USD
EUR
RUB

Ծերանում ենք․․․

 

Ծերանում ենք, Պարու՛յր Սևակ,
Ծերանում ենք, սիրելի՜ս,-
Հասակակից կանանց արդեն մենք նայում ենք եղբոր պես,
Նկատում ենք մատղաշներին,
Որոնք մեզ չեն նկատում.
Ամեն մի նոր ծանոթություն չի վերջանում էլ սիրով,
Ոչ էլ երգով մի անարվեստ, բայց պոռթկուն ու կրակված…
Ծերանում ենք, Պարու՛յր Սևակ,
Ծերանում ենք, սիրելի՜ս.-
Մեր ապստամբ մազերն արդեն կա՛մ պատըժվել են մահով,
Կա՛մ իշխանաց իշխան սանրի խեղճ հպատակ են դարձել.
Մեր խռովկան մատներն արդեն դարձել են հեզ ու լսկան,
Իսկ դավադիր մեր ոտքերը՝ ընտանեսեր- տնասեր…
Ծերանում ենք, Պարու՛ր Սևակ,
Ծերանում ենք, սիրելի՜ս.-
Մե՛կ օր խմում
Եվ երկու՛օր արդեն խումար ենք ընկնում,
Մե՛կ ժամ քայլում
Եվ երկու՛ ժամ խոսում դրա օգուտից
Կամ վնասից,
Եվ ըստ որում խոսում այնպե՜ս լրջորեն,
Կարծես մի մեծ գյուտ ենք արել
Կամ հերքում ենք մի հին գյուտ.
Եվ «բուժվել» կամ «հիվանդություն» բառերն արդեն օրեցօր
Հոլովվում են ու խոնարհվում ավելի շատ և նույնիսկ
Առավել քիչ դժգոհությամբ,
Քան թե թաքուն պարծանքով…
Ծերանում ենք, Պարու՛յր Սևակ,
Ծերանում ենք, սիրելի՜ս.-
Թափառելու ժամ չի մնում,
Չենք հասցնում ձանձրանալ.
Քիչ ենք թախծում մենք անառիթ,
Շատ ենք տխրում առիթով.
Քիչ ենք կարդում, շատ ենք գրում,
Շատ ենք խորհում, քիչ քնում,
Որովհետև «անքնություն» բառը դարձել է սոսինձ
Եվ ուզում է մեր քրքրված ջղերն իրար կպցնել…
Ծերանում ենք, Պարու՛յր Սևակ,
Ծերանում ենք, սիրելի՜ս,
Ծերանում ենք, սակայն կարծես
Դարձյա՛լ խելքի չենք գալիս.-
Դեռ հիմա ՜ էլ զարմանում ենք.
Դեռ կարո՜ղ ենք զարմանալ
Ժամացույցի սլաքները ետ ենք տալիս մտովին,
Ի՜նչ է թե մեր արդեն չարածն իբր անենք աշխարհում.
Անկարելի հաղթանակի ելք ենք ճարում ինչ-որ կերպ.
Երբեմն էլի այս աշխարհն ենք դեռ չափչփում հուսալից
Դոն- Կիխոտի ոտքեր կոչված նո՛ւյն կարկինով ծայրամաշ.
Իսկ երբ մեկը խոր քնի մեջ մեր երազն է կոխկրտում,
Առաջվա՛ պես… առաջվա՜ պես վեր ենք ցատկում ճչալով…
Ծերանում ենք, Պարո՛ւյր Սևակ,
Սակայն… խելքի չե՜նք գալիս…

Լրահոս
Հրաչյա Թամրազյան. Սպիտակ էջեր Վահան Թոթովենց. Աստղիկին Հենրիկ Ալավերդյան. Զարթիր լաո Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը հանրապետության օրվա առիթով Մայիսյան հերոսամարտի զենքերը կներկայացվեն օնլայն ցուցահանդեսում Երկրպագություններով Աստծուց ներում ենք հայցում և մեր երախտագիտությունը հայտնում Առցանց համերգ ու առցանց ելույթ՝ օպերայի ու բալետի թատրոնի կողմից Աշխարհի լավագույն կատարողներն իրենց գիտելիքներն են փոխանցում հայ երաժիշտներին Apple-ը Paramount Pictures-ի հետ կաշխատի Սկորսեզեի նոր ֆիլմի վրա Արմենուհի Սիսյան. Կարոտի տեսիլներ Ներսես Աթաբեկյան. Տիեզերքի եզրին Սոնա Արշունեցի․ Առանց ձեզ ով եմ «Ցեղասպանության թանգարանի փակ ֆոնդերից որոշ նյութեր կորել են». ԿԳՄՍ նախարար Էրմիտաժում կցուցադրվեն չինացի նկարչի՝ COVID-19-ին նվիրված աշխատանքները Ինչո՞ւ են գնում գերեզման եօթներորդ եւ քառասուներորդ օրը Նոր բեմադրություններ, հյուրախաղեր համայնքներում. Արտաշատի դրամատիկական թատրոնի հավակնոտ ծրագրերը Բյուրականի աստղադիտարանը՝ համավարակի ժամանակ 30 տարվա ընթացքում առաջին անգամ Turner մրցանակաբաշխությունը չի կայանա Ա Պետրոս 1.5-10 Շառլ Ազնավուր. Դեռ երեկ Վահան Թեքեյանի․ «Տաղ հայերեն լեզվին» Պետրոս Դուրյան. Սիրել Հեռավար «ԴասԱ» հանդիպում՝ «Անկախության սերունդ» ծրագրի մասնակիցների հետ Երբ Հի­սուս հետ դար­ձավ Մահացել է գրող Գրիգոր Սարգսյանը Սաղմոս ՃԼԱ Պաշտպանիչ դիմակներ գեղարվեստական լուծումներով. Ազգային պատկերասրահի կրեատիվ մարտահրավերը Աշխարհում ամենապահանջված մանկական նախագծերը Լեգենդար ABBA -ն նոր երգերով հանդես կգա Փառատոններ, համաժողովներ. «Միհր» թատրոնն ակտիվ է եղել նաև մեկուսացման օրերին Աշոտ Ավդալյան. «Ինձ ճանաչողը» Դերասանուհի Կարինե Բուռնազյանի մոտ մահվանից հետո հաստատվել է կորոնավիրուս Պատվելով ծնողներին՝ պատվում ենք Աստծուն Օպերային թատրոնն առցանց կցուցադրի «Մանոն» ներկայացումը Շուշանիկ Կուրղինյան, Շատերից մեկին Վենետիկի կինոփառատոնը կկայանա սեպտեմբերին Սեյրան Մալխասյան. Սաղմոս ապաշխարողի 94 տարեկան հասակում կյանքից հեռացել է Յակով Զարգարյանը Սաղմոս ՃԼ Աշոտ Ավդալյան․ ... Ու երեխան
website by Sargssyan