Հայերը պահպանել են աշխարհի ամենափոքր աղոթագիրքը

Հայերը պահպանել են աշխարհի ամենափոքր աղոթագիրքը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, Tert.am: Իրանական Iran Front Page պարբերականն անդրադարձել է Սպահան քաղաքի Սուրբ Ամենափրկիչ վանքում պահվող աշխարհի ամենափոքր աղոթագրքին, որը պահպանել են հայերը:

Աղբյուրը նկատում է, որ Նոր Ջուղա թաղամասում գտնվող վանքն Իրանի ամենագեղեցիկ եկեղեցիներից է և հանդիսանում է երկրի տարածքում գտնվող քրիստոնեական կառույցներից ամենաինքնատիպերից մեկը:

1606թ. կառուցված վանքի բակում գործում է թանգարան-գրադարան, որտեղ պահվում է ավելի քան 700 ձեռագիր՝ հայերենով և միջին դարերում կիրառելի այլ լեզուներով: Բացի այդ այստեղ պահվում են աշխարհի ամենագեղեցիկ կտակարաններից մի քանիսը:

Այդ սուրբ գրվածքներից մեկը հայտնի է ամբողջ աշխարհում. հայ մանրանկարիչների կողմից ստեղծված ամենափոքր աղոթագիրքը, որը կշռում է ընդամենը 0,7 գր, ունի 14 էջ: Այն «Հայր մեր» աղոթքի՝ տարբեր լեզուներով գրված տարբերակներն է պարունակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում