Հռոմում բացվում է Լեոնարդո դա Վինչիին նվիրված ցուցահանդես

Հռոմում բացվում է Լեոնարդո դա Վինչիին նվիրված ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, Panorama.am: Հռոմում բացվում է «Գիտություն մինչև գիտություն» ցուցահանդեսը։ Այն նվիրված է համաշխարհային ճանաչում ունեցող նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, գիտնական Լեոնարդո դա Վինչիի մահվան 500-րդ տարելիցին։ Կազմակերպիչների կարծիքով, այդ ցուցահանդեսը ճանապարհորդություն է դա Վինչիի մշակութային ժառանգության և աշխատանքների միջով։ Հիմնական շեշտը դված է հանճարեղ իտալացու տեխնոլոգիական և գիտական գործունեության վրա։

Եվրանյուզը գրում է, որ ցուցադրությունում հավաքված է ավելի քան 200 աշխատանք մանրանկարներից մինչև օդապարիկի մոդել։

«Մեկ ցուցահանդեսի շրջանակում մենք կարողացել ենք հավաքել տարբեր հավաքածուներից ցուցանմուշներ։ Դրանք և նկարներ են, և Լեոնարդոյի նամակները։

Հիմնականում ցուցանմուշները տրամադրվել են Վատիկանի գրադարանից և իտալական այլ մեծ գրադարաններից»,- ասել է ցուցահանդեսի համադրողը։

Իտալիայի նախագահի նստավայրում Քվիրինալյան պալատում բացված ցուցահանդեսը կշարունակվի մինչև հունիսի վերջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում