USD
EUR
RUB

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին համաշխարհային երաժշտական հարթակներում կներկայացնի Only Stage գործակալությունը

 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իր համագործակցությունն է սկսել երաժշտական միջազգային Only Stage գործակալության հետ։ Այսուհետև միջազգային երաժշտական հարթակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին կներկայացնի Only Stage գործակալությունը։ Այս մասին հայտնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տարեցտարի աճող միջազգային համբավը, դասական երաժշտության հեղինակավոր հարթակներում ձեռք բերած մեծ հետաքրքրությունն ու պահանջարկը, արտասահմանյան բազմաթիվ հրավերները հասցրել են գրավել նաև միջազգային գործակալությունների ուշադրությունը, իսկ Only Stage-ը եղավ առաջիններից, որը ցանկություն հայտնեց համաշխարհային հարթակում ներկայացնել նվագախումբը։

«Երաժշտական հեղինակավոր գործակալություններն աշխատում են բացառապես ճանաչված, կայացած ու կատարողական բարձր վարպետություն ունեցող նվագախմբերի և արտիստների հետ։

Համագործակցությունը երաժշտական աշխարհում մեծ ճանաչում վայելող Only Stage-ի հետ կօգնի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին համաշխարհային երաժշտության ասպարեզում հասնել է՛լ ավել բարձր մակարդակի, ձեռք բերել նոր գործընկերներ, աշխատել լավագույն մենակատարների հետ, գրավել նոր լսարաններ, և իհարկե, աշխարհին լավագույնս ներկայացնել հայկական կատարողական արվեստն ու հայկական երաժշտական ժառանգությունը»,- հայտնում են նվագախմբից։

Աղբյուր՝ Panorama.am:

Լրահոս
Հովհաննես Գրիգորյան Հենրիկ Էդոյան. Ինչպես երեխան Ռուբեն Բաբայան. Այս ծաղկեփունջը բեմում տեսնելը պետք է լինի պարտադիր Հրաչյա Սարուխան․ Անիմաստ է նստել ժամանակի կառքին, տերևների դեղին հոգեվարքին հասնել Աստծո սերը կենարար է Պահքի նպատակը Ազգային գրադարանը ցերեկույթով տոնեց հասարակական գործիչ Գրիգոր Արծրունու ծննդյան 175-ամյակը Տրդատ Ա-ի ծննդյան 2000-ամյակին ընդառաջ Լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի մասին գիրք է հրատարակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն Մարտիրոս Սարյանի 140-ամյակի առթիվ հիմնանորոգվել է հեղինակի «Կոստանդնուպոլսի շները» կտավը Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Սուրենյանցն իր ձեռագիրն ունի համաշխարհային կերպարվեստում. փետրվարի 27-ին նշվում է նկարչի 160-ամյակը «Հրաչյա Հովհաննիսյանը երգում էր աչքերը փակ, բոլորովին այլ մեկնաբանությամբ» Կամերային երաժշտության ազգային կենտրոնը կհամալրվի երաժշտական նոր գործիքներով Ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը Լուվրում ավելի քան 1 միլիոն մարդ է այցելել Լեոնարդո դա Վինչիի ցուցահանդես Կարդում է Աշոտ Ավդալյանը․ Այս էլ քանի դար ես հեռանում եմ հայրական տնից Դվին հնավայրում կկառուցվի թանգարան Հայկական ժանյակի բացառիկ նմուշները բրիտանական «Լեյս» ամսագրում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ավստրալիայի դեսպանին Կրկին հարվածում են Եկեղեցուն. չիմացություն, թե՞ դիտավորություն Սոնա Վան․ Մեկ աչքս փակ Սիփան Շիրազ․ Աստղերը պակասեցին Հայրը մեծ է, քան ես (Հովհաննես ԺԴ 28) «Երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր» «Մայրամուտից առաջ՝ այս պահին» Աշոտ Ավդալյան. Անձրևների տոն Հովհաննես Գրիգորյան․ Մի քանի ճշմարտություն Աշոտ Ավդալյան․ Արդար առավոտ Նիկա Ջորջանելի․ «Բան, որ լսվել է ոչ մեկ անգամ» Հակոբոս 5.16 Մենք սովորել ենք աշխատել խտրական վերաբերմունքի պայմաններում, սակայն վերջերս այդ դիմակայությունը համալրվել է վտանգավոր դրսևորումներով. բաց նամակ «Ես ի պաշ­տո­նե պար­տա­վոր եմ ա­նե­լու այդ մր­ցույ­թը» Հայաստանում առաջին անգամ ցուցադրվեց ռեժիսոր Միքայել Վարդանովի «Հայկական հողի գույնը» ֆիլմը Ուկրաինայում կոչ են արել ոչնչացնել սովետական գրքերը Պարույր Սևակ. Երջանկություն Եղիշե Չարենց. Ամեն տեսակ երգ երգեցի... Դանիել Վարուժան․ Հունձք Ալեքսանդր Ծատուրյան. Երկու խոստովանանք
website by Sargssyan