Բրիտանացին 293 դոլարով կտավ է գնել ու պարզել, որ այն Պիկասոյի՝ 1 մլն դոլարանոց աշխատանքներից է

Բրիտանացին 293 դոլարով կտավ է գնել ու պարզել, որ այն Պիկասոյի՝ 1 մլն դոլարանոց աշխատանքներից է

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, Tert.am: Բրիտանացի Ֆիլիպ Սթեփլթոնը ավտոտնակում կազմակերպված աճուրդում 293 դոլարով ձեռք է բերել մի կտավ, որը, ըստ նրա, եղել է հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոյի Seated Bather կտավի որակյալ կրկնօրինակը:

Ինչպես նշում է news.sky.com կայքը, 52-ամյա տղամարդը հավատացած է եղել, որ կտավը կեղծ է, սակայն դրա վրա գրված Picasso Col­lec­tion արտահայտությունը շարժել է նրա հետաքրքրասիրությունը:

Այն գնելուց կես տարի անց Սթեփլթոնն արվեստի գործը տարել է փորձագետի մոտ, որն էլ հաստատել է, որ կտավն իսկապես պատկանում է Պիկասոյի վրձնին:

Արդյունքում պարզվել է, որ կտավի իրական գինը մոտ մեկ միլիոն դոլար է:

«Մենք լիովին հավատացած ենք, որ այն իրական է: Ապացույցները չափից ավելի շատ են. դրանք մատնանշում են, որ հեղինակը Պիկասոն է»,-ասել է Brighton and Hove Auction Rooms աճուրդի տան փորձագետ Ռոուզի Մեյը:

Կտավը հաջորդ ամիս աճուրդի կհանվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում