USD
EUR
RUB

Վահագն Հայրապետյան. «Մի գիժ բան է սպասվում»

 

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, Aravot.am: Ապրիլի 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Gate of Frequency (Մուտք ձայնային հաճախականություն) ինքնատիպ համերգը, որտեղ կհնչեն «Գրեմմիի» մրցանակակիր Արտո Թունչբոյաջյանի եւ ՀՀ վաստակավոր արտիստ, ջազային երաժիշտ ու դաշնակահար Վահագն Հայրապետյանի ինքնատիպ ստեղծագործությունները:

«Համերգը կոչվում է Gate of Frequency , որովհետեւ մտնում ենք ձայնային հաճախականությունների դաշտ: Մեզ հետ է լինելու նաեւ Սեմ Սարյանը, որը ձայնային էֆեկտների մասն է ապահովելու, նաեւ աննախադեպ համագործակցություն կլինի Կամերային նվագախմբի եւ նրա գեղարվեստական ղեկավար Վահան Մարտիրոսյանի հետ»,- «Սպուտնիկ Արմենիա» մամուլի ակումբում ասաց Վահագն Հայրապետյանը:

«Վահան Մարտիրոսյանը եւ աշխարհով մեկ հայտնի երաժիշտ է, եւ բաց անձնավորություն, եւ իմ ընկերը, որի հետ կարելի է լիքը գիժ, խենթ բաներ անել… Այնպես որ համերգին մի գիժ բան է սպասվում»,-հավելեց ջազմենը: Նշեց, որ իրենց միանալու է նաեւ կոնտրաբասահար Մակար Նովիկովը Ռուսաստանից:

Արտո Թունչբոյաջյանը նշեց, որ երաժշտությունն իր համար կյանք է, անկեղծ մտածելու ձեւ: Նա կոչ արեց, որ բնության տված շնորհները առողջ ձեւով գործածել; Ափսոսանք հայտնեց, որ Հայաստանում կան շատ տաղանդավոր երիտասարդներ, որոնք չեն կարողանում ինքնադրսեւորման հարթակներ գտնել ու ստիպված այլ երկրներում են բախտ որոնում: 

Պատասխանելով լրագրողի հարցին, թե Հայաստան գալուց հետո ամենաշատ ինչ է իր մեջ փոխվել, Արտո Թունչբոյաջյանը պատասխանեց. «Ավելի շատ վստահ եմ հիմա, թե ինչ եմ պատկերացնում: Ուրախ եմ, որ երիտասարդները ստեղծագործելու վստահություն ունեն…Խորովածը որքան համով եղնի, Երեւան չեմ ապրի, բայց ինձի ինչն է էստեղ պահում՝ էդ հույսը, որ ավելի ուժեղանում է …Հիմա ավելի շատ ՄԵՆՔ դառնում ենք… Այդ ՄԵՆՔ դառնալու ձայնն էլ մեկուկես ժամանոց մյուզիք է՝ կյանքին հետ կապնված: Էդ փոփոխությունը չլինի, էստեղ դժվար է ապրելը»:

Վահագն Հայրապետյանը նշեց, որ համերգին միայն նոր ստեղծագործություններ են լինելու. «Այնպիսի անակնկալներ կան, որ մեզ համար էլ են անակնկալ, դրա համար չեմ ուզում դրանց մասին պատմել…Հիմա լոլիկի համար ոնց կարող ես պատմել՝ առանց ուտելու…Մի խոսքով, լիքը տարօրինակ ձայներ են դուրս գալու բեմից…»:

Արտոն էլ հավելեց, որ համերգը տեսակով բացառիկ է, քանի որ տարբեր ժանրերի ու ոճերի երաժիշտներ են մեկտեղվելու: Վահան Մարտիրոսյանի խոսքերով, միշտ մնալով դասական նվագախումբ՝ իրենք գնում են դեպի նորություններ, չփոխելով իրենց բնույթը: Դիրիժորի ձեւակերպմամբ, նորը միշտ հետաքրքիր է կամերային նվագախմբի համար:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս
Մհեր Արշակյան. Բանաստեղծություններ Ռաֆայել Նահապետյան. Փախուստ Մաքրիր ինձ խղճմտանքիցս, Տե՛ր Ազնավուրի 95-ամյակին ընդառաջ Փարիզում հուշատախտակ է բացվել մեծանուն շանսոնյեի պատվին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ԱՄԷ-ում հանդես եկավ հանդուրժողականության մասին բանախոսությամբ Պրեմիերա՝ օպերայի և բալետի թատրոնում Ալեն Դելոնը ստացել է պատվավոր «Ոսկե արմավենի» Մեղավորի հոգին Պարույր Սևակ «Մարդ էլ կա, մարդ էլ» Հայերը պահպանել են աշխարհի ամենափոքր աղոթագիրքը Երաժիշտները նվագել են սառույցից պատրաստված գործիքներով «Մահն ու կյանքը լեզվի վրա են» Լատվիայում ՀՀ դեսպանը հաղորդում է բացառիկ միջոցառման մասին Հայ երիտասարդ ռեժիսորները՝ Քիշինևում «Զվարթնոց»-ում կբացվի «Ճանապարհ դեպի տաճար» ցուցահանդես«Զվարթնոց»-ում կբացվի «Ճանապարհ դեպի տաճար» ցուցահանդես Սերրգեյ Սարինյան Բրիտանացին 293 դոլարով կտավ է գնել ու պարզել, որ այն Պիկասոյի՝ 1 մլն դոլարանոց աշխատանքներից է Դանիէլ Վարուժան. Մայիսի մէկ Եղիշե Չարենց «Զարմանալի աշուն» Սրբազան Պարտաճանաչությունը Երևանի համայնքային թանգարանները կմիանան Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» ծրագրին Հայերենացրեք հայերենը Համո Սահյան, բանաստեղծություններ և ասույթներ «Արցախի նման կարգավիճակ ունեցող երկրներն աշխարհին ասելիք ունեն մշակույթով» Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց Շոպենի և Բորոդինի ստեղծագործություններից Արման Նավասարդյանը կմասնակցի Համազգային թատրոնի տնօրենի մրցույթին Մահացած որևէ մեկի հիշատակի համար ձեր մարմնի վրա դաջվածքներ մի արեք «Եթե հայ մարդուն մի քար և մի մուրճ տաս, անպայման մի խաչքար կտաշի, որովհետև հայի մեջ դարավոր մշակույթ է նստած» Էմին Թորոսյանը նշանակվել է Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Գուրգեն Մահարի․ Բալլադ Չալոյի և առաջին սիրո մասին Հովհաննես Թումանյան․ Գիշեր Էջմիածին. Անուշավան եպս. Ժամկոչյան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին համաշխարհային երաժշտական հարթակներում կներկայացնի Only Stage գործակալությունը Բրիտանացի լեզվաբանը վերծանել է 600 տարի առաջ գրված առեղծվածային գրքի՝ Վոյնիչի ձեռագրի բովանդակությունը Արամ Ավետիսի«Ճարտարապետական մուտացիա» գրքի շնորհանդեսը` շուտով Թանգարանային գիշերվա և Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ Թբիլիսիի փողոցներից մեկը կանվանակոչվի կինոռեժիսոր Գեորգի Դանելիայի պատվին Թադևոս Տոնոյան․ Պատժաբաժին Սամվել Մարգարյան․ Սխրանք Չուլպան Խամատովան կմարմնավորի Ռաիսա Գորբաչովային
website by Sargssyan