Տարբեր երկրներ ներկայացնող երեք հայ կատարող՝ «Մանկական Նոր ալիք»-ում

Տարբեր երկրներ ներկայացնող երեք հայ կատարող՝ «Մանկական Նոր ալիք»-ում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Մոսկվայում ընտրել են «Մանկական Նոր ալիք-2019» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցներին։ Ժյուրին ընտրել է 12 մասնակցի 10 երկրից՝ Հայաստան, Աբխազիա, Ադրբեջան, Բելառուս, Բրիտանիա, Լիտվա, Մալթա, Ուզբեկստան, Ռուսաստան, Ղազախստան։

Ընդհանուր առմամբ, ընտրական փուլին մասնակցել է 18 երկրից 90 կատարող։

Մրցույթի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հայազգի երեք մասնակից ներկայացված է լինելու եզրափակչում։ Նրանք նեկայացնում են տարբեր երկրներ. Հայաստանը մրցույթին կներկայացնի Կարինա Իգիթյանը, Աբխազիան՝ Սառա Աբրահամյանը, Մեծ Բրիտանիան՝ Էրիկ Անտոնյանը։

Մրցույթը կայանալու է մայիսի 30-31-ին Ղրիմում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում