USD
EUR
RUB

Դանիել Վարուժան. Կարմիր հողը

 

Գրասեղանիս վրայ, սա
Սկաւառակին մէջ կայ բուռ մ՚հող, բերուած հոն
Հայրենիքի դաշտերէն:
Նուէր է ան. - Զայն ինձ ձօնողը կարծեց
Սիրտն իր տրուած, առանց երբեք գիտնալու
Թէ կու տար իր պապերունն ալ միասին:
Զայն կը դիտեմ. - մերթ ժամեր
Բիբերս անոր վրայ յառած կը մնամ
Լո՜ւռ եւ թախծո՜տ, իբր այդ հողին մէջ յուռթի
Նայուածքս արմատ արձակէր: -
Կը մտածեմ. - Գուցէ իր գոյնը բոսոր
Չէ պարգեւուած բնութեան ներհուն օրէնքէն.
Վէրքերու սպունգ մ՚ըլլալով
Խմած է մաս մը կեանքի, մաս մ՚արեւու.
Եւ իբր տարր անպաշտպան
Կարմիր հող մ՚է եղած, հայ հող մ՚ըլլալուն:
Գուցէ իր մէջ կը բաբախեն տակաւին
Դարերը հին-հին փառքին,
Կայծն ամրակուռ սմբակներու որոնց գոռ
Արշաւանքն օր մը ծածկեց
Հայկեան վաշտերն յաղթութեան տաք փոշիով:
Կ՚ըսեմ. - Իր մէջ դեռ կ'ապրի
Ինքնատիպ ուժն այն որ կազմեց շունչ առ շունչ,
Կեանքս իմ, քու կեանքդ, ու տուաւ,
Կարծես ձեռքով գիտակից,
Նոյն թուխ աչուին նոյն եւ նման հոգիով
Կիրք մ՚Եփրատէն առնուած,
Սիրտ մը կամշոտ, թաքստոց
Ըմբոստանքի ու նաեւ բո՛ւռըն սիրոյ:
Իր մէջ, իր մէջ կը կայծկլտայ հոգի մ'հին ՝
Հին դիւցազնի եղած փսոր մը գուցէ ՝
Կոյսի մ՚աղուոր արցունքով .
Հիւլէ մը կայ Հայկէն, փոշի մ՚Արամէն,
Անանիայէն բիբ մը դէտ ՝
Դեռ աստղերու ճաճանչներով թաթաղուն.
Ա՜զգ մը կայ հոն, սեղանիս վրայ ազգ մը հին,
Որ այսօր իր վերաշողշող այգուն մէջ,
Հողի բնատուր մարմնոյն տակ ինձ կը խօսի,
Կ՚ոգեզինէ - եւ աստղերու ինչպէս ցանն
Անհունութեան մէջ կապոյտ -
Փոշիներովն իր հրաբորբ
Հոգիս քաղցրիկ փայլակներով կ'ոռոգէ:
Ու այն ատեն լարը ջղերուս կը դողայ
Սարսուռով մ՚յորդ, ա՛յն սարսուռով ՝ որ մտքին
Հերկերուն վրայ աւելի՛
Ըստեղծիչ է քան գարնան հովն արփագաղջ:
Ու կը զգամ անցքն ուղեղէս
Նոր յուշերո՜ւ, հոգիներո՜ւ դեռ կարմիր
Խոր վէրքերովն իրենց, վրէժի՛ շրթունքներ.
Եւ այդ հողն, այդ փոշին, զոր ես կը պահեմ
Այնքա՜ն սիրով՝ որքան հոգիս պիտ՛ չընէր
Եթէ մարմնոյս աճիւններն
Օր մը մահէն վերջ հովերուն մէջ գտնար.
Այդ պանդուխտ մասն Հայաստանի, մասունքն այդ
Մնացած մեր յաղթ պապերէն,
Բժժանքն ու ձօնն այդ կարմիր,
Սիրտս սեղմած մագիլներով անծանօթ,
Երկինքն ի վեր, գըրքի մը վրայ, թանկագին
Ժամու մը մէջ ժպիտներու, սէրերու,
Կամ քերթուածի մը ծնած վեհ վայրկեանին
Զիս հապըշտապ կը մղէ
Մերթ լալու, մերթ մռնչելու,
Եւ զինելու բռունցքս, հոգիս բռունցքիս մէջ:

Կարդում է Ռազմիկ Արզուեանը

Լրահոս
Վահան Տերյան. Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր Վիլիամ Սարոյան․ «Ա՜խ, վաթան, վաթան» Քրիստոս աշխարհ եկավ, որպեսզի միավորի բոլոր պառակտումները Հունվարի 29-ին «Արշակ Բ» օպերան նվիրվում է Գեղամ Գրիգորյանի հիշատակին Սիցիլիա՝ առանց շպարի Իտալիա Ռուզան Մանթաշյանը Դրեզդենի համերգին կկատարի Տատյանայի արիան` «Եվգենի Օնեգին» օպերայից Վրաստանը Հայ առաքելական եկեղեցուն կտրամադրի 600.000 լարի Սոպրանո Ռուզան Մանթաշյանն իր համաձայնությունն է տվել՝ մասնակցելու Դրեզդենի օպերային թատրոնում կայանալիք գալա համերգին Ճշմար­տու­թ­յու­նը մեկն է, իսկ խա­բեու­թ­յու­նը բազ­մա­դեմ է ու բազ­մա­պա­տիր Մարդ-թատրոն. Կարպ Խաչվանքյանն այսօր կդառնար 97 տարեկան Արման Մանարյանի «Կարինեն» ցուցադրվել է լոնդոնյան «Cine Lumiere»-ում Մեկնարկեց «Մշակութային ժառանգություն. փորձ և հեռանկարներ միջազգային համատեքստում» գիտաժողովը Դրեզդենի օպերան Ռուզան Մանթաշյանին կրկին հրավիրել է ելույթ ունենալ Semper Opera Ball փառատոնին Ռուս դերասանուհի Վալենտինա Տալիզինան նշում Է իր 85-ամյա հոբելյանը Ադրբեջանցի Էյվազովի և Ռուզաննա Մանթաշյանի շուրջ առաջացած սկանդալի սենսացիոն լուծումը «Հրաժեշտ պատրանքներին». Մոսկվայում տեղի կունենա Վլադիմիր Պոզների գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը «Մուլան»-ի ռեժիսորը հայտարարել Է, որ ֆիլմում Մուշու վիշապը չի լինի Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է Պարանը չկտրել Վիլյամ Սարոյան․ «Ամերիկացի մեծն ապուշը» Արտաշես Հարությունյան․ Առաջին սեր Մատթեոս Զարիֆյան․ Փիլիսոփա ժպիտս Էմինեմը ռեփի ընթերցման արագության ռեկորդ է սահմանել Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը ելույթ կունենա Հայաստանում Շուշանիկ Կուրղինյան, Ընկերներիս Րաֆֆի․ Իսրայելը Բաբելոնում «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «Ավելի հեշտ է հավատարիմ մնալ մեկ ռեստորանի, քան միևնույն կնոջը» Հայաստանյան եպիսկոպոսաց ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնումանյան եպիսկոպոսաց ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ինչո՞ւ է Արմեն Ամիրյանը գրել «Գեներալի երազը» պիեսը «Կենսունակ ժառանգություն». անդրադարձ հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությանը Կեսարիայի հայկական ժայռափոր եկեղեցին ավերվել է գանձագողերի կողմից Ի­տա­լիա­յի շուն­չը Ժա­մա­նա­կա­կից ար­վես­տի թան­գա­րա­նում «Երանելի է նա, ով տեսնում է իր մեղքերը» Համո Սահյան․ Ջրի պես Վահան Տերյան․ Հրաշք-աղջիկ Սիլվա Կապուտիկյան․ Մեր սերը Խոակին Ֆենիքսը` լավագույն դերասան, Ռենե Զելվեգերը` լավագույն դերասանուհի. ԱՄՆ-ում կայացել է կինոդերասանների գիլդիայի 26-րդ մրցանակաբաշխությունը Անատոլի Պապյան. «Ճանապարհ» Կատարվեց հոգեհանգիստ Բաքվում և Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրվա կապակցությամբ ամբողջությամբ վերանորոգվել է գրողի տուն-թանգարանը
website by Sargssyan