2018-ին թատրոններ են այցելել 564 հազար մարդ

2018-ին թատրոններ են այցելել 564 հազար մարդ

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: ՀՀ-ում գրոծող թատերահանդիսային 28 կազմակերպությունից ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների, 2018թ. ներկայացումներ կազմակերպել է 24-ը, 3-ը գործունեություն չի ծավալել և չի ունեցել ֆինանսական մուտքեր ու ծախսեր, իսկ մյուսը ներկայացում չի կազմակերպել, սակայն ունեցել է ֆինանսական մուտքեր ու ծախսեր: Տվյալները ներկայացված է Ազգային վիչակագրական ծառայության կայքում։

28 թատերահանդիսային կազմակերպությունից 17-ը դրամատիկական է, 4-ը` երաժշտական, 5-ը` տիկնիկային, մնացած 2-ը` Պատանի հանդիսատեսի թատրոնն է և կրկեսը: Այդ կազմակերպություններից 18-ը գործում են Երևանում, մեկական՝ Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում, 2-ական՝ Շիրիակի և Սյունիքի մարզերում, 3-ը՝ Լոռիում։

Թատերահանդիսային կազմակերպությունների կողմից 2018թ. ցուցադրվել է 3257 ներկայացում, որոնց 31.7%-ը` տիկնիկային, 15.9%-ը` երաժշտական ժանրի:

2018թ. թատրոններ հաճախումների քանակը կազմել է 564.1 հազ., նրանց 24.8%-ը հաճախել է երաժշտական, 17.5%-ը` տիկնիկային թատրոն: Հանրապետության 1 000 բնակչի հաշվով հաճախումները կազմել են 190.0:

Թատերական ներկայացումներից ստացված հասույթը կազմել է 662.6 մլն. դրամ, որի 0.9%-ը ստացվել է գյուղական բնակավայրերում կազմակերպված ներկայացումներից, 33.1%-ը` երաժշտական, 13.2%-ը` տիկնիկային ներկայացումներից:

Միջին հաշվով մեկ ներկայացման մուտքի վճարումներից հասույթը կազմել է 203.4 հազ. դրամ, ընդ որում, գյուղական բնակավայրերում այդ ցուցանիշը կազմել է 85.4 հազար դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում