USD
EUR
RUB

«Լուվրը աշխարհի լավագույն թանգարաններից մեկն է, բայց պետությունից աջակցություն է ստանում»

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, Irates.am: Թանգարանները բավարար չափով այցելուներ չունեն: Թանգարանային նյութը անսպառ է, հետաքրքրությունը` ոչ բավարար: Կա լավ մենեջմենթի պակաս. այս եզրահանգումն է արել քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, վճռել է` թանգարանների աշխատակիցների համար մենեջմենթի դասընթացներ կազմակերպել, եթե կա հաստիքացուցակի համալրման անհրաժեշտություն՝ վերանայել: Դասընթացների մեկնարկն արդեն տրված է:

Ինչ են մտածում այս մասին ոլորտի մասնագետները: Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն ԶԱՎԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ կարծիքով` մեր ժողովուրդը առանձնապես չի սիրում գնալ թանգարաններ, հիմնականում զբոսաշրջիկներն են այցելություններ ապահովում. «Մերոնք գնում են, երբ հյուր են ունենում, իրենք դրա կարիքը չունեն կարծես: Ես հեռուստատեսությամբ բազմիցս ասել եմ` ինչպես որ հաց ու ջուր եք ամեն օր ուտում և խմում, նույն կերպ գոնե ամիսը մեկ պետք է հոգևոր սնունդ ստանաք, այցելեք մշակութային որևէ օջախ: Առաջ գոնե կրթական հեռուստահաղորդումներ կային պատմության, արվեստի, արվեստագետների մասին, հիմա դրանք բոլորը փակվել են, որ հեռուստաալիքը նայում ես, սերիալ է: Դա բթացնում է մարդկանց, թույլ չի տալիս մտածել: Մարդկանց մի մասն էլ ընդհանրապես հայկական հեռուստատեսություն չի նայում»:

Քաղաքապետի տեղակալը առաջարկել էր նկարահանել տեղեկատվական հոլովակներ՝ տարածման համար օգտագործելով սոցիալական ցանցերը:

«ճիշտ են արել, բայց ինձ թվում է` հեռուստահաղորդումների ընդհանուր մակարդակը պետք է բարձրանա, եթե լինի հաղորդում, ասենք նկարիչների մասին, նրանց կյանքի, ստեղծագործական ուղու, մարդկանց մեջ հետաքրքրություն կառաջանա, կայցելեն թանգարան կամ պատկերասրահ հաղորդակցվելու այդ ամենին: Արվեստը բարդ է, մարդիկ պետք է պատրաստ լինեն ընկալելու: Բայց դա թանգարանը չպետք է անի, ընդհանուր ծրագիր պետք է լինի, թանգարանն իր գործն ինչքան կարող է, հնարավորության սահմաններում անում է»:

Թանգարանի պայմանները, գտնվելու տեղը կապ ունե՞ն այցելությունների հետ: «Մեր թանգարանը շատ դժվար է գտնել, բայց մարդիկ գտնում են, թանգարաններ կան` կենտրոնում են, ոտքի տակ, բայց այցելուներ չունեն»,- ասաց մեր զրուցակիցը:
Փարաջանովի թանգարանը, կարելի է ասել, այցելուների պակաս չունի, սակայն Զավեն Սարգսյանը հստակեցրեց. «Քաղաքային միջին, փոքր թանգարաններ օրական կարող է այցելել 5-10 մարդ, մեզ մոտ` մինչև 100: Հիմա ցուցահանդես ունենք Ստամբուլում, օրական 400-500 մարդ է այցելում, հասկանու՞մ եք տարբերությունը»:

Հետաքրքրվեցի` ի՞նչ կարծիք ունի Փարաջանովի թանգարանի տնօրենը նախարարությունների օպտիմալացման, ՊՈԱԿ-ների լուծարման քաղաքականության մասին: «Չեմ հասկանում` ինչ են ուզում անել, բայց մեր կյանքը բարդացրել են…Այսօր ամսի 11-ն է, ոչ մի հիմնարկ աշխատավարձը չի ստացել, կարո՞ղ եք պատկերացնել:

Գումարը գնում է գանձապետարան: Ասել ենք, որ դեմ ենք, բայց տեղ չի հասնում, չգիտենք` ինչ-որ բան կփոխվի՞: Մի բան փոխում են, փոխարենը ոչինչ չեն անում»,- եզրահանգեց մեր զրուցակիցը: «Համամի՞տ եք, որ թատրոնները, թանգարանները պետք փորձեն ինքնաբավ լինել, ոչ թե պետությունից աջակցություն ակնկալեն»,- հարցրինք։ Ի պատասխան Լուվրի օրինակը բերեց. «Աշխարհի լավագույն թանգարաններից մեկն է, տոմսն արժի 12 եվրո, բայց պետությունից աջակցություն է ստանում, չի կարող ինքն իրեն պահել. «Մեր թանգարանը դեռ իրեն պահում է, բա Ավետիք Իսահակյանի թանգարա՞նը ինչ անենք, փակե՞նք: Պետությունը պետք է աջակցի, որ լինի այդ թանգարանը: Թատրոնի, երաժշտական ասպարեզում դժգոհություններ եղան, որովհետև առանց հարցնելու, մասնագետների հետ խորհրդակցելու ինչ-որ բաներ են մտածում: Թող օպտիմալացնեն, ոչ թե անհեթեթ բաներ անեն»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լրահոս
Գևոևգ Էմին․ Սիամանթոյի մենախոսությունը Նոր գիրք՝ «Պալատի ուրվականը» Ֆրանսիայում հայտնաբերվել է Պոլ Գոգենի՝ մեզ հայտնի ամենավաղ նկարը «Ռոմեո և Ջուլիետ»-ը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում «Արվեստի շաբաթ»-ը մեկնարկեց Արարչագործության շարքի մանրանկարները Նվիրում եւ հոգու պարտք՝ ըստ Սոնա Հովհաննիսյանի Օպերային թատրոնի կոլեկտիվը չի ընդունում Նազենի Ղարիբյանին Վարդան Հակոբյան․ Իսկ Էմերսոնը ձու էր խաշում հրաբուխների վրա Թադևոս Տոնոյան․ Ես քեզ սիրում եմ իմ երկրի վրա ու քո երկնքում Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանը հրավիրում է ավագ դպրոցի աշակերտներին որակյալ կրթություն ստանալու Հոգևորական շերտը «վերին դարակում» է Կոնստանտին Օրբելյան. «Թող դատարանը որոշում կայացնի, այլ ոչ թե լինի միանձնյա» «Եթե լեզուն, որով դու գրում ես, վատ գիտես, գրող լինելու մասին խոսելն ավելորդ է» Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Սոֆիայի Ազգային գրադարանում տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Երևանում հանդես կգա «Գրեմմի» մրցանակակիր «Պարկեր» քառյակը Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը Июльансамбль կոչվող թատերախումբը հանդես կգա Երեւանում Մեկնարկում է «Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության 4-րդ փառատոնը» Զողորմութեան Քո զդուռն բազ մեզ Տէր Վիլյամ Սարոյան. Ամբողջ աշարը և բուն իսկ դրախտը Երվանդ Քոչար. Արևը խաբեց Անթիլիասում հրատարակվել է «Մշակույթը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920)» գիտաշխատությունը Տիմատին հրապարակել է Հայաստանում նկարահանված տեսահոլովակը Վան Գոգի պատկերով օդապարիկը սավառնել է Մելբուռնի երկնքում Քարոզ. «Մարմնի ճրագը աչքն է» Սրբերի և սրբադասման մասին Հոբելյանական հուշ երեկո՝ նվիրված Մեծն Կոմիտասի ծննդյան 150-ամյակին Աղքատ Ղազարոսի առակը Խաղաղության աղոթք Գուրգեն Մահարի․ Օրոր օրոր Ռազմիկ Դավոյան․ «Ես ամեն օր քեզ հետ զրուցում եմ թաքուն» Խաղաղությունը հնարավոր է դառնում, երբ Աստված մտնում է մեր կյանք «Ոչ ոք երկինք չի մտել՝ անտարբեր և սառնասիրտ կյանք ապրելով» Ողջունում ենք Գրիգոր Լուսավորչի փողոցը Սբ Գրիգոր Լուսավորիչ վերանվանելու վերաբերյալ քաղաքապետարանի կայացրած որոշումը Գիտնականները քվանտային կտավի վրա վերարտադրել են Մոնա Լիզայի միկրոսկոպիկ պատկերը Նոր գիրք` «Հայ-գերմանական ռապսոդիա» Երևանում տեղի կունենա Ռոզի Արմենի «60 տարի բեմում» հոբելյանական համերգը, կհնչի 20 երգ Կաննում պարզ է դարձել, որ Քվենտին Տարանտինոն այսօր ապրող կարևորագույն ռեժիսորներից է
website by Sargssyan