USD
EUR
RUB

Կամերային նվագախումբը Ռուբեն Ալթունյանի 80-ամյակի առթիվ հանդես է եկել ինքնատիպ համերգով

 

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես է եկել կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ալթունյանի 80-ամյակին նվիրված համերգով: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, կատարել է Ալթունյանի «Սիմֆոնիետ» կամերային նվագախմբի համար, «Թափուր անդաստան» դուդուկի, զուռնայի և կամերային նվագախմբի համար, «Քոչարի» և «Բերդ պար», «Ես սիրեցի» (պրեմիերա) ստեղծագործությունները:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան մամուլի ծառայությունից հայտնում են, որ կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանը, ով ներկա էր նվագախմբի փորձերին, բաց չի թողել նաև համերգային երեկոն: Դահլիճում նրան դիմավորել են հոտնկայս ծափերով, երեկոյի ընթացքում էլ ընկերներն ու գործընկերները կիսվել են մաեստրոյի մասին իրենց հուշերով ու մաղթանքներ հղել կոմպոզիտորին:

Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը փաստում է՝ առաջին անգամ շփվել է Ալթունյանի հետ 14-15 տարեկանում, երբ հանդես էր գալիս իր կողմից ստեղծված մանկական նվագախմբում: Այդ օրվանից տարիներ են անցել, և մաեստրոյի հետ սերտ ու ջերմ կապը, ի ուրախություն Մարտիրոսյանի, պահպանվել է:

«Ռուբեն Ալթունյանին ճանաչում են ամբողջ աշխարհում: Նրա ստեղծագործությունները հնչում են ոչ միայն Հայաստանում, այլ երկրի սահմաններից դուրս: Օրինակ, Հայաստանի պետական կամերային նվագախումբը նրա գործերը կատարել է Ֆրանսիայում, Շվեյցարիայում: Նա այն կոմպոզիտորն է, որը կարողացավ ամենամոտը լինել ժողովրդական երգին, պարին, և դասականացնելով այդ ամենը՝ ստեղծել նոր ժանր»,-նշում է Վահան Մարտիրոսյանը:

Կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանը ծնվել է 1939թ., Երևանում: 1965թ. արժանացել է Անդրկովկասյան մրցույթի 1-ին մրցանակին, իսկ 1969թ.՝ ԽՍՀՄ համամիութենական երիտասարդ կոմպոզիտորների 2-րդ մրցույթ 2-րդ մրցանակին: 1987-90 թթ. եղել է Թ.Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարը, 1983-96 թթ.` Գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը, համերգներով հանդես եկել տարբեր երկրներում: Հեղինակել է բազում ինքնատիպ ստեղծագործություններ: 1970 թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է: 1983թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2001թ.` ՀՀ Պետական մրցանակի, 2009թ.` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:

Լրահոս
Արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել «Սգո տունը» թատրոն կդառնա Պաղտասար Դպիր.Դարձեալ առ տաճարն երկնանման Էդ Շիրանի նոր ստեղծագործությունը 1 մլն-ից ավելի դիտում է ունեցել մի քանի ժամում Գնացքում Շուշանիկ Կուրղինյան. ․․․Եվ մենք քսան դար․․․ Սիպիլ․ Մենաստանին կույսը Բաղայ Ասորի. «Երանելի՜ ես դու, որովհետև քո կաթով կերակրեցիր Աստծուն» Emmy-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի առանց հաղորդավարի. Fox Entertainment Գրիգոր Զոհրապ․ Ժամին բակը «Չկա անհաջողակ մարդ, կա անհաջող մտածելակեր Հովհաննես Թումանյան․ Աղջկա սիրտը «ՌեԱնիմանիա»-ն կիրականացնի «Անիմացիոն ֆիլմի դիտարկում մեդիայում» խորագրով դասընթաց Մարզահամերգային համալիրի տարածքում տեղադրվելու է Կարեն Դեմիրճյանի արձանը Աշխարհի բանաստեղծական պատկերին հավատարիմ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը գործելու է Արդարադատության նախարարության ենթակայության տակ Աստված նայում է մարդու սրտին, իսկ մարդիկ՝ մարդկանց երեսին Հովհաննես Հովհաննիսյան․ Արազն եկավ լափին տալով․․․ Սոնա Արշունեցի․ Արդար դատաստան Աղոթք ընտանիքի Ստեփանակերտի հրապարակում կհնչի Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը Արչի Կալենցը` Նիկողոսյանի մասին. «Պապիկս ասում էր` քանդակն իմ կինն է, գեղանկարչությունը` սիրուհիս» Վալենտին Գաֆտին գլխուղեղի կաթվածով հիվանդանոց են տեղափոխե Մարկ Գրիգորյանը նշանակվել է Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Տարանտինոն չի բացառում, որ իր 10-րդ ֆիլմը կդառնա վերջինը Բելգիացին 500 եվրոյով պատահաբար գնել է Ռեմբրանդտի՝ մոտ 30 մլն եվրո արժեցող կտավը Մայր տաճարի բուսածածկույթի մաքրման աշխատանքների ժամանակ պատահականորեն բացահայտվում է, որ տաճարը փլուզման վտանգի առջև է «Տիրոջ երկյուղը կյանք է մարդու համար» Disney-ը կվերանկարահանի «Տանը՝ մենակ» եւ «Գիշերը թանգարանում» ֆիլմերը Վիլյամ Սարոյան. Ծիծաղ Աղոթք առ Աստված Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին Ավարտվեցին Հաղբատավանքի որմնանկարների վերականգնման աշխատանքները Արդյո՞ք դժվար է Թուրքիայում հայերեն երգեր կատարելը. ստամբուլահայ երգչուհին է պատմում Ստեփան Զորյան․ Անհայտ թելեր Կյանքից հեռացել է ճանաչված գրականագետ Հասմիկ Աբեղյանը «Չնայած , ես ինձ գրող չեմ համարում, բայց...». Սամվել Սևադա Սիպիլ․ Ապրի՛լ Եղիշե Չարենց․ Երկիր Նաիրի՝ Մասն երկրորդ Աղօթք ապաշխարութեան
website by Sargssyan