Առաջին անգամ կհնչի Կոմիտասի «Անուշ» օպերայի հատվածների հիմքով Ա. Ոսկանյանի կողմից ամբողջացված տարբերակը

Առաջին անգամ կհնչի Կոմիտասի «Անուշ» օպերայի հատվածների հիմքով Ա. Ոսկանյանի կողմից ամբողջացված տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի հիմքով Կոմիտասի նախաձեռնած համանուն օպերայի պատառիկների հիման վրա ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանի կողմից լրացված և ամբողջացված տարբերակը այս ամիս Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում կներկայացվի երաժշտասեր հանրությանը՝ ազգային նվագարանների նվագակցությամբ:

Կոմիտասագետ, երաժշտագետ Ռ.Աթայանի կողմից հայտնաբերված այս օպերայի պատառիկները 1970-ական թվականների վերջերին հնչել է Հայաստանի պետական հեռուստատեսությամբ՝ հենց Ա. Ոսկանյանի մասնակցությամբ (Սարո): Անուշի դերերգը կատարել է երգչուհի Արաքս Մանսուրյանը:

Panorama.am-ը Կոմպոզիտորների միությունից տեղեկացավ, որ Կոմիտասի 150-ամյակն առիթ հանդիսացավ, որ կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանն անդրադառնա այդ մասունքներին՝ ստեղծելով օպերայի ամբողջացված տարբերակը:

Կհնչեցնեն Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Ժողովրդական նվագարանների և երգեցողության» ամբիոնի ուսանողները՝ ղեկավարությամբ Մարգարիտ Ոսկանյանի: Գեղարվեստական ղեկավար՝ Արզաս Ոսկանյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում