Կոնսերվատորիայի ռեկտորը Սոնա Հովհաննիսյանն է

Կոնսերվատորիայի ռեկտորը Սոնա Հովհաննիսյանն է

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, Aravot.am: Մայիսի 14-ին Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր է ընտրվել ռեկտորի պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանը: Նրանից բացի մրցույթին մասնակցում էր կոնսերվատորիայի նախկին պրոռեկտոր, դաշնակահար Վաղարշակ Հարությունյանը, որը ստացավ 8 ձայն, իսկ Սոնա Հովհաննիսյանը` 15: Ի դեպ, պարոն Հարությունյանն Aravot.am-ին ավելի վաղ ասել էր , որ եթե ընտրվի Սոնա Հովհաննիսյանը, ինքը պատրաստ է շնորհավորել նրան ու առաջարկել իր աջակցությունը:

Հավելենք, որ ճանաչված դաշնակահար Սվետլանա նավասարդյանն էլ ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Սիրելի Սոնա: Հուսով եմ, որ կոնսերվատորիայի ռեկտորների ցանկը կհամալրվի հայրենի մշակույթին պատիվ բերող ևս մի պայծառ անունով»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում