Էդուարդ Թոփչյանն Իտալիայում կղեկավարի Զագրեբի ֆիլհարմոնիկ նվագախումբը

Էդուարդ Թոփչյանն Իտալիայում կղեկավարի Զագրեբի ֆիլհարմոնիկ նվագախումբը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: ՀԱՖՆ գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը «Բրեշիայի և Բերգամոյի դաշնակահարների միջազգային փառատոնին» (Իտալիա) կղեկավարի Զագրեբի ֆիլհարմոնիկ նվագախումբը: Թոփչյանն այս հեղինակավոր փառատոնի հաճախակի հյուրերից է: Այս տարի նա հանդես կգա հայտնի հունգարացի ջութակահար Ռոբի Լակատոշի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՖՆ ֆեյսբուքյան էջից։

Համերգները տեղի կունենան մայիսի 12-ին և 13-ին Բրեշիայի Teatro Grande-ում և Բերգամոյի Teatro Sociale-ում: Ծրագրում ի թիվս այլ ստեղծագործությունների կհնչեն Ֆ. Լիստի թիվ 1 և 2 Հունգարական ռապսոդիանները (նվագախմբային փոխադրում), թիվ 3 Սիմֆոնիկ պոեմը, Բրամսի Հունգարական պարերի ընտրանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում