USD
EUR
RUB

«Երիտասարդ արտիստների համերգաշար» նախագծում հանդես կգա ջութակահարուհի Դիանա Ադամյանը

 

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Ապրիլի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Երիտասարդ արտիստների համերգաշար» նախագծի շրջանակում ջութակահարուհի Դիանա Ադամյանի կատարմամբ և ՀԱՖՆ-ի նվագակցությամբ կհնչի Սերգեյ Պրոկոֆևի Ջութակի թիվ 2 կոնցերտը: Երկրորդ բաժնում կլինի հայաստանյան պրեմիերա. առաջին անգամ կհնչի Ֆերենց Լիստի «Ֆաուստ» սիմֆոնիան: Ռոմանտիկ սիմֆոնիզմի այս մեծակտավ ստեղծագործությունը գրված է նվագախմբի, արական երգչախմբի և տենորի համար:

ՀԱՖՆ հաղորդմամբ, համերգին մասնակցում են մեներգիչ, հայտնի տենոր Լիպարիտ Ավետիսյանը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան): Համերգը ղեկավարում է ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանը:

Սա Դիանայի արդեն երրորդ համերգն է ՀԱՖՆ-ի հետ: Դիանա Ադամյանը հեղինակավոր Յեհուդի Մենուհինի պատանի ջութակահարների միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր է (Menuhin Competition Geneva 2018): Այս մրցույթը նաև անվանում են «Ջութակահարների օլիմպիադա», մրցույթի 35 տարվա պատմության մեջ Դիանան երկրորդ հայ ջութակահարուհին է, ով արժանացել է առաջին մրցանակին: Դիանա Ադամյանը նվագում է Նիկոլա Գալիանոյի կերտած 18-րդ դարի ջութակով՝ Քրիստոֆ Լանդոնի հավաքածուից:

«Երիտասարդ արտիստների համերգաշար»-ը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և YerazArt ծրագրի նախաձեռնությունն է, որի ղեկավարը ՀԱՖՆ գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանն է: Այն շարունակական համերգների շարք է, որտեղ տաղանդավոր երիտասարդ կատարողներին հնարավորություն է ընձեռվում մեծակտավ ստեղծագործություններով հանդես գալ ՀԱՖՆ-ի հետ:

«Երիտասարդ արտիստների համերգաշար» ծրագիրը մեկնարկել է այս տարվա մարտի 10-ին՝ միջազգային մրցույթների դափնեկիր, 14-ամյա դաշնակահարուհի Եվա Գևորգյանի համերգով, ով ներկայացրեց Ֆ. Շոպենի թիվ 2 դաշնամուրային կոնցերտը: Ամռանը կկայանա «Երիտասարդ արտիստների համերգաշար»-ի երրորդ համերգը, որի ժամանակ կկատարվեն «Սայաթ Նովա» միջազգային կոմպոզիտորական մրցույթի (AGBU Sayat Nova International Composition Competition) դափնեկիրների ստեղծագործությունները: Մրցույթն արդեն ունի տասներեք տարվա հարուստ պատմություն և անցկացվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախաձեռնությամբ:

Լրահոս
Հրաչյա Թամրազյան. Բանաբան Կոստան Զարյան․ Ճամփորդություն Մատթեոս Զարիֆյան-Մարի Պոզապալյան․ «Ծովուն դիմաց» Ոչ սովորական նկարիչը Սլավի-Ավիկ Հարությունյան կամ միայնակ թռչունը Մահացել է համաշխարհային կինոյի լեգենդ Ֆրանկո Ձեֆֆիրելին Հիսուս, բժշկիր սերը բոլոր մարդկանց Տեղի կունենա «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» մենահամերգը «Ամենասուրբ Երրորդության» գաղափարը արտահայտող ինքնատիպ պատկերները Խաչատրյանի միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչը Ս. Եղիա մարգարեի (9-րդ դար ն. Ք.)` երկինք համբարձման պատմությունը Գեղամ Սարյան․ Փառքի տաճարը Հանրահայտ կինոռեժիսոր Կառլոս Ռեյգադասը «Ոսկե ծիրան»-ի հատուկ հյուրն է Ինչ «մեսիջ» է հղում արվեստագետը Մեզնից խլել են փորձում մեր գալիքը «Ազնավուր» կենտրոնում կնշվի Երվանդ Քոչարի ծննդյան 120-ամյակը Ամեն ընտանիք մի փոքրիկ եկեղեցի է «Կան մարդիկ, որոնք կուսակցական ժողովների կարոտախտ ունեն, բայց Գրողների միությունն այդպիսի ժողովների վայր չէ» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվեցին Լոս Անջելեսի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտների աշխատանքները կներկայացվեն Նկարիչների միությունում Սայաթ-Նովա․ Ինձ սիրեցիր, էշխըն նընգար, խաղի դավթար իմ քիզ ամա Հովհաննես Թումանյան․Շունը Հովհաննես Գրիգորյան․ Սիրտ Խաչատրյանական մրցույթի ժյուրիի անդամը Հայաստանում բացահայտում է հայկական երաժշտությունը Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Մեքսիկայում առաջին անգամ հայտնաբերվել է Ֆրիդա Կալոյի ձայնի ձայնագրությունը Եղիշե Չարենց․ Ընկեր «Ինձ տեսնում են այնտեղ, որտեղ հրավիրում են» Աստված ստեղծել է նրանց տղամարդ ու կին Ակսել Բակունցի ծննդյան 120- ամյակի առթիվ Գորիսում կանցկացվեն միջոցառումներ Երեւանում կմեկնարկի 16-րդ «Ոսկե ծիրանը» «Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը՝ Հայաստանում Վահագն Դավթյան․ Կանչ Ռուբեն Սևակ․ Գիշերն իջավ Երջանկության քրիստոնեական ընկալումը Աստվածճանաչողությունը եւ աստվածգիտությունը սկսվում են հավատքով Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի հետ Մատթեոս Զարիֆյան․ Բանաստեղծություններ Արտաշես Հարությունյան. Վերջալույսի աղջիկը Սերգեյ Սմբատյան. «Շատ կարևոր է քիմիական կապը, որ կա Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջև»
website by Sargssyan