USD
EUR
RUB

Տերտերյանի երկու սիմֆոնիաների ներկայացմամբ ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, Aaravot.am: Մարտի 12-ին եզրափակվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնը՝ նվիրված հայ մեծ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 90-ամյակին։ Փառատոնի փակման գալա համերգին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց Տերտերյանի 2 մեծակտավ ստեղծագործությունները՝ թիվ 7 և թիվ 8 սիմֆոնիաները։

Իր սիմֆոնիաներում Տերտերյանը հաճախ է օգտագործել ազգային նվագարաններ։ Թիվ 7 սիմֆոնիայում նույնպես կարող ենք ականատես լինել դասական և ազգային նվագարանների յուրօրինակ համադրության։ Այստեղ հնչում է դափը՝ հետաքրքիր երանգներ հաղորդելով ստեղծագործությանը։ 7-րդ սիմֆոնիան գրված է սիմֆոնիկ նվագախմբի համար, մենակատար դափի և մագնիտոֆոնային ձայնագրության համար։

8-րդ սիմֆոնիան նախորդի շարունակությունն է, միաժամանակ ամբողջացնում է Տերտերյանի բոլոր նախորդ սիմֆոնիաներն ու նրա ամբողջ արվեստը։ 8-րդ սիմֆոնիան մեկմասանի է՝ հետաքրքիր գործիքային կազմով՝ մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար և մագնիտոֆոնային հնչողությամբ, որտեղ հնչում են սոպրանոյի և մեցցո սոպրանոյի ձայներ։

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Տերտերյանի արվեստը բնորոշեց ինքնատիպ, հզոր ու նորարարական։ Նա նաև նշեց, որ շատ ուրախ են հանդիսատեսին ներկայացնել այս յուրահատուկ ու բարդագույն ստեղծագործությունները, որոնք այնքան էլ հաճախ չեն կատարվում։ Մաեստրո Սմբատյանը նշեց, որ նվագախումբը մեծ պատասխանատվությամբ է իրականացնում Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, որի նպատակը հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների արվեստը հանրայնացնելն է, ինչպես նաև դրանք ձայնագրելու, թվայնացնելու միջոցով պահպանելն ու սերունդներին փոխանցելը։ Լրագրողների այն հարցին, թե որ հեղինակին է նվիրվելու Հայ կոմպոզիտորական արվեստի հաջորդ փառատոնը, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ այդ հարցն առաջիկայում կքննարկի և կորոշի գեղարվեստական խորհուրդը։

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի համերգներին մասնակցել են նաև Դաս A ծրագրի մասնակիցները՝ Երևանի ավագ դպրոցների աշակերտներ, որոնց հետ նախապես հանդիպել և դասական երաժշտությանն առնչվող դասընթացներ են վարել Սերգեյ Սմբատյանն ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները։

Հիշեցնենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի

Լրահոս
Գևոևգ Էմին․ Սիամանթոյի մենախոսությունը Նոր գիրք՝ «Պալատի ուրվականը» Ֆրանսիայում հայտնաբերվել է Պոլ Գոգենի՝ մեզ հայտնի ամենավաղ նկարը «Ռոմեո և Ջուլիետ»-ը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում «Արվեստի շաբաթ»-ը մեկնարկեց Արարչագործության շարքի մանրանկարները Նվիրում եւ հոգու պարտք՝ ըստ Սոնա Հովհաննիսյանի Օպերային թատրոնի կոլեկտիվը չի ընդունում Նազենի Ղարիբյանին Վարդան Հակոբյան․ Իսկ Էմերսոնը ձու էր խաշում հրաբուխների վրա Թադևոս Տոնոյան․ Ես քեզ սիրում եմ իմ երկրի վրա ու քո երկնքում Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանը հրավիրում է ավագ դպրոցի աշակերտներին որակյալ կրթություն ստանալու Հոգևորական շերտը «վերին դարակում» է Կոնստանտին Օրբելյան. «Թող դատարանը որոշում կայացնի, այլ ոչ թե լինի միանձնյա» «Եթե լեզուն, որով դու գրում ես, վատ գիտես, գրող լինելու մասին խոսելն ավելորդ է» Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Սոֆիայի Ազգային գրադարանում տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Երևանում հանդես կգա «Գրեմմի» մրցանակակիր «Պարկեր» քառյակը Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը Июльансамбль կոչվող թատերախումբը հանդես կգա Երեւանում Մեկնարկում է «Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության 4-րդ փառատոնը» Զողորմութեան Քո զդուռն բազ մեզ Տէր Վիլյամ Սարոյան. Ամբողջ աշարը և բուն իսկ դրախտը Երվանդ Քոչար. Արևը խաբեց Անթիլիասում հրատարակվել է «Մշակույթը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920)» գիտաշխատությունը Տիմատին հրապարակել է Հայաստանում նկարահանված տեսահոլովակը Վան Գոգի պատկերով օդապարիկը սավառնել է Մելբուռնի երկնքում Քարոզ. «Մարմնի ճրագը աչքն է» Սրբերի և սրբադասման մասին Հոբելյանական հուշ երեկո՝ նվիրված Մեծն Կոմիտասի ծննդյան 150-ամյակին Աղքատ Ղազարոսի առակը Խաղաղության աղոթք Գուրգեն Մահարի․ Օրոր օրոր Ռազմիկ Դավոյան․ «Ես ամեն օր քեզ հետ զրուցում եմ թաքուն» Խաղաղությունը հնարավոր է դառնում, երբ Աստված մտնում է մեր կյանք «Ոչ ոք երկինք չի մտել՝ անտարբեր և սառնասիրտ կյանք ապրելով» Ողջունում ենք Գրիգոր Լուսավորչի փողոցը Սբ Գրիգոր Լուսավորիչ վերանվանելու վերաբերյալ քաղաքապետարանի կայացրած որոշումը Գիտնականները քվանտային կտավի վրա վերարտադրել են Մոնա Լիզայի միկրոսկոպիկ պատկերը Նոր գիրք` «Հայ-գերմանական ռապսոդիա» Երևանում տեղի կունենա Ռոզի Արմենի «60 տարի բեմում» հոբելյանական համերգը, կհնչի 20 երգ Կաննում պարզ է դարձել, որ Քվենտին Տարանտինոն այսօր ապրող կարևորագույն ռեժիսորներից է
website by Sargssyan