Վենետիկի բիենալեում կքննարկվեն համաշխարհային օվկիանոսի խնդիրները

Վենետիկի բիենալեում կքննարկվեն համաշխարհային օվկիանոսի խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Մայիսի 11-ին Վենետիկում մեկնարկելու է 58-րդ ամենամյա բիենալեն, որի ցուցադրություններից մեկն այս տարի նվիրված է լինելու համաշխարհային օվկիանոսի խնդիրներին։ Արվեստի և ճարտարապետության ամենահայտնի միջազգային ցուցահանդեսներից մեկն այս անգամ հավաքել է հայտնի մասնագետների և ուղղակի ոչ անտարբեր մարդկանց, որոնք հետաքրքրվում են համաշխարհային օվկիանոսի խնդիրներով։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, «Ocean Space» ցուցահանդեսն անցկացվում է Սան-Լորենցո եկեղեցում, որն այս ընթացքում դառնալու է մոլորակի ջրային ռեսուրսների խնդիրների լուսաբանման կենտրոն։ Ցուցադրության ծրագրում է՝ շնորհանդեսներ, ինստալյացիաներ, մասնագետների ելույթներ։

Վենետիկի 58-րդ բիենալեի աշխատանքները շարունակվելու են մինչև նոյեմբերի 24-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում