Պավարոտիի մասին նոր ֆիլմ

Պավարոտիի մասին նոր ֆիլմ

ԵՐԵՎԱՆ,11 ԱՊՐԻԼԻ, Panorama.am:  Ամերիկացի օսկարակիր ռեժիսոր Ռոն Հովարդը վավերագրական ֆիմ է նկարահանել իտալացի օպերային տենոր Լուչանո Պավարոտիի (1935-2007 թթ.) մասին։ muzcentrum.ru-ի հաղորդմամբ, ֆիլմում բացի հայտնի կադրերից, կա նաև նոր հարցազրույց։ Ֆիլմի կենտրոնում է լեգենդար տենորի եզակի երաժշտական կարիերան, նաև նրա մարդկային բնույթը։

Պաշտոնական թրեյլերն արդեն հասանելի է։ Տեսահոլովակում հայտնի ձայնագրություն է, որտեղ երեք տենոր կատարում են Nessun dorma-ը ֆուտբոլի աշխարհի առաջնությանը և Դոմինգոյի խոսքը՝ նվիրված Պավարոտիին. «Նա միայն պետք է բացի բերանը և հետո ամեն ինչ ստացվում է թեթև»։

Պավարոտիի կենսագրական ֆիլմը լայն էկրան կբարձրանա հունիսի 7-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում