USD
EUR
RUB

Գիտության պետական կոմիտեի արտառոց գերմրցույթները

 

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, Irates.am: Սույն թվի մարտի 16-ին «Իրատեսի» հեղինակ Կարինե Ռաֆայելյանին տված իմ հարցազրույցից տեղի սղության պատճառով դուրս են մնացել հատվածներ, որոնք առնչվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի հայտարարած մրցույթներին: Հաշվի առնելով հասարակական արձագանքները, խմբագրությունը համաձայնեց մանրամասն ներկայացնելու գիտության պետական կոմիտեի հայտարարած մրցույթների ամփոփման և արտառոց պարգևատրումների ամբողջ պատկերը:

Իմ բողոքը մրցույթների անցկացման կարգի և այդ ընթացքում տեղ գտած աղաղակող ապօրինությունների մասին երկու անգամ ուղարկվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարական e-gov.am կայքին, բայց առաջին անգամ աշխատակազմը դիմումը ուղարկել է գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանին, որի դեմ ուղղված էր այդ բողոքը, իսկ երկրորդ դիմումը ուղարկվել է ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին, որը սակայն մինչև օրս մի երկտողով անգամ չի ծանուցել դիմումը ստանալու մասին:

2019 թ. հունվարի 17-ին ես դիմեցի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին նրա կառավարական e-gov.am կայքով՝ բողոքելով ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի դեմ առ այն, որ վերջինս առանց որևէ հիմնավորման երկու անգամ՝ 2016 և 2018 թթ., իր անբացատրելի զրոյական միավորներով անհիմն կերպով ծայրահեղ ցածր է գնահատել 100 արդյունավետ գիտաշխատողների մրցույթներում իմ ներկայացրած եզակի ուսումնասիրությունները՝ նվիրված հայ ժողովրդի պատմության, հայագիտության և ուրարտագիտության չլուծված հարցերին, ինչպես և Հայոց ցեղասպանության եվրոպացի ականատեսներին: Դիմումին հաջորդած մեկ շաբաթվա ընթացքում, երբ վարչապետը մեկնել էր Դավոս՝ Միջազգային տնտեսական համաժողովի, ես մի քանի անգամ՝ ընդհուպ մինչև հունվարի 24-ը զանգել եմ ՀՀ վարչապետի թեժ գծին, որոնք ձայնագրվել են անվտանգության նկատառումով՝ տեղեկանալու, թե ում է հանձնարարված իմ բողոքի քննությունը, և անընդհատ ստացել եմ խուսափողական պատասխաններ: Բայց ինձ համար միանգամայն անսպասելի, հաջորդ իսկ օրը՝ հունվարի 25-ին, գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանից, ում դեմ ուղղված էր իմ բողոքը, ստանում եմ տառացիորեն նույն պատասխանը, ինչ որ 2 տարի առաջ ստացել էի կրթության և գիտության նախորդ նախարար Լևոն Մկրտչյանի ժամանակ:

Իմ ներկայացրած ուսումնասիրություններում ես անդրադարձել եմ հայ ժողովրդի պատմության ավելի քան 3000 տարվա հիմնախնդիրներին, ուսումնասիրել եմ համապատասխանաբար միջնադարյան և անտիկ շրջանի բազմաթիվ սկզբնաղբյուրներ իրենց բազմալեզու բնագրերով, որի համար պահանջվել է ոչ միայն լատիներենի, հին հունարենի և պահլավերենի իմացություն, այլև Հին Արևելքի լեզուների (բաբելոներեն, աքքադերեն, ուրարտերեն և այլ) հիմնավոր գիտելիքներ:

2016 և 2018 թվերին ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեն երկու անգամ հայտարարեց բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողների վերջին 10 տարում հրատարակած աշխատությունների մրցույթ:

Երկու դեպքում էլ ես ներկայացրել եմ հայ ժողովրդի պատմության հնագույն ժամանակաշրջանը և հայ էթնոսի ծագումը լուսաբանող հիմնարար ուսումնասիրություններ, ինչպես և Հայոց ցեղասպանության միջազգային արձագանքներին վերաբերող հազվագյուտ նյութեր: Այս բոլորը գիտության կոմիտեն գնահատել է բացարձակ զրոյական նիշերով.

Այս զրոյական միավորները ոչ թե իմ աշխատանքի և արդյունավետության գնահատականն են, այլ ցուցադրում են գիտության կոմիտեի ինտելեկտուալ և մասնագիտական սնանկությունը, որի արդյունքում կոմիտեն իրեն դրսևորում է որպես ճշմարիտ գիտության ճանապարհին ընկած հակազգային և հակահայագիտական մարմին: Մի կողմից գիտությունը խրախուսելու կոչված այս կառույցը առանց որևէ հիմնավորման ներկայացված աշխատությունները միտումնավոր նսեմացրել է ամենացածր՝ 0,1 միավորներով, իսկ մյուս կողմից՝ մրցանակներ շնորհելիս, այսինքն փող բաժանելիս, նա գերմրցույթներին վայել արտասովոր առատաձեռնությամբ գերպարգևներ է շռայլում միանգամից 100 գիտաշխատողի՝ ամենամսյա աշխատավարձից բացի վճարելով առաջին մրցույթի համար 12 ամիս շարունակ 135000 դրամ, իսկ երկրորդ մրցույթում հաղթող 100 գիտաշխատողի, դարձյալ ամենամսյա աշխատավարձից բացի՝ 12 ամիս շարունակ 140000 դրամ: Իսկ թե ո՞ր նվաճումների համար են տրվում այդ արտասովոր պարգևները, մնում է գաղտնի:

ՈՒշադիր քննելիս ի հայտ են գալիս նաև այսպես կոչված «կոռուպցիոն ռիսկերը»: Յուրաքանչյուր ողջամիտ գիտության կազմակերպիչ 10 տարվա գիտական արդյունավետության մրցույթ սահմանելիս պետք է հասկանար, որ հաջորդ իսկ տարում հնարավոր չէ նորից 10 տարվա արդյունավետության մրցույթ հայտարարել, քանի որ յուրաքանչյուր հաջորդ տարի 9 տարվա արդյունքները պարբերաբար կրկնվելու են, ուստի և իրականում ստացվում է, որ ընդամենը 1 տարվա արդյունավետության համար է աշխատավարձից բացի ամսական 140000 դրամ հավելավճար տրվել 12 ամսվա ընթացքում, որը մեկ արդյունավետ գիտաշխատողի համար 1 տարում կազմում է 1680000 դրամ, իսկ 100 արդյունավետ գիտաշխատողի համար՝ 168000000 դրամ. էլ կոռուպցիան ինչպե՞ս է լինում: Ապօրինությունից խուսափելու համար, նախորդ մրցույթում հաղթած 100 մասնակիցներին պետք էր արգելել մասնակցել հաջորդ տարիների մրցույթներին, ինչը չի կատարվել:

Հուսամ, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, որը մինչև այժմ մի երկտողով անգամ չի ծանուցել վարչապետի աշխատակազմին ուղարկած իմ դիմում-բողոքը ստանալու մասին, «Իրատեսի» սույն հրապարակումից հետո գոնե կանդրադառնա արտառոց գերմրցույթների 200 հաղթողներին տրված շռայլ պարգևներին, ինչպես և մրցույթներում տասնորդական միավորներ ստացած պարտվածների բարձրացրած հարցերին՝ արդյո՞ք գիտության պետական կոմիտեի (ներկայումս գիտության կոմիտե) 100-միլիոնանոց գերպարգևները և դրանց հակառակ տասնորդական միավորներով գնահատված մեր հիրավի գիտական նվաճումները հետևանք չեն այն բանի, որ այդ կոմիտեն գտնվում է կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ: Ինչպես տեսնում է ընթերցողը, ես բաց ճակատով հրապարակում եմ երկու մրցույթներում ներկայացրած իմ ուսումնասիրությունները։ Արդյո՞ք կրթության և գիտության նախարարությունը քաջություն կունենա նույն այս լրագրում ցույց տալու իր դեմքը և հանրությանը ի ցույց դնել 100-միլիոնանոց գերպարգևներ ստացած հաղթողների «բարձրարժեք» գիտական գործերը, որոնք վերաբերում են համապատասխան բնագավառներին:

ԱԼԲԵՐՏ ՄՈՒՇԵՂՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող

Լրահոս
Հրաչյա Թամրազյան. Բանաբան Կոստան Զարյան․ Ճամփորդություն Մատթեոս Զարիֆյան-Մարի Պոզապալյան․ «Ծովուն դիմաց» Ոչ սովորական նկարիչը Սլավի-Ավիկ Հարությունյան կամ միայնակ թռչունը Մահացել է համաշխարհային կինոյի լեգենդ Ֆրանկո Ձեֆֆիրելին Հիսուս, բժշկիր սերը բոլոր մարդկանց Տեղի կունենա «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» մենահամերգը «Ամենասուրբ Երրորդության» գաղափարը արտահայտող ինքնատիպ պատկերները Խաչատրյանի միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչը Ս. Եղիա մարգարեի (9-րդ դար ն. Ք.)` երկինք համբարձման պատմությունը Գեղամ Սարյան․ Փառքի տաճարը Հանրահայտ կինոռեժիսոր Կառլոս Ռեյգադասը «Ոսկե ծիրան»-ի հատուկ հյուրն է Ինչ «մեսիջ» է հղում արվեստագետը Մեզնից խլել են փորձում մեր գալիքը «Ազնավուր» կենտրոնում կնշվի Երվանդ Քոչարի ծննդյան 120-ամյակը Ամեն ընտանիք մի փոքրիկ եկեղեցի է «Կան մարդիկ, որոնք կուսակցական ժողովների կարոտախտ ունեն, բայց Գրողների միությունն այդպիսի ժողովների վայր չէ» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվեցին Լոս Անջելեսի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտների աշխատանքները կներկայացվեն Նկարիչների միությունում Սայաթ-Նովա․ Ինձ սիրեցիր, էշխըն նընգար, խաղի դավթար իմ քիզ ամա Հովհաննես Թումանյան․Շունը Հովհաննես Գրիգորյան․ Սիրտ Խաչատրյանական մրցույթի ժյուրիի անդամը Հայաստանում բացահայտում է հայկական երաժշտությունը Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Մեքսիկայում առաջին անգամ հայտնաբերվել է Ֆրիդա Կալոյի ձայնի ձայնագրությունը Եղիշե Չարենց․ Ընկեր «Ինձ տեսնում են այնտեղ, որտեղ հրավիրում են» Աստված ստեղծել է նրանց տղամարդ ու կին Ակսել Բակունցի ծննդյան 120- ամյակի առթիվ Գորիսում կանցկացվեն միջոցառումներ Երեւանում կմեկնարկի 16-րդ «Ոսկե ծիրանը» «Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը՝ Հայաստանում Վահագն Դավթյան․ Կանչ Ռուբեն Սևակ․ Գիշերն իջավ Երջանկության քրիստոնեական ընկալումը Աստվածճանաչողությունը եւ աստվածգիտությունը սկսվում են հավատքով Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի հետ Մատթեոս Զարիֆյան․ Բանաստեղծություններ Արտաշես Հարությունյան. Վերջալույսի աղջիկը Սերգեյ Սմբատյան. «Շատ կարևոր է քիմիական կապը, որ կա Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջև»
website by Sargssyan