USD
EUR
RUB

Ձեռագործ աշխատանքների ցուցահանդես Չարենցի տուն-թանգարանում

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, Aravot.am: «Ժողովրդիս հետ, ժողովրդիս համար» կարգախոսը կրող Հայ օգնության միության նախաձեռնությամբ այսօր Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցավ սիրիահայ կանանց ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսի բացումը։ Հայ օգնության միությունը, որն աշխարհի 27 երկրներում ունի 17.000 անդամ, Հայաստանում գործում է 26 տարի։

Գործունեության հիմնական նպատակը, ՀՕՄ-ի ներկայացուցիչ Համեստ Սասունյանի խոսքով, ծառայելն է՝ կարիքավորին, վիրավորին, զինվորին, սահմանամերձ գյուղերի բնակիչներին. «ՀՕՄ-ը իր աջակցությունն է ցուցաբերել երկրաշարժից հետո որբացած ութ հազար երեխաների, Տավուշի սահմանամերձ գյուղում մեր աջակցությամբ ստեղծվել է ութսուն ջերմոց, որպեսզի գյուղացիները չարտագաղթեն Հայաստանից»։ 

Նրա խոսքով՝ ցուցահանդեսի նպատակը հայկական մշակութային արժեքների պահպանումն ու փոխանցումն է սերունդներին։ Ցուցահանդեսին ներկայացված էին ավելի քան 17 ձեռագործ իրեր՝ Կիլիկիայից, Մուշից, Վանից, Սվազից, որոնցից յուրաքանչյուրը զարդարված էր տվյալ նահանգին բնորոշ զարդանախշերով ։ Համեստ Սասունյանի խոսքով՝ ցուցահանդեսում ներկայացված աշխատանքների մեծ մասը նախնիներից ստացված ժառանգություն են. «Դրանք մեզ են հանձնել Սիրիական պատերազմի ժամանակ Հայաստանում հաստատված սիրիահայ կանայք»։

Նա տեղեկացրեց, որ Չարենցի 20 հասցեում փետրվարի 9-ից գործող ցուցահանդես-վաճառքի շրջանակներում սիրիահայ ձեռագործ արվեստ ուսուցանող կամավորները ցանկացողների հետ դասընթացներ կանցկացնեն։ «Գործում են ինչպես մեկօրյա, այնպես էլ երկարատև դասընթացներ»։ Նաև հավելեց, որ չորս տարվա ընթացքում ունեցել են 450-500 աշակերտ։ Ցուցահանդեսը կտևի երեք օր։

Էլինա Ասատրյան

Լրահոս
Հրաչյա Թամրազյան. Բանաբան Կոստան Զարյան․ Ճամփորդություն Մատթեոս Զարիֆյան-Մարի Պոզապալյան․ «Ծովուն դիմաց» Ոչ սովորական նկարիչը Սլավի-Ավիկ Հարությունյան կամ միայնակ թռչունը Մահացել է համաշխարհային կինոյի լեգենդ Ֆրանկո Ձեֆֆիրելին Հիսուս, բժշկիր սերը բոլոր մարդկանց Տեղի կունենա «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» մենահամերգը «Ամենասուրբ Երրորդության» գաղափարը արտահայտող ինքնատիպ պատկերները Խաչատրյանի միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչը Ս. Եղիա մարգարեի (9-րդ դար ն. Ք.)` երկինք համբարձման պատմությունը Գեղամ Սարյան․ Փառքի տաճարը Հանրահայտ կինոռեժիսոր Կառլոս Ռեյգադասը «Ոսկե ծիրան»-ի հատուկ հյուրն է Ինչ «մեսիջ» է հղում արվեստագետը Մեզնից խլել են փորձում մեր գալիքը «Ազնավուր» կենտրոնում կնշվի Երվանդ Քոչարի ծննդյան 120-ամյակը Ամեն ընտանիք մի փոքրիկ եկեղեցի է «Կան մարդիկ, որոնք կուսակցական ժողովների կարոտախտ ունեն, բայց Գրողների միությունն այդպիսի ժողովների վայր չէ» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվեցին Լոս Անջելեսի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտների աշխատանքները կներկայացվեն Նկարիչների միությունում Սայաթ-Նովա․ Ինձ սիրեցիր, էշխըն նընգար, խաղի դավթար իմ քիզ ամա Հովհաննես Թումանյան․Շունը Հովհաննես Գրիգորյան․ Սիրտ Խաչատրյանական մրցույթի ժյուրիի անդամը Հայաստանում բացահայտում է հայկական երաժշտությունը Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Մեքսիկայում առաջին անգամ հայտնաբերվել է Ֆրիդա Կալոյի ձայնի ձայնագրությունը Եղիշե Չարենց․ Ընկեր «Ինձ տեսնում են այնտեղ, որտեղ հրավիրում են» Աստված ստեղծել է նրանց տղամարդ ու կին Ակսել Բակունցի ծննդյան 120- ամյակի առթիվ Գորիսում կանցկացվեն միջոցառումներ Երեւանում կմեկնարկի 16-րդ «Ոսկե ծիրանը» «Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը՝ Հայաստանում Վահագն Դավթյան․ Կանչ Ռուբեն Սևակ․ Գիշերն իջավ Երջանկության քրիստոնեական ընկալումը Աստվածճանաչողությունը եւ աստվածգիտությունը սկսվում են հավատքով Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի հետ Մատթեոս Զարիֆյան․ Բանաստեղծություններ Արտաշես Հարությունյան. Վերջալույսի աղջիկը Սերգեյ Սմբատյան. «Շատ կարևոր է քիմիական կապը, որ կա Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջև»
website by Sargssyan