Սբ. Հովհաննես Պողոս Երկրորդ Պապ․ «Անցկացրու մեզ վախից վստահություն»

Սբ. Հովհաննես Պողոս Երկրորդ Պապ․ «Անցկացրու մեզ վախից վստահություն»

Աստծո Հոգի,
մեզ տրամադիր դարձրու Քո այցելություններին,
աճեցրու մեզնում փրկարար Խոսքի հանդեպ հավատքը:

Դու ես կենդանի աղբյուրը միակ հույսի,
որ բողբոջում է մեր կյանքում:
Դու ես սիրո միակ շունչը,
որ փոխակերպում է մեզ,
և աստվածային սիրո հուրը,
որ մղում է մեզ անմնացորդ ինքնանվիրմամբ
տրվելու մեր եղբայրների ծառայությանը:

Դու, ում Հայրն առաքել է մեզ որպես Աստվածային Մխիթարիչ,
ուսուցանիր մեզ ամեն բան,
ճաշակել տուր մեզ Քրիստոսի Խոսքի հարստությունները:

Ե՛կ, Սուրբ Հոգի,
զորացրու մեր մեջ ներքին մարդուն,
անցկացրու մեզ վախից վստահության,
այնպես, որ բխի մեզնում
գովքը Քո փառքի:

Դու ես միակ լույսը,
որ գալիս ես լիացնելու մարդկանց սրտերը
և տալու նրանց Քեզ անդադար հետևելու քաջությունը:

Ե՛կ, Աստծո Հոգի,
Դու՝ Հոգի ճշմարտության,
մեզնից յուրաքանչյուրին առաջնորդիր
դեպի ամբողջական ճշմարտությունը,
որպեսզի հաստատամտորեն հռչակենք
կենդանի Աստծո խորհուրդը,
որ գործում է մեր պատմության ներսում:

Մեր համար ակնհայտ դարձրու
պատմության վերջնական իմաստը:
Հեռացրու մեզնից անհավատարմությունները,
որոնք անջատում են մեզ Քեզնից,
հեռացրու մեզնից ոխակալությունն ու բաժանումները,
զարգացրու մեզնում եղբայրության ու միության հոգին,
որպեսզի ընդունակ լինենք կառուցելու մարդկանց քաղաքը
խաղաղության ու համերաշխության մթնոլորտում,
որոնք գալիս են Աստծուց:

Ե՛կ, Սուրբ Հոգի,
օգնիր մեզ բացահայտել,
որ սերը աստվածային կյանքի սրտում է
և որ մենք կանչված ենք մասնակցելու այդ սիրույն:

Սովորեցրու մեզ սիրել միմյանց այնպես,
ինչպես Հայրը մեզ սիրեց՝
մեզ տալով Իր Միածին Որդին:

Թող որ բոլոր ժողովուրդները ճանաչեն Քեզ,
ո՜վ Աստված, բոլոր մարդկանց Հայր,
ում Որդին եկավ հայտնելու.
Քեզ, որ պարգևեցիր մեզ Քո Հոգին,
որպեսզի մեր վրա տարածի փրկության պտուղները:

Ամեն:

Սբ. Հովհաննես Պողոս Երկրորդ Պապ (1920-1978-2005թթ.)

Աղբյուր՝ Mashtoz.org

Հետևեք մեզ նաև Telegram-ում