USD
EUR
RUB

Կոմիտասը և Եղեռնը

 

Հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերից է 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ թուրքական կառավարությունն իրականացրեց հայերի բնաջնջման իր հրեշավոր ծրագիրը՝ արյունալի գործողություններ ձեռնարկելով թե՛ հասարակ ժողովրդի, թե՛ մտավորականության դեմ։ Կազմելով մտավորականների 2 խումբ՝ թուրք ոճրագործներն աքսորեցին նրանց Այաշ եւ Չանգր։ Առաջին ցուցակում ընդգրկվածներն անմիջապես սպանվեցին, իսկ երկրորդ ցուցակի մտավորականությունը (այդ թվում՝ Կոմիտասը) բռնեց աքսորի 7-շաբաթյա երկար ու դաժան ճանապարհը՝ գիտակցելով իր ողբերգական վախճանը։ 

Ֆիզիկական և հոգեկան ցնցումներ, ճնշվածություն. այսպիսին էր տիրող վիճակն աքսորավայրում։

Առաջին հարվածը Կոմիտասը ստացավ այն ժամանակ, երբ իր երգով ուզում էր ընկերներին հասկացնել գալիք արհավիրքի մասին։ Հանկարծ ոստիկանի սահմռկեցուցիչ հարվածն ընդհատեց նրա երգը։ Անսպասելի հարվածի ուժգնությունից Կոմիտասը սփրթնեց և չկարողացավ շարժվել...

Մեկ ուրիշ անգամ, անցնելով դիակների և մահացող մարդկանց միջով՝ կոմպոզիտորն ականատես եղավ մի աղեկեզ տեսարանի. թուրք ոստիկանն աննկարագրելի դաժանությամբ ու հաճույքով պատռեց երկունքի ցավով տառապող կնոջ փորը, իսկ նորածնի ճիչը խեղդեց իր ուժգին հարվածով։ Մոր և որդու դժոխային տառապանքն ու դաժան մահը մինչև հոգու խորքը ցնցեցին Կոմիտասին. այդ պահին նա ի վիճակի չէր նույնիսկ խոսել...

...Չանգրի ճանապարհին տեղի ունեցած դեպքը նույնպես անջնջելի հետք թողեց կոմպոզիտորի հիշողության մեջ։ Այն աքսորյալները, որոնց մեջ դեռ մի փոքր ուժ կար, գնացել էին խմելու ջուր հայթայթելու։ Բաժակ չլինելու պատճառով պետք է խմեին դույլից։ Տեղյակ լինելով Կոմիտասի նրբանկատությանն ու խիստ մաքրասիրությանը՝ նրա ընկերները՝ Սիամանթոն եւ Դանիել Վարուժանը, խմելու հնարավորությունն առաջինն ընձեռեցին նրան։ Սակայն, Կոմիտասը դեռ չէր հասցրել մի կում անել, երբ անգութ ոստիկանը խլեց նրա ձեռքից ջրով լի դույլն ու շպրտեց այն...Կոմպոզիտորն անկենդան հայացքով մտավ իր վրանը. նրա գունատությունը վախեցրեց այնտեղ եղած բժիշկներին։

Մեկ ժամ անց Կոմիտասը դուրս եկավ, միացավ ընկերներին։ Վերջիններս նրան ջուր առաջարկեցին, սակայն, թախծոտ ժպիտը դեմքին՝ նա հրաժարվեց։ Կոմպոզիտորը սկսեց խոսել ինքն իր հետ՝ արտասանելով ինչ-որ անհասկանալի բառեր։ Գիշերը շատ անհանգիստ անցկացրեց...

Հաջորդ օրը, շարունակելով Չանգր տանող ճանապարհը, Կոմիտասը մի զառամյալ, կեղտոտ էշ տեսավ բլրի լանջին։ Հավաքելով իր փարաջայի փեշերը՝ նա հարգանքով խոնարհվեց, ողջունեց էշին և բացականչեց. «Մի՛ շտապեք, ընկերնե՛ր, թույլ տվեք, որ ոստիկանն անցնի»։

Շատերն այս խոսքերը որպես հումոր ընդունեցին, սակայն բժիշկներ Թորգոմյանն ու Սեւակը, լավ իմանալով Կոմիտասին, հոգեկան խանգարվածության տարրեր նկատեցին։

Վերջիններիս առկայության մասին է վկայում նաև հետևյալ դեպքը։ Աքսորավայրում, զգալով իրենց ողբերգական վախճանը, հայ մտավորականության ներկայացուցիչները խնդրեցին Կոմիտասին երգել «Տեր, ողորմեա»-ն։ Վերջացնելով երգը և լսելով ընկերների հեծկլտոցն ու հառաչանքը՝ կոմպոզիտորն հանկարծ համակվեց հիստերիկ ծիծաղով։

Սարսափահար եղած ընկերների՝ Կոմիտասին հանգստացնելու ջանքերն ապարդյուն անցան...

Երեք ամսվա տանջանքներից հետո հրաման եկավ կոմպոզիտորին վերադարձնել աքսորավայրից, և ազդեցիկ անձանց միջնորդությամբ հրաշքով փրկված իր երկու ընկերների՝ բժիշկ Թորգոմյանի և խմբագիր Քեչյանի հետ Կոմիտասին բերեցին Կոստանդնուպոլիս։

Նրա թողած վերջին գրության մեջ, երբ բորբոքված ուղեղում դեռ չէին մարել գիտակցության վերջին կայծերը, հնչում է անելանելիությունն ու խոր հուսահատությունը.

«Հոտն անհովիվ՝ մոլոր ու շփոթ աներևույթ և անզուսպ ալիքներ հախուրն կհուզեն ի խորս մեր հալածական եւ ողբեգալի կենաց ծովու։ Անմիտ որսորդներ բոլորած, միամիտ ձկներ ցանցած։ Մթնոլորտը թույն կտեղա, բուժիչ ուժ չկա։ Ավերած, սարսափ ու սանձարձակ կեղեքում մեկ կողմեն, անտարբերություն, օտարամոլություն ու ցեխոտ սրտեր մյուս կողմեն...Ու՞ր է մեր խոհական Խորենացին, թող ելլե արյունաքամ հողու տակեն և ողբա մեր խակերու սիրտն ու հոգին, միտքն ու գործը...
Սիրտս փլած է...»։

Կոմիտասի հետ կայացած հանդիպումից հետո այսպես է հիշում կոմպոզիտորին նրա աշակերտուհի Աղավնի Մեսրոպյանը. «Մենք Քեչյանների տանն էինք, երբ ականատես եղանք մի սրտաճմլիկ տեսարանի։ Կոմիտասը, չխնամված տեսքով, կանգնած էր մուտքի մոտ և շրջապատված էր աքսորվածների ընտանիքների անդամներով, որոնք ցանկանում էին իրենց հարազատներից տեղեկություններ իմանալ։

«Նրանք էլ կվերադառնան։ Մի՛ հապաղեք, նամակներ ու հեռագրեր գրեք նրանց, եղեք սրտակից կանայք ու մայրեր...»։

Ապա նետվելով Քեչյանի մահճակալի վրա ու խեղդվելով արցունքների մեջ՝ ավելացրեց.

«Ա՜խ, ինչպե՞ս չստեմ, ինչպե՞ս չխաբեմ մեր այրիացած քույրերին։ Ոչ ոք չի տեսել մեր ազգային ողբերգության վերքերը... Այդ ապրումները մեզ կխելագարեցնեն»։

Ճակատագրի բերումով այդպես էլ եղավ։ Կոմիտասը դարձավ 1915 թվականի Մեծ եղեռնի ականատեսն ու հրաշքով փրկված «զոհը»։

Հայ ժողովրդի ողբերգությունը կանխորոշեց երաժշտության հանճարի դաժան կյանքի հետագա 20 տարիների ընթացքը...

Աղբյուր՝ Komitas.am

Կոմիտաս: Սուրբ Պատարագ

Լրահոս
Եղիշե Չարենց․ Հեռացումի խոսքեր Վահան Տերյան․ Կույր լինելու ցանկություն ԿԳՍՄ նախարարը ունակ չէ կրթական օբյեկտիվ չափորոշիչներ ստեղծել. Տեր Տիգրան քահանա Բադիրյան «Այս որոշումը կբարդացնի քրիստոնյաների և մուսուլմանների կյանքը». Գարո Փայլանը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերափոխելու մասին Լեհ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի պիեսներից մեկը կբեմադրվի Ռուսական թատրոնում ՅՈՒՆԵՍԿՕ-ն ափսոսանք է հայտնել Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի վերաբերյալ Թուրքիայի որոշման կապակցությամբ Փորձագետները գնահատել են պանդեմիայի հասցրած վնասը թանգարաններին «Ըստ ձեր հավատի թող լինի ձեզ» (Մատթ․ 9։29) Գրադարանների վիրտուալ անցուդարձը «Հայ Եկեղեցու պատմություն» դասաժամի ոդիսականը. Սերովբե եպիսկոպոս Շառլ Ազնավուրի հրապարակում բացվելու է Աղասի Այվազյանի անվանական աստղը Փարիզի Ռոդենի թանգարանը կվաճառի քանդակագործի աշխատանքների պատճենները Նոր Խարբերդի դպրոցը պատրաստ է շահագործման Պարույր Սևակ. Լինել, թե չլինել Միսաք Մեծարենց. Առտվան արևի մեջ Օձա­վարս Գոր­գոն մե­դու­զան իր թու­նա­ծա­վալ վար­սե­րը տա­րա­ծել է ամ­բողջ աշ­խար­հում, Պան­դո­րան բա­ցել է կեղ­ծի­քի կոր­ծա­նա­րար սն­դու­կ Մեծ Բրիտանիայում Հռոմի 180-րդ Պապի 700-ամյա կնիքն է հայտնաբերվել Սալոնիկում Աթաթուրքի տունը պետք է դառնա հույների ցեղասպանության թանգարան․ Greek City Times «Կր­թու­թ­յան ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րը եր­բեք չեն թաքց­րել ի­րենց կեղծ պա­ցի­ֆիս­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թ­յու­նը» Իմպրեսիոնիզմի խռովկանը՝ Կլոդ Մոնե Մի՛ ստիր, Հայ Եկեղեցու պատմությունը չունի՛ «ծածուկ» էջեր Հայաստանին հաշտության օրակարգ է պետք․ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան (տեսանյութ) Պետությունը չի կարող արշավ սկսել իր իսկ Ազգային Եկեղեցու դեմ, պետք չէ լինել աստվածամարտ. Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան Օպերային թատրոնն առցանց կմատուցի Ռոսինիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» երկի համերգային կատարումը Էդգար Շա­հին. ֆրան­սա­հայ­կա­կան օ­ֆոր­տի հրա­ցա­նա­կի­րը Աստվածածնի օգնության մասին Եկե­ղե­ցին գո­յութ­յուն ու­նի 2000 տա­րի և գո­նե ա­ռա­ջի­կա 2000 տար­վա հա­մար պետք է ա­պա­հո­վի ե­կող սե­րունդ­նե­րի հոգևոր կա­րիք­նե­րը ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է արել Թուրքիային Սուրբ Սոֆիայի տաճարը չվերածել մզկիթի Միքայել սրբազանը՝ ԿԳՄՍ նախարարին. «Դուք մի ամիս չեք կարող կուսակրոն մնալ, մենք ողջ կյանքներս ենք կուսակրոն» Տերևաթափ իմ թխկի, օ, իմ թխկի ձյունածածկ... Գուրգեն Մահարի. Դաշտերում սեզ ու ծաղիկ Պարույր Սևակ․ Քմծիծաղ «Մերձավորի մահը». մաս 2-րդ Թուրքիան վաղը կհայտարարի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշման մասին. թուրք լրագրող Ղևոնդ Ալիշանի 200-ամյակի առթիվ կստեղծվեն անիմացիոն մուլտֆիլմեր «Music 20» դասական երաժշտության փառատոնը Հայաստան է բերում աշխարհահռչակ արտիստների Միքայել Նալբանդյանի գրական ժառանգության թվայնացումը գիտական, կրթական նշանակություն ունի «Մեր թիկունքում գաղտագողի այսպիսի բան են անում. վտանգներ ենք տեսնում ՀՀ քաղաքացու համար». Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան Ղազանչյան. Համաճարակով պայմանավորված պարապուրդը կարող է կործանարար լինել ստեղծագործ կոլեկտիվի համար Գովեստի խոսքերը՝ շարժիչ ուժ
website by Sargssyan