USD
EUR
RUB

Հելեն Սեգարան անհամբեր սպասում է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին

 

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, Irates.am: Ֆրանսիացի երգչուհի, աշխարհի լավագույն Էսմերալդա Հելեն Սեգարան անհամբեր սպասում է երևանյան ելույթին: Հիշեցնենք, որ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի 95-ամյակի կապակցությամբ մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեծամասշտաբ համերգ կանցկացվի, որին հանդես կգա նաև հայկական արմատներով երգչուհին:

Մինչ Հայաստան ժամանելը Հելեն Սեգարան հանդես է եկել տեսաուղերձով, որում մասնավորապես նշված է. «Ողջունում եմ իմ բոլոր հայ ընկերներին: Ցանկանում եմ ասել, որ շուտով գալու եմ Հայաստան, մայիսի 26-ին մեծանուն Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին: Մինչ հանդիպում: Ուղարկում եմ համբույրներ»:

Տեղեկացնենք, որ բացի Սեգարայից «Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող երեկոյի ընթացքում հանդես կգան համաշխարհային ճանաչում վայելող սիրված ֆրանսիացի երգիչներ Պատրիկ Ֆիորին, Լեա Կաստելը, Սլիմանին, Քեյթ Ռայանը, Րաֆֆի Արտոն և այլք: Ֆրանսիացի արտիստներին կնվագակցի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Այս մեծամասշտաբ միջոցառումն իրականացնում են ArmCenter ընկերությունը, Աննա Կարոլինա պրոդաքշնը և Ֆրանսիայի «Շահբազյան» պրոդյուսերական կենտրոնը: Համերգի տոմսերը հնարավոր է ձեռք բերել tomsarkgh.am կայքից:

Հելեն Սեգարան ծնվել է 1971թ., Ֆրանսիայի հարավ-արևելքի Վար արվարձանում: Հայրը իտալացի է, մայրը` հայ: 15 տարեկանում թողել է ուսումը և շարունակել երգել ֆրանսիական ակումբներում, ռեստորաններում: 1993թ. թողարկել է առաջին «Լոին» ձայնասկավառակը, որը հաջողություն չի ունեցել: 1996թ. տեղափոխվել է Փարիզ, որտեղ ծանոթացել է պրոդյուսեր Օրլանդո Ջիլիոտտիի հետ, ով դարձել է նրա պրոդյուսերը: Նոր «Je vous aime adieu» սինգլը նրան հաջողություն է բերել և արժանացրել մի շարք մրցանակների: Այդ և մի քանի այլ երգեր տեղ են գտել նրա 1999 թ. թողարկած «Ապակե սիրտ» ձայնասկավառակում, որի երգերից մեկում հանդես է եկել Անդրեա Բոչելլիի հետ:

Ձայերիզը վաճառվել է ավելի քան 600 հազար օրինակով: 1997թ. նրան մեծ հաջողություն և փառք է բերել Էսմերալդայի դերը «Փարիզի աստվածամոր տաճարը» մյուզիքլում, որից հետո երգել է «Անաստասիա» մուլտֆիլմի երգը: 1999թ. ստիպված է եղել լքել մյուզիքլը` Քվեբեքում շրջագայության ընթացքում ձայնի կորուստի պատճառով: Ձայնի վերականգնումից հետո, թողարկել է ավելի քան 10 ձայնասկավառակ և շուրջ 25 սինգլ: Նրա երգերը տարբեր տարիների գլխավորել են Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Բելգիայի երաժշտական հիթ-շքերթները: 2000թ. արժանացել է «Victoires de la Musique» («Տարվա արտիստ») և NRJ «Տարվա ֆրանսալեզու բացահայտում» մրցանակներին:

2006թ. թողարկել է «Quand l'éternité» ձայնասկավառակը, որն իր ոճով տարբերվում է մյուսներից ռոք երաժշտությամբ և երգչուհու խոսքերով: 2011թ. ձայնագրել է հայկական «Դլե յաման» երգը:

ՍԵԳԱՐԱՅԻ ՏԵՍԱՈՒՂԵՐՁԻ ՀՂՈՒՄԸ:

Լրահոս
Մհեր Արշակյան. Բանաստեղծություններ Ռաֆայել Նահապետյան. Փախուստ Մաքրիր ինձ խղճմտանքիցս, Տե՛ր Ազնավուրի 95-ամյակին ընդառաջ Փարիզում հուշատախտակ է բացվել մեծանուն շանսոնյեի պատվին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ԱՄԷ-ում հանդես եկավ հանդուրժողականության մասին բանախոսությամբ Պրեմիերա՝ օպերայի և բալետի թատրոնում Ալեն Դելոնը ստացել է պատվավոր «Ոսկե արմավենի» Մեղավորի հոգին Պարույր Սևակ «Մարդ էլ կա, մարդ էլ» Հայերը պահպանել են աշխարհի ամենափոքր աղոթագիրքը Երաժիշտները նվագել են սառույցից պատրաստված գործիքներով «Մահն ու կյանքը լեզվի վրա են» Լատվիայում ՀՀ դեսպանը հաղորդում է բացառիկ միջոցառման մասին Հայ երիտասարդ ռեժիսորները՝ Քիշինևում «Զվարթնոց»-ում կբացվի «Ճանապարհ դեպի տաճար» ցուցահանդես«Զվարթնոց»-ում կբացվի «Ճանապարհ դեպի տաճար» ցուցահանդես Սերրգեյ Սարինյան Բրիտանացին 293 դոլարով կտավ է գնել ու պարզել, որ այն Պիկասոյի՝ 1 մլն դոլարանոց աշխատանքներից է Դանիէլ Վարուժան. Մայիսի մէկ Եղիշե Չարենց «Զարմանալի աշուն» Սրբազան Պարտաճանաչությունը Երևանի համայնքային թանգարանները կմիանան Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» ծրագրին Հայերենացրեք հայերենը Համո Սահյան, բանաստեղծություններ և ասույթներ «Արցախի նման կարգավիճակ ունեցող երկրներն աշխարհին ասելիք ունեն մշակույթով» Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց Շոպենի և Բորոդինի ստեղծագործություններից Արման Նավասարդյանը կմասնակցի Համազգային թատրոնի տնօրենի մրցույթին Մահացած որևէ մեկի հիշատակի համար ձեր մարմնի վրա դաջվածքներ մի արեք «Եթե հայ մարդուն մի քար և մի մուրճ տաս, անպայման մի խաչքար կտաշի, որովհետև հայի մեջ դարավոր մշակույթ է նստած» Էմին Թորոսյանը նշանակվել է Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Գուրգեն Մահարի․ Բալլադ Չալոյի և առաջին սիրո մասին Հովհաննես Թումանյան․ Գիշեր Էջմիածին. Անուշավան եպս. Ժամկոչյան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին համաշխարհային երաժշտական հարթակներում կներկայացնի Only Stage գործակալությունը Բրիտանացի լեզվաբանը վերծանել է 600 տարի առաջ գրված առեղծվածային գրքի՝ Վոյնիչի ձեռագրի բովանդակությունը Արամ Ավետիսի«Ճարտարապետական մուտացիա» գրքի շնորհանդեսը` շուտով Թանգարանային գիշերվա և Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ Թբիլիսիի փողոցներից մեկը կանվանակոչվի կինոռեժիսոր Գեորգի Դանելիայի պատվին Թադևոս Տոնոյան․ Պատժաբաժին Սամվել Մարգարյան․ Սխրանք Չուլպան Խամատովան կմարմնավորի Ռաիսա Գորբաչովային
website by Sargssyan