Երաժիշտները նվագել են սառույցից պատրաստված գործիքներով

Երաժիշտները նվագել են սառույցից պատրաստված գործիքներով

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, Irates.am: Սառույցը նույնպես նվագում է, ապացուցում են նորվեգացի երաժիշտները, որոնք երաժշտական համար են ցուցադրել սառույցից պատրաստված գործիքներով: Այս մասին տեղեկանում ենք Euromag.com կայքից:

Աղբյուրը նշում է, որ երաժիշտները սառույցը վերցրել են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսից: «Սառույցից պատրաստված գործիքները մեկ նպատակ ունեն՝ ուշադրություն հրավիրել գլոբալ տաքացման խնդիրների վրա,- ասել են երաժշտական քառյակի ներկայացուցիչները, որ ելույթ են ունեցել Արկտիկայի ամենահյուսիսային կետում՝ -12 ցրտի պայմաններում»:

Նշվում է, որ կվարտետը նվագել է հատուկ այս իրադարձության համար գրված «Օվկիանոսյան հիշողություններ» ստեղծագործությունը

Հետևեք մեզ նաև Telegram-ում