USD
EUR
RUB

«Շարժական ART GALLERY» ծրագիրը` ինքնատիպ գաղափարների հարթակ

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, Aravot.am: Օրեր առաջ Սևանում մի հարկի տակ հավաքված երիտասարդ ստեղծագործողները, որոնց միավորել էր «Շարժական ART GALLERY» ծրագիրը, ներկայացնում էին մշակութային տարբեր ոլորտներ: «Շարժական ART GALLERY»-ին իրողություն է դարձել «ԵՄ-ն հանուն երիտասարդության. հմտություններ ապագայի համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «ՕքսԵՋեն» հիմնադրամի և «Սեյվ դը չլիդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության համագործակցությամբ, Եվրամիության ֆինանսավորմամբ: Նպատակն է` նպաստել երիտասարդ արվեստագետների, ստեղծագործողների ինքնաարտահայտմանը, հանրային ճանաչմանը, ինչպես նաև համայնքի մշակութային կյանքի աշխուժացմանը:

Այս հանդիպումն էլ, որը ծրագրային բաղադրիչներից մեկն էր, ինչպես նշում են ծրագրի համակարգողները, նպատակ ուներ բացահայտելու ստեղծագործական այն ռեսուրսը, որն առկա է մեր շրջապատում, ինչպես նաև նրանց միջոցով ճանապարհ հարթել ինքնատիպ գաղափարների կյանքի կոչման համար:

Ծրագիրը տալիս է հնարավորություն` դուրս գալու կաղապարներից, մշակելու առավել հետաքրքիր և կրեատիվ գաղափարներ:

«Քանի որ հանդիպմանը մասնակցում էին ոչ միայն Սևանի տարածաշրջանի այլ նաև այլ քաղաքների արվեստագետներ, ապա միտք հղացավ ստեղծելու ցանց, որը հնարավորություն կտա մշակելու նոր ծրագրեր, և մշակույթի տարբեր ոլորտներ ներկայացնող մարդիկ կարող են համախմբել նույն գաղափարի շուրջ` դառնալով դրա կրողն ու իրականացնողը»,- ասում է «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախագահ Գոհար Մնացականյանը:

Ծրագրի ընթացքում պատրաստված շարժական պատկերասրահի համար նախատեսված պատերը հիմք դարձան մի այլ գաղափարի համար, այն է` արշավ դեպի ցուցահանդես:

Օրեր անց արվեստագետներն իրենց աշխատանքները կներկայացնեն Գոմաձորում վերհառնող, Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողի հարևանությամբ: Ճանաչողական և մշակութային այս ինքնատիպ ձեռնարկն իր շուրջն է համախմբելու 8 արվեստագետի, որը միաժամանակ միմյանց հետ ծանոթանալու լավագույն առիթ է:

Հանդիպման ընթացքում սկիզբ դրվեց ևս մեկ նախաձեռնության, որը ստացավ կրեատիվ անվանում` «Ստեղծագործեմ ստեղծագործությամբ»: Այդ հետաքրքիր գաղափարի հիմքում կարող է լինել գիրք, նկար, լուսանկարչական աշխատանք, ֆիլմ, որը մեկ այլ ստեղծագործության համար դառնալու է նախաբան:

«Գիշերային ցուցահանդես» անունը կրող ձեռնարկն էլ նպատակ ունի երիտասարդ նկարիչների համար բացելու նոր հորիզոններ: Ֆոսֆորով կատարվող աշխատանքները ցուցադրվելու են և ցերեկվա ժամերին, և գիշերը: Նույն նկարի վերաբերյալ ստեղծվելու է երկակի մոտեցում, որը դուրս է լինելու ստանդարտներից:

Ծրագրի շրջանակներում կազմակերպիչները նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել նաև Հայաստանի նկարիչների միության հետ, մասնավորապես` համագործակցելու են միության երիտասարդական թևի հետ, որ արդյունքում ամռան ամիսներին նախատեսվում է թերակղզում կազմակերպել ցուցահանդեսներ:

Ծրագիրը չի շրջանցելու նաև ստեղծագործող պատանիներին: Նախատեսված է երկու ցուցահանդես. ժամանակակից ստեղծագործողների դիմանկարների և ապրիլյոթյան թեմաներով, որի առանցքում են լինելու գարնանային պատկերները, բնանկարները:

Եռակողմ ծրագիրը` «ՕքսԵՋեն» հիմնադրամ-Սևանի համայնքապետարան-««Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ համագործակցությամբ, լավագույն հնարավորություն է` երիտասարդների համար բացելու մի նոր պատուհան ինքնաարտահայտման և հանրայնացման ճանապարհին, ինչպես նաև համայնքային մշակութային կյանքում գրանցելու լուրջ տեղաշարժեր:

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Լրահոս
Գևորգ Էմին․ Սիամանթոյի մենախոսությունը Նոր գիրք՝ «Պալատի ուրվականը» Ֆրանսիայում հայտնաբերվել է Պոլ Գոգենի՝ մեզ հայտնի ամենավաղ նկարը «Ռոմեո և Ջուլիետ»-ը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում «Արվեստի շաբաթ»-ը մեկնարկեց Արարչագործության շարքի մանրանկարները Նվիրում եւ հոգու պարտք՝ ըստ Սոնա Հովհաննիսյանի Օպերային թատրոնի կոլեկտիվը չի ընդունում Նազենի Ղարիբյանին Իմ հոգում․․․ Վարդան Հակոբյան․ Իսկ Էմերսոնը ձու էր խաշում հրաբուխների վրա Թադևոս Տոնոյան․ Ես քեզ սիրում եմ իմ երկրի վրա ու քո երկնքում Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանը հրավիրում է ավագ դպրոցի աշակերտներին որակյալ կրթություն ստանալու Հոգևորական շերտը «վերին դարակում» է Կոնստանտին Օրբելյան. «Թող դատարանը որոշում կայացնի, այլ ոչ թե լինի միանձնյա» «Եթե լեզուն, որով դու գրում ես, վատ գիտես, գրող լինելու մասին խոսելն ավելորդ է» Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Սոֆիայի Ազգային գրադարանում տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Երևանում հանդես կգա «Գրեմմի» մրցանակակիր «Պարկեր» քառյակը Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը Июльансамбль կոչվող թատերախումբը հանդես կգա Երեւանում Մեկնարկում է «Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության 4-րդ փառատոնը» Զողորմութեան Քո զդուռն բազ մեզ Տէր Վիլյամ Սարոյան. Ամբողջ աշարը և բուն իսկ դրախտը Երվանդ Քոչար. Արևը խաբեց Անթիլիասում հրատարակվել է «Մշակույթը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920)» գիտաշխատությունը Տիմատին հրապարակել է Հայաստանում նկարահանված տեսահոլովակը Վան Գոգի պատկերով օդապարիկը սավառնել է Մելբուռնի երկնքում Քարոզ. «Մարմնի ճրագը աչքն է» Սրբերի և սրբադասման մասին Հոբելյանական հուշ երեկո՝ նվիրված Մեծն Կոմիտասի ծննդյան 150-ամյակին Աղքատ Ղազարոսի առակը Խաղաղության աղոթք Գուրգեն Մահարի․ Օրոր օրոր Ռազմիկ Դավոյան․ «Ես ամեն օր քեզ հետ զրուցում եմ թաքուն» Խաղաղությունը հնարավոր է դառնում, երբ Աստված մտնում է մեր կյանք «Ոչ ոք երկինք չի մտել՝ անտարբեր և սառնասիրտ կյանք ապրելով» Ողջունում ենք Գրիգոր Լուսավորչի փողոցը Սբ Գրիգոր Լուսավորիչ վերանվանելու վերաբերյալ քաղաքապետարանի կայացրած որոշումը Գիտնականները քվանտային կտավի վրա վերարտադրել են Մոնա Լիզայի միկրոսկոպիկ պատկերը Նոր գիրք` «Հայ-գերմանական ռապսոդիա» Երևանում տեղի կունենա Ռոզի Արմենի «60 տարի բեմում» հոբելյանական համերգը, կհնչի 20 երգ
website by Sargssyan