USD
EUR
RUB

Հովհաննես Թումանյան. «Դեցիմ Լաբերիոս»

 

Եվ խայտաճամուկ միմոսի շորով՝ Կեսարի կանչին
Լաբերիոսն ահա կանգնեց կըրկեսում, Հռոմի առաջին։
Թընդաց Հըռոմը, և աթոռներից վեր կացան հանկարծ
Ազնըվականներն ու ժողովուրդը ահից սարսափած.
Ու դըղըրդացին արձակ կըրկեսում շըփոթ ու շըշունջ,
Հազիվ լըսելի խառնակ աղաղակ ու դըժգոհ տըրտունջ.
«Լաբերիոսն այստե՞ղ... և ինչպես միմո՞ս... Այստեղ օրենքով
Գերիներն իրենց կուռ շըղթաների շըռընչյուններով,
Սըրի շաչյունով անմահ Հըռոմի հըրճվանքի համար
Ճըգնում են ըմբշի և կամ միմոսի պըսակ ստանալ...
Լաբերիոսն այստե՞ղ... բայց չի մոռացել Հըռոմը նըրան.
Հին քաղաքացի, ծեր, հըռչակավոր պոետ աննըման,
Եվ արդ, կըրկեսում, ամբոխի առջև այսպես նա կանգնած,
Լուռ ու գըլխակոր գետնին է նայում ամոթից շիկնած...»
Եվ տըրտունջների ձայներն անորոշ նըրան են հասնում.
Բայց իր աչքերը Հըռոմի վըրա նա չի կամենում
Բարձրացրնել այժմ՝ նըրա բացահայտ վըճռի ժամանակ.
Եվ անարգանքին ինքնաբավական հայացքով մենակ
Կեսարն է նայում։ Նըշան տըվավ նա հրամայող ձեռքով։
Լըռեց վերըստին հըպարտ Հըռոմը։ Գետնակոր գըլխով,
Ինչպես աղոթող ծանըր փորձանքի ահավոր ժամին,
Կանգնած է հուզված հանդիսի առջև երգիչ ծերունին։
Բայց դեմքը ահա առաջվա նըման փայլեցավ վառ-վառ,
Մըռայլ ճակատը դարձավ վերըստին հանգիստ ու պայծառ,
Խոհուն աչքերը դըժգոհ ժողովին նայեցին կըրկին,
Ու նորից երգի, բանաստեղծության համարձակ հոգին
Հասավ պոետին, սիրտ տըվավ նըրան։ Նա զըվարթացավ,
Պաղ-պաղ սարսուռը սըրտիցը մինչև մատները անցավ...
Այլակերպված է նա բոլորովին։ Մի ակընթարթում
Նա ոգևորվեց։ Վառված աչքերը կըրակ են ցայտում։
Ընկճող հայացքով իր շուրջն է նայում։ Տարածեց ահա
Անզուսպ խըռովքից դողացող աջը քընարի վըրա...
Ժողովը լուռ է։ Բոլոր աչքերը խոնարհած են ցած։
Ազնըվականները մըթին գիշերից մըռայլ են նստած,
Եվ ասպետները նըստած են խըրոխտ դեմքով կընճռալի.
Ուրախությունից փայլում է դեմքը ահեղ տիրողի։
Նոր նըշան տըվավ։ Եվ ահա երկչոտ ու անհամարձակ
Բարձրացավ ձայնը... ծերի դողդոջուն, չոր մատների տակ
Գովված քընարի ոսկի լարերը հընչեցին հանկարծ.
Խորին լռության ժամին առաջին երգը որոտաց։
Եվ սթափվեցավ Հըռոմը նորից․ մարդիկ շարժվեցին.
Եվ աշխատում են պարզորոշ լըսել զայրացած երգչին։
Իսկ ալևորը, անխիղճ անպատված հին քաղաքացին,
Տակավին հըպարտ, արհամարհանքով նայում է Հռոմին։
Նա երգում է անբավ փառքը, մեծությունը Կեսարի,
Բարձըր խելքն ու տերությունը, իշխանությունը բարի։
Երգում է փայլը նրա հաղթության և մաղթում է կյանք
Եվ ուղարկում է հըզոր Կեսարին հարգ ու մեծարանք։
Փառաբանում է նա ճոխությունը ու փառքը Հռոմի,
Եվ աղաչում է, որ բաժին անեն... խինդը միմոսի...
Թախանձում է նա, որ ողջ մըտածեն, ինչպես որ ինքը,
Կեսարի շըրթան վըրա ճանաչեն իրենց օրենքը,
Որ հին օրերի ազատ երգերը ընդմիշտ լըռեին,
Ու միշտ Կեսարի թըշնամու ջանքերն իզուր ցըրվեին.
Հայրերի գոռոզ Հըռոմը գըլուխ խոնարհի նըրան,
Հըռոմում մարդիկ մըտածեն այնպե՜ս... միմոսի նըման...
Հանկարծ վիրավոր պոետը ցընցեց գըլուխն ալեզարդ,
Հընչող լարերին կատաղի ձեռքով զարկեց հուսահատ,
Քընարը ձըգեց ու գոռաց ցասկոտ ձայնով ահարկու.
- Բարձրացի՛ր, Հըռո՛մ, իրավունքներդ կորցնում ես դու...

Թարգմանությունը կամ փոխադրությունը՝ Հովհաննես Թումանյանի

Գրող, Հայաստանի PEN կենտրոնի նախագահ Արմեն (Օհանյան) Հայաստանցին ընթերցում է Հովհաննես Թումանյանի «Դեցիմ Լաբերիոսը»։

Տեսանյութը՝ ՍիվիլՆեթ

Լրահոս
Սոհրաբ Սեփեհրի․ Ո՛չ դու կմնաս․․․ Նելլի Սահակյան․ Մամոնտի անձավ Ռուսաստանաբնակ հայերից կազմված «Սիոնի» երգի և պարի համույթի ելույթները պատմական հայրենիքում Ամառային մտորումներ «Կայարանի» կառամատույցում Մարդն ապրում է այնքան, որքան` իր ստեղծագործությունները. հիշատակի համերգ՝ նվիրված Աբգար Մուրադյանի 75-ամյակին Դեմիեն Շազելը նկարահանում է «Բաբելոն» ֆիլմը Էմմա Սթոունի մասնակցությամբ Բոհեմական, գողտրիկ, հյուրընկալ «Արվեստանոցը» «Երանելի են Երկնքի հետ կապ հաստատածները» Մատենադարանում ցուցադրվում են հայերեն հնատիպ գրքեր Գևորգյան հոգևոր ճեմարանը հայտարարում է 2019 -2020 ուս. տարվա ընդունելություն Հովհաննես Երանյան. Խարխափումներ Նաիրի Զարյան․ Տիկին տխրություն Րաֆֆու մարմարե քանդակը՝ այսուհետ Ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությունում Գիշերային Գառնին Կոմիտաս և Թումանյան էր շնչում. համերգ նվիրված մեծերի 150- ամյակին «Իմ ու իմ միջև». երիտասարդ գրող Հաս Չախալյանն ընթերցողին կներկայացնի իր առաջին գիրքը Ովքեր հավատում են Հիսուսին, նրանք հավիտենական կյանք են մտնում Կարգալույծ է հռչակվել Տ. Նարեկ ավագ քահանա Իշխանյանը մենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերով Հայաստան ժամանած երիտասարդներին «Անուշը» հեքիաթ է մեծահասակների համար» Ապաշխարության խորհուրդ. Ներիր, որ ներվես Դերասան Յուրի Իգիթխանյանը երկրորդ անգամ կփորձի Պարույր Սևակ․ Հավատարմությունը Սրտի արատ չէ Նեղություններ Գեղամ Սարյան․ Փառքի տաճարը Իսպանացի վարպետը կենդանիների չափազանց իրական տեսք ունեցող քանդակներ է ստեղծում գերաններից Հնագիտությունը ՀՀ-ում լուրջ զարգացում է ապրում. վկայում են օտարերկրացի հնագետները Խոցելի խմբերի երեխաների աշխատանքները կցուցադրվեն Խնկո Ապոր անվան գրադարանում Աղոթք ընդդեմ դեւերի Փնտրել ու սիրել երկնայինը և ոչ երկրայինը Նոր տնօրինություն Կոնստանտին Օրբելյան + Հասմիկ Գեղամի Գրիգորյան․ մի նոր գլուխգործոց, որ «պայթեցրեց» դահլիճը Համերգ՝ նվիրված կլարնետահար Աբգար Մուրադյանի հիշատակին Ռազմիկ Դավոյան․ Իմ ձայնը․․․ Նելլի Սահակյան․ Ես աղոթք եմ ասում խոտի ստվերին Կողմնակի անձանց մուտքը չի արգելվում. Չեռնոբիլը բաց է զբոսաշրջիկների համար Հալեպում սիրո և պատերազմի մասին ֆիլմ է նկարահանվել Թումանյանի հեքիաթների հոլանդերեն հրատարակության նախագիծը իրականացման փուլում է Ռեժիսոր Սոնա Սիմոնյանը «Մեծ սպասելիքներ»-ով բացահայտում է Գյումրու երիտասարդներին մտահոգող հարցեր Երանի՜ ողորմածներին Թալին Տեր-Մինասյանի գիրքը՝ «արեւային քաղաքի» մասին
website by Sargssyan