USD
EUR
RUB

Իժևսկում կատարվել են եկեղեցական անօրինական արարողություններ

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, Ter-hambardzum.net: Մայիսի 3-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արք․ Ներսիսյանի օրհնությամբ մի խումբ հոգևորականներ (Տ․ Հակոբ քհն․ Սարոյան- Իժևսկի նորակառույց հայկական եկեղեցու հոգևոր հովիվ, Տ․ Արիստակես քհն․ Հովհաննիսյան- Եկատերինբուրգի Ս․ Հովհաննես Կարապետ եկեղեցի, Տ․ Սեբեոս քհն․ Ղալեչյան-Նիժնի Նովգորոդի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, Տ․ Առաքել քհն․ Ամիրյան- Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի) փոխառաջնորդ Տ․ Հարություն աբեղա Կիրակոսյանի առաջնորդությամբ մեկնեցին Իժևսկ (Ուդմուրտիայի հանրապետություն)՝ պարզաբանելու համայնքային կյանքում տեղ գտած Հայ Եկեղեցու կանոնական և թեմական գործունեությանն առնչվող անօրինականությունները, ինչպես նաև անցկացնելու քննարկումներ՝ ուղղված ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։

Տեղեկացնենք, որ ապրիլի 22-ին հայ համայնքի նախագահ Մնացական Առաքելյանի նախաձեռնությամբ Իժևսկ են հրավիրվել կարգալույծ 2 հոգևորական և խաբեությամբ ներկայացվել իբրև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձրաստիճան հոգևորականներ, կազմակերպվել են հանդիպումներ հոգևոր և քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կատարվել եկեղեցական անօրինական արարողություններ (հավաքական մկրտություն և պատարագ)։

Անօրինական գործունեությանը հաջորդել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմական խորհրդի որոշումը՝ անձի նկատմամբ անվստահության արտահայտության և ապա թեմի առաջնորդ Եզրաս Սրբազանի տնօրինությունը՝ ըստ որի Մնացական Առաքելյանն ազատվել է ծխական խորհրդի ատենապետի պաշտոնից և այլևս չի համարվում լիազորված անձ Իժևսկի կրոնական համայնքը պետական և հասարակական որևէ կառույցում ներկայացնելու համար։

Պատվիրակության մեջ ընդգրված թեմի հոգևորականները, ովքեր տարիներ շարունակ պարբերաբար այցելել են Իժևսկ և եկեղեցական արարողություններ իրականացրել, հանդիպում ունեցան հայ համայնքի անդամների հետ։ Նրանք ներկայացրեցին ապրիլի 22-ից 25-ը համայնքի կյանքում տեղ գտած անօրինականությունները, իրազեկեցին, որ հրավիրյալ «հոգևորականները» Հայ Եկեղեցու սպասավորներ չեն, քանի որ վաղուց հռչակված են կարգալույծ, հետևաբար չեն կարող Հայ Առաքելական Եկեղեցում կամ որևէ այլ տեղ կատարել եկեղեցական խորհուրդ և արարողություն, ինչպես նաև պատասխանեցին թեմի հասցեին հնչած անհիմն մեղադրանքներին։

Մայիսի 6-ին պատվիրակության անդամները «Ազգերի բարեկամության տանը» հանդիպում ունեցան Ուդմուրտիայի հանրապետության ազգային քաղաքականության նախարար Լարիսա Բուրանովայի հետ՝ քննարկելով ապրիլի 22-ից 25-ը կատարված դեպքերը։ «Ինձ համար ցավալի է և տհաճ, որ նման դեպքեր են տեղի ունեցել Իժևսկի հայկական համայնքում։ Մեր դիրքորոշումը հստակ է․ մեզ համար գոյություն ունի մեկ Հայ Առաքելական Եկեղեցի և մեկ հովվապետ։ Այդ օրերին կատարվածը չի կարող ազդել մեր հարաբերությունների վրա։ Իժևսկում մեզ համար ընդունելի է այն հոգևորականը, ում կնշանակի թեմակալ առաջնորդը»,-ասաց նախարարն իր խոսքում։

Ռուս Ուղղափառ Եկեղեցու Իժևսկի և Ուդմուրտիայի թեմի առաջնորդ միտրոպոլիտ Վիկտորինը ևս խոր հիասթափությամբ խոսեց խաբված լինելու համար՝ դատապարտելով այն իրողությունը, որ կարգալույծների կողմից կատարվել են եկեղեցական խորհուրդներ և արարողություններ, ինչպես նաև համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ հանդիպում կազմակերպել իր հետ։
(Այս մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ՝ udmeparhia.cerkov.ru

Միտրոպոլիտ Վիկտորինի հետ զրույցի ընթացքում փոխառաջնորդ Տ․ Հարություն աբեղա Կիրակոսյանը նշեց, որ եկեղեցականի առաքելությունը ծառայությունն է ժողովրդին թե հայրենիքում և թե սփյուռքում։ Հետևաբար նորակառույց հայկական եկեղեցին առաջիկային կունենա հոգևոր հովիվ, ով նաև կկազմակերպի եկեղեցու օծման և հանդիսավոր բացման նախապատրաստական աշխատանքները և իր մշտական ծառայությունը կբերի համայնքի հոգևոր, ազգային և մշակութային կյանքի զորացմանը։

Ռուս Ուղղափառ Եկեղեցու Իժևսկի և Ուդմուրտիայի թեմի առաջնորդ միտրոպոլիտ Վիկտորինը խոր հիասթափությամբ է խոսել խաբված լինելու համար՝ դատապարտելով այն իրողությունը, որ կարգալույծ հռչակված հոգևորականները կատարել են եկեղեցական խորհուրդներ և արարողություններ, ինչպես նաև համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ հանդիպում կազմակերպել իր հետ։
Այս մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ՝ udmeparhia.cerkov.ru

Լրահոս
Սոհրաբ Սեփեհրի․ Ո՛չ դու կմնաս․․․ Նելլի Սահակյան․ Մամոնտի անձավ Ռուսաստանաբնակ հայերից կազմված «Սիոնի» երգի և պարի համույթի ելույթները պատմական հայրենիքում Ամառային մտորումներ «Կայարանի» կառամատույցում Մարդն ապրում է այնքան, որքան` իր ստեղծագործությունները. հիշատակի համերգ՝ նվիրված Աբգար Մուրադյանի 75-ամյակին Դեմիեն Շազելը նկարահանում է «Բաբելոն» ֆիլմը Էմմա Սթոունի մասնակցությամբ Բոհեմական, գողտրիկ, հյուրընկալ «Արվեստանոցը» «Երանելի են Երկնքի հետ կապ հաստատածները» Մատենադարանում ցուցադրվում են հայերեն հնատիպ գրքեր Գևորգյան հոգևոր ճեմարանը հայտարարում է 2019 -2020 ուս. տարվա ընդունելություն Հովհաննես Երանյան. Խարխափումներ Նաիրի Զարյան․ Տիկին տխրություն Րաֆֆու մարմարե քանդակը՝ այսուհետ Ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությունում Գիշերային Գառնին Կոմիտաս և Թումանյան էր շնչում. համերգ նվիրված մեծերի 150- ամյակին «Իմ ու իմ միջև». երիտասարդ գրող Հաս Չախալյանն ընթերցողին կներկայացնի իր առաջին գիրքը Ովքեր հավատում են Հիսուսին, նրանք հավիտենական կյանք են մտնում Կարգալույծ է հռչակվել Տ. Նարեկ ավագ քահանա Իշխանյանը մենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերով Հայաստան ժամանած երիտասարդներին «Անուշը» հեքիաթ է մեծահասակների համար» Ապաշխարության խորհուրդ. Ներիր, որ ներվես Դերասան Յուրի Իգիթխանյանը երկրորդ անգամ կփորձի Պարույր Սևակ․ Հավատարմությունը Սրտի արատ չէ Նեղություններ Գեղամ Սարյան․ Փառքի տաճարը Իսպանացի վարպետը կենդանիների չափազանց իրական տեսք ունեցող քանդակներ է ստեղծում գերաններից Հնագիտությունը ՀՀ-ում լուրջ զարգացում է ապրում. վկայում են օտարերկրացի հնագետները Խոցելի խմբերի երեխաների աշխատանքները կցուցադրվեն Խնկո Ապոր անվան գրադարանում Աղոթք ընդդեմ դեւերի Փնտրել ու սիրել երկնայինը և ոչ երկրայինը Նոր տնօրինություն Կոնստանտին Օրբելյան + Հասմիկ Գեղամի Գրիգորյան․ մի նոր գլուխգործոց, որ «պայթեցրեց» դահլիճը Համերգ՝ նվիրված կլարնետահար Աբգար Մուրադյանի հիշատակին Ռազմիկ Դավոյան․ Իմ ձայնը․․․ Նելլի Սահակյան․ Ես աղոթք եմ ասում խոտի ստվերին Կողմնակի անձանց մուտքը չի արգելվում. Չեռնոբիլը բաց է զբոսաշրջիկների համար Հալեպում սիրո և պատերազմի մասին ֆիլմ է նկարահանվել Թումանյանի հեքիաթների հոլանդերեն հրատարակության նախագիծը իրականացման փուլում է Ռեժիսոր Սոնա Սիմոնյանը «Մեծ սպասելիքներ»-ով բացահայտում է Գյումրու երիտասարդներին մտահոգող հարցեր Երանի՜ ողորմածներին Թալին Տեր-Մինասյանի գիրքը՝ «արեւային քաղաքի» մասին
website by Sargssyan