USD
EUR
RUB

«Կինոյի օր ունենալ-չունենալով հայ կինոյի խնդիրները չեն լուծվելու»

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, Irates.am: «Կինոյի մասին» օրենք այդպես էլ չունեցանք. անվերջ մշակման փուլում է: «Հայֆիլմ» կինոստուդիան օդից կախված է. և՛ կա, և՛ չկա: «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունն անվերջ պայքարում է հանուն հայկական առաջին կինոստուդիայի վերածննդի (համենայն դեպս այլ բարձրաձայնումների գրեթե չենք հանդիպում): Լավ կինո ունենք, թե չունենք, դեռ վիճելի է: Փոխարենը կունենանք կինոյի օր: 1923-ի ապրիլի 16-ին ստեղծվել է Պետկինոն, որը 1966-ին վերանվանվել է Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի: Ապրիլի 16-ն էլ եթե հռչակվի հայ կինոյի օր, հընթացս գուցե կինոլոորտը կարգավորվի, «Հայֆիլմը» վերածնվի ու հայ կինոյի օրը ոչ թե ձևական, այլ բովանդակային նշանակություն ստանա:

«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության հիմնադիր Հայկ Բաբայանի կարծիքով` կինոյի օր ունենալ-չունենալով հայ կինոյի խնդիրները չեն լուծվելու. «Ավելին` կինոյի օրենք ունենալուց հետո էլ ոչինչ չի փոխվի: Բայց կինոյի օրը նշելով` կառանձնացնենք ու կկարևորենք հայ կինոն, հանրությանն էլ կամաց-կամաց կբերենք այն գիտակցության, որ այդ տարիներին Պետկինոյի ստեղծումը հերոսական քայլ էր»: Իսկ տեսակետը, որ մենք նշում ենք դեկտեմբերի 28-ը որպես կինոյի համաշխարհային օր, Հայկ Բաբայանը տրամաբանական չի համարում. «Դեկտեմբերի 28-ը երբեք ՀՀ-ում չի նշվել որպես կինոյի օր, եթե նույնիսկ շատ ցանկանաք, էլի չի նշվի, որովհետև ամանորի եռուզեռի մեջ ամեն բան կորչում-գնում է»: «Ի՞նչ է պետք կինոոլորտում դրական փոփոխություներ արձանագրելու համար» հարցին պատասխանում է կարճ ու հստակ` կինոկրթություն:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լրահոս
Աշոտ Ավդալյան. Անձրևների տոն Հովհաննես Գրիգորյան․ Մի քանի ճշմարտություն Աշոտ Ավդալյան․ Արդար առավոտ Նիկա Ջորջանելի․ «Բան, որ լսվել է ոչ մեկ անգամ» Հակոբոս 5.16 Մենք սովորել ենք աշխատել խտրական վերաբերմունքի պայմաններում, սակայն վերջերս այդ դիմակայությունը համալրվել է վտանգավոր դրսևորումներով. բաց նամակ «Ես ի պաշ­տո­նե պար­տա­վոր եմ ա­նե­լու այդ մր­ցույ­թը» Հայաստանում առաջին անգամ ցուցադրվեց ռեժիսոր Միքայել Վարդանովի «Հայկական հողի գույնը» ֆիլմը Ուկրաինայում կոչ են արել ոչնչացնել սովետական գրքերը Պարույր Սևակ. Երջանկություն Եղիշե Չարենց. Ամեն տեսակ երգ երգեցի... Դանիել Վարուժան․ Հունձք Ալեքսանդր Ծատուրյան. Երկու խոստովանանք Ռուբիկի խորանարդներով պատրաստված «Մոնա Լիզան» վաճառվել է 480 հազար եվրոյով Մեծ պահքի կիրակիները Գերշվինի՝ ջազի համաշխարհային ժառանգություն դարձած գործերը՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի կատարմամբ Անդրանիկ Օզանյանի հոբելյանի առթիվ զորավարին նվիրված նոր գիրք է հրատարակվել Սիրված դերասանները հանդես կգան մեկ ներկայացման մեջ՝ Երևանի երեք տարբեր թատրոններում Գարեգին Երկրորդ. Քրիստոնյաներիս համար Մեծ Պահքը յուրահատուկ հոգևոր ճամփորդություն է Սարոյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել նոր հոլոգրամի առաջին ցուցադրությունը Գլխուղեղի վիրահատության ժամանակ կինը ջութակ է նվագել Սիրո խոստովանություն Թումանյանին. Ռուսական թատրոնում բեմ կբարձրանա «Քաջ Նազար» ներկայացումը «Նկարն էլ իր կյանքն ու­նի, չես կա­րող փա­կել ար­վես­տա­նո­ցում, միայն ինքդ տես­նել» Ջազ նվագախումբը կներկայացնի գերշվինյան ինքնատիպ երեկո Սաղմոս ՃԻԲ Մատթեոս Զարիֆյան. Լեռներն իմ երազիս Փրկու­թ­յու­նը յոթ կնի­քով կնք­ված չէ Կոմիտաս․ Աստվա՜ծ իմ Դանիել Վարուժան․ Հասուն արտ Վարդանանք՝ մեր վերածնունդի գրաւականը Take On Me. նորվեգական խմբի հիթը դարձել է 80-ականների երկրորդ երգը, որը 1 մլրդ դիտում է հավաքել YouTube-ում Ֆիլհարմոնիկ նվագախումբը 2020-ի առաջին համերգին կհնչեցնի Բեթհովենի, Մոցարտի և Նիլսենի գործերը Վարդանանց տոնի քարոզ Իրանահայ մաեստրո Լորիս Ճգնավորյանը երաժշտություն է գրել՝ ի հիշատակ ուկրաինական ինքնաթիռի վթարի զոհերի «Մոնա Լիզայի» վրայի ճաքերը պաշտպանում են կտավը Պատմական դեմքեր, որ բանտում կլինեին, եթե ապրեին Նոր Հայաստանում Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանը Բեռլինի հոբելյանական կինոփառատոնը մեկնարկում Է «Սելինջերի իմ տարին» դրամայի ցուցադրությամբ Վախճանվել է Երվանդ Մանարյանը Վահագն Դավթյան․ Ժամ Հայտնության
website by Sargssyan