USD
EUR
RUB

Զբոսաշրջային փորձություններ ՀՀ մարզերում

 

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, Irates.am: Ապրիլի 26-28-ը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Սմիթսոնյան ինստիտուտի համատեղ «Իմ Հայաստան» մշակութային զբոսաշրջության ծրագիրը կմասնակցի Երևանում կայանալիք «Ին-Տուր 2019» Էքսպոյին։

Ծրագիրը, որը ցուցահանդեսի գլխավոր գործընկերն է, եռօրյա ցուցահանդեսի ընթացքում կներկայացնի հինգ մարզերում զբոսաշրջիկների համար ստեղծված մշակութային և հետաքրքրաշարժ փորձառությունները։

Շիրակի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից ժամանած արհեստագործները վարպետաց դասերի ընթացքում այցելուներին կսովորեցնեն կավագործություն, զարդերի պատրաստում, նկարչություն բատիկ տեխնոլոգիայով, ինչպես նաև փայտի փորագրություն, նկարչություն կավի վրա, տիկնիկագործություն և այլն։ Վարպետաց դասերից զատ ներկայացված կլինեն նշված մարզերի թանգարաններն իրենց յուրօրինակ պատմություններով։ Այցելուները նաև հնարավորություն կունենան հանդիպելու քայլարշավներ, ձիարշավներ և այլ ժամանց առաջարկող զբոսավարների հետ։ «Իմ Հայաստան» ծրագրի կողմից ներկայացվող մարզային փորձառությունների օրակարգը ներկայացվում է կից։

Միջոցառման բացմանը ներկա կլինեն ԱՄՆ դեսպանատան, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, «Իմ Հայաստան» ծրագրի, Զբոսաշրջության պետական կոմիտեի, տուրօպերատորների և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ։ Բացման արարողությունը տեղի կունենա Ապրիլի 26-ին ժամը 12։00-ին։ Այնուհետ, մինչ ապրիլի 28-ը, ցուցահանդեսի այցելուները կվայելեն ներկայացված կազմակերպությունների առաջարկները։

6-րդ միջազգային մասնագիտացված «In Tour Expo 2019» ցուցահանդեսը կազմակերպվում է Էքսպո Գրուպ ընկերության կողմից և ազդանշում է տուրիստական սեզոնի մեկնարկը Հայաստանում: Վայրը՝ Էքսպո կենտրոն, Հակոբ Հակոբյան 3, Մերգելյան ինստիտուտի տարածք:

Լրահոս
Արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել «Սգո տունը» թատրոն կդառնա Պաղտասար Դպիր.Դարձեալ առ տաճարն երկնանման Էդ Շիրանի նոր ստեղծագործությունը 1 մլն-ից ավելի դիտում է ունեցել մի քանի ժամում Գնացքում Շուշանիկ Կուրղինյան. ․․․Եվ մենք քսան դար․․․ Սիպիլ․ Մենաստանին կույսը Բաղայ Ասորի. «Երանելի՜ ես դու, որովհետև քո կաթով կերակրեցիր Աստծուն» Emmy-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի առանց հաղորդավարի. Fox Entertainment Գրիգոր Զոհրապ․ Ժամին բակը «Չկա անհաջողակ մարդ, կա անհաջող մտածելակեր Հովհաննես Թումանյան․ Աղջկա սիրտը «ՌեԱնիմանիա»-ն կիրականացնի «Անիմացիոն ֆիլմի դիտարկում մեդիայում» խորագրով դասընթաց Մարզահամերգային համալիրի տարածքում տեղադրվելու է Կարեն Դեմիրճյանի արձանը Աշխարհի բանաստեղծական պատկերին հավատարիմ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը գործելու է Արդարադատության նախարարության ենթակայության տակ Աստված նայում է մարդու սրտին, իսկ մարդիկ՝ մարդկանց երեսին Հովհաննես Հովհաննիսյան․ Արազն եկավ լափին տալով․․․ Սոնա Արշունեցի․ Արդար դատաստան Աղոթք ընտանիքի Ստեփանակերտի հրապարակում կհնչի Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը Արչի Կալենցը` Նիկողոսյանի մասին. «Պապիկս ասում էր` քանդակն իմ կինն է, գեղանկարչությունը` սիրուհիս» Վալենտին Գաֆտին գլխուղեղի կաթվածով հիվանդանոց են տեղափոխե Մարկ Գրիգորյանը նշանակվել է Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Տարանտինոն չի բացառում, որ իր 10-րդ ֆիլմը կդառնա վերջինը Բելգիացին 500 եվրոյով պատահաբար գնել է Ռեմբրանդտի՝ մոտ 30 մլն եվրո արժեցող կտավը Մայր տաճարի բուսածածկույթի մաքրման աշխատանքների ժամանակ պատահականորեն բացահայտվում է, որ տաճարը փլուզման վտանգի առջև է «Տիրոջ երկյուղը կյանք է մարդու համար» Disney-ը կվերանկարահանի «Տանը՝ մենակ» եւ «Գիշերը թանգարանում» ֆիլմերը Վիլյամ Սարոյան. Ծիծաղ Աղոթք առ Աստված Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին Ավարտվեցին Հաղբատավանքի որմնանկարների վերականգնման աշխատանքները Արդյո՞ք դժվար է Թուրքիայում հայերեն երգեր կատարելը. ստամբուլահայ երգչուհին է պատմում Ստեփան Զորյան․ Անհայտ թելեր Կյանքից հեռացել է ճանաչված գրականագետ Հասմիկ Աբեղյանը «Չնայած , ես ինձ գրող չեմ համարում, բայց...». Սամվել Սևադա Սիպիլ․ Ապրի՛լ Եղիշե Չարենց․ Երկիր Նաիրի՝ Մասն երկրորդ Աղօթք ապաշխարութեան
website by Sargssyan