմից: Մեր ուշադրության կենտրոնում կլինեն հատկապես հետևյալ թեմաները՝ երեխաների նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնությունն ու դրա հետևանքները, կրծքով կերակրման անհրաժեշտությունն ու հաճելի կողմերը, հայրիկները և երեխայի խնամքն ու հոգածությունը, ինչպես նաև կլինի առանձին զրույց մանկաբույժի հետ:

- Ովքե՞ր են լինելու խոսնակները, և ի՞նչ ձևաչափով են անցնելու հանդիպումները։

- Խոսնակները կա՜մ ոլորտի պատասխանատուներն են, կա՜մ մարդիկ, ովքեր իրենց կյանքի ընթացքում անընդհատ առնչվել են տվյալ թեմաներին, ունեն փորձառություն, որ ցանկանում են կիսել հանրության հետ: Նրանք են ՅՈՒՆԻՍԵՖ-ի արդարադատության ծրագրերի ղեկավար Վիկտորյա Օհանյանը, հաղորդավար Մերի Ներսիսյանը, «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ-ի ղեկավար Գոռ Պետրոսյանը, այլք:

- Միջոցառումը մասշտաբային է և իր ձևաչափի մեջ եզակի։ Ինչո՞վ են կարևորվում նման միջոցառումները։

- Նման միջոցառումների կարևորությունը նրանց մասշտաբային ու բաց լինելու մեջ է: Երբ մարդիկ կարող են ազատ ելումուտ անել, ընտրել իրենց հուզող կամ հետաքրքրող թեմաները, մասնակցել քննարկումներին: Սա ամբողջ ընտանիքի համար հանգստյան օրերը սկսելու լավագույն միջավայրն է, մի բացառիկ միջավայր, որտեղ ամեն ինչը մեր երեխաների առողջության ու զարգացման մասին է:

- Ի՞նչ կոչով կդիմեք ծնողներին, որպեսզի վերջիններս ներկա գտնվեն միջոցառմանը, կտրվեն առօրյա հոգսերից և մեկ ամբողջ օր անցկացնեն Լույսի մոլորակում։

- Ծնողներին կհորդորեմ անպայման մասնակցել միջոցառմանը, քանի որ այն ոչ միայն հնարավորություն է տալիս նոր և կարևոր ինֆորմացիա ստանալ տարբեր թեմաների մասին, այլև ծանոթանալ մասնագետների հետ, զրուցել, ինչպես նաև նոր ընկերներ գտնել: Նրանք նաև հնարավորության կունենան ծանոթանալ գործող լավագույն կրթական համալիրների, զարգացման, հոգեբանական և ֆիզիկական առողջություն ապահովող կենտրոնների գործունեության հետ: Իսկ այդ ընթացքում երեխաները կարող են վայելել հատուկ իրենց համար կազմակերպված կրթական և զարգացնող խաղերն ու միջոցառումները:

- Միջոցառման կարգախոսն է՝ հանուն ավելի կիրթ և առողջ ապագայի։ Ի՞նչ կմաղթեք մեր ապագա և ներկա ծնողներին։

- Լինեն առողջ, վայելեն մայրությունն ու հայրությունը և ուշադրություն դարձնեն երեխաների խնդիրների կանխարգելմանը, ինչպես նաև իրենց հուզահոգեբանական հանգստությանը:

- Որպես վերջաբան ․․․

- Առողջ սնունդ, խաղով և սիրով լի միջավայր յուրաքանչյուր երեխայի համար:

Լրահոս
Գևոևգ Էմին․ Սիամանթոյի մենախոսությունը Նոր գիրք՝ «Պալատի ուրվականը» Ֆրանսիայում հայտնաբերվել է Պոլ Գոգենի՝ մեզ հայտնի ամենավաղ նկարը «Ռոմեո և Ջուլիետ»-ը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում «Արվեստի շաբաթ»-ը մեկնարկեց Արարչագործության շարքի մանրանկարները Նվիրում եւ հոգու պարտք՝ ըստ Սոնա Հովհաննիսյանի Օպերային թատրոնի կոլեկտիվը չի ընդունում Նազենի Ղարիբյանին Վարդան Հակոբյան․ Իսկ Էմերսոնը ձու էր խաշում հրաբուխների վրա Թադևոս Տոնոյան․ Ես քեզ սիրում եմ իմ երկրի վրա ու քո երկնքում Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանը հրավիրում է ավագ դպրոցի աշակերտներին որակյալ կրթություն ստանալու Հոգևորական շերտը «վերին դարակում» է Կոնստանտին Օրբելյան. «Թող դատարանը որոշում կայացնի, այլ ոչ թե լինի միանձնյա» «Եթե լեզուն, որով դու գրում ես, վատ գիտես, գրող լինելու մասին խոսելն ավելորդ է» Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Սոֆիայի Ազգային գրադարանում տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Երևանում հանդես կգա «Գրեմմի» մրցանակակիր «Պարկեր» քառյակը Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը Июльансамбль կոչվող թատերախումբը հանդես կգա Երեւանում Մեկնարկում է «Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության 4-րդ փառատոնը» Զողորմութեան Քո զդուռն բազ մեզ Տէր Վիլյամ Սարոյան. Ամբողջ աշարը և բուն իսկ դրախտը Երվանդ Քոչար. Արևը խաբեց Անթիլիասում հրատարակվել է «Մշակույթը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920)» գիտաշխատությունը Տիմատին հրապարակել է Հայաստանում նկարահանված տեսահոլովակը Վան Գոգի պատկերով օդապարիկը սավառնել է Մելբուռնի երկնքում Քարոզ. «Մարմնի ճրագը աչքն է» Սրբերի և սրբադասման մասին Հոբելյանական հուշ երեկո՝ նվիրված Մեծն Կոմիտասի ծննդյան 150-ամյակին Աղքատ Ղազարոսի առակը Խաղաղության աղոթք Գուրգեն Մահարի․ Օրոր օրոր Ռազմիկ Դավոյան․ «Ես ամեն օր քեզ հետ զրուցում եմ թաքուն» Խաղաղությունը հնարավոր է դառնում, երբ Աստված մտնում է մեր կյանք «Ոչ ոք երկինք չի մտել՝ անտարբեր և սառնասիրտ կյանք ապրելով» Ողջունում ենք Գրիգոր Լուսավորչի փողոցը Սբ Գրիգոր Լուսավորիչ վերանվանելու վերաբերյալ քաղաքապետարանի կայացրած որոշումը Գիտնականները քվանտային կտավի վրա վերարտադրել են Մոնա Լիզայի միկրոսկոպիկ պատկերը Նոր գիրք` «Հայ-գերմանական ռապսոդիա» Երևանում տեղի կունենա Ռոզի Արմենի «60 տարի բեմում» հոբելյանական համերգը, կհնչի 20 երգ Կաննում պարզ է դարձել, որ Քվենտին Տարանտինոն այսօր ապրող կարևորագույն ռեժիսորներից է
website by Sargssyan