USD
EUR
RUB

Երևանում տեղի կունենա Ռոզի Արմենի «60 տարի բեմում» հոբելյանական համերգը, կհնչի 20 երգ

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Tert.am: Երևանում մայիսի 25-ին տեղի կունենա հայտնի ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենի հոբելյանական՝ «60 տարի բեմում» համերգը, որի համար մշակվել է հատուկ ծրագիր սիրված և նոր երգերից։

«Երկու նոր երգ կա, մեկը՝ Սևակ Ամրոյանի հետ դուետը, մյուսը՝ Միշել Լեգրանի լավագույն երգերից մեկը, որը հայ հանդիսատեսի համար չեմ կատարել։ Հին, սիրված երգեր նույնպես հնչելու են, որովհետև վերջին անգամ 1991 թվականին եմ Հայաստանում երգել և այդքան տարիների նոր երիտասարդները չեն ճանաչում ինձ։ Դրա համար իմ երգերը նորից կերգեմ։ Կկատարեմ նաև Ազնավուրի երգերից մի քանիսը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ռոզի Արմենը։

Համերգին 40 հոգանոց նվագախմբի ղեկավար Երվանդ Երզնկյանն էլ տեղեկացրեց, որ մայիսի 25-ին կայանալիք համերգին հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա լսելու կենդանի կատարմամբ 20 երգ։

«Երբ ինձ առաջարկեցին Ռոզի Արմենի համերգը դնենք, ես շատ ուրախացա։ Այս մի քանի օրվա փորձերը ցույց տվեցին, որ նա կարող է երկու մասից բաղկացած համերգ երգել։ Անգամ այսօրվա երիտասարդներից շատերը չեն կարող երկու մասից բաղկացած համերգ երգել։ Ե՛վ նվագախումբն է լավ պատրաստված, և՛ Ռոզի Արմենն է լավ մարզավիճակում, փորձերը ցույց տվեցին դա։ Հույս ունեմ ամսի 25-ին մեր ունկնդրին կմատուցենք լավագույն կատարումները»,- ասաց Երվանդ Երզնկյանը։

 

Լրահոս
Գթասրտություն Հնագետ Գրիգոր Արեշյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռակապով խոսել է Հյուսիսային Ամերիկայի հայոց թեմերի առաջնորդների հետ Սաղմոս ՃԽԱ Հովհաննես Հովհաննիսյան․ Հայ զինվորին Ծաղկաթերթեր Դերասանի մենախոսություն կյանքի իմաստի մասին. «Հեռագիր»-ը ցուցադրվեց «Արմմոնո» փառատոնին Կյանքի արվեստ. Սեռական դաստիարակության խնդիրը Կորյուն Առաքելյան. Բանաստեղծություններ Սամվել Մարգարյան․ Բանաստեղծություններ Մեզ հրամցված է մի չափորոշիչ, որն առանձին անձանց քմահաճույքի արդյունք է. Տեր Սարգիս Netflix-ը «Խոստումը» ֆիլմը ցուցադրելու հեղինակային իրավունք է ստացել Ընտանիք Համո Սահյան. Հորովել Եղիա Տեմիրճիպաշյան. Անգեղն երգ Պառավքարից մինչև Մուրղուզ․․․ Տավուշյան լեգենդներն ու զրույցները Օգոստոսի 1-ից Մոսկվայում վերաբացվում են կինոթատրոնները «Երեք մանկունքը բաբելոնյան հնոցում» սյուժեի պատկերագրական համակարգը «Այդ չափորոշիչները չեն արտացոլում ՀՀ քաղաքացու և հայ մարդու դաստիարակությունը»․ Աիդա Թոփուզյան Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը նախանձների մասին Խորհր­դա­յին նկա­րա­հա­վա­քի ա­զատ և ան­կախ նա­վար­կու­թ­յու­նը Օպերային թատրոնն առցանց համերգ կնվիրի կորոնավիրուսի պատճառով տուժած բոլոր երաժիշտներին «Այն մեկ ա­մի­սը, որ Պետ­րոս­ը կռ­վեց իմ կող­քին, հա­վա­սար էր տաս­ն­յակ կյան­քե­րի սխ­րան­քի» Արժևորենք կյանքի ամեն վայրկյանը Ս. Էջմիածնի Մատենադարանն առաջարկում է ընթերցել Վահե Երկանյանի «Պայքար հայկական նոր դպրոցի համար Անդրկովկասում «Music 20» միջազգային փառատոնին աշխարհի տարբեր ծայրերից հետևել է մոտ 45 հազար մարդ The Independent-ը դրական է արձագանքել Կոմիտասի «Սուրբ Պատարագի» համերգային ձայնագրությանը Վահագն Մուղնեցյան․ Նախանվագ Եղիշե Չարենց. ...Մայրամուտի այս սուրբ, հրակարմիր միգում Արսեն Գրիգորյանն ու «Հայ երգասաններ» նախագիծը երգ են նվիրել հայոց բանակին Հնդկաստանի դատարանը որոշել է Բաբրի մզկիթի տարածքը վերածել հինդու տաճարի Պահապան հրեշտակը պահպանում է մեզ Ռեմբրանդտի ինքնանկարը Լոնդոնում աճուրդի ընթացքում վաճառվել է ռեկորդային 18,7 միլիոն դոլարով Հուսիկ Արա. Սայթաքած ժամանակ Եղիա Տեմիրճիպաշյան. Մինակ Ձեր կյան­քի մո­լո­րու­թ­յամբ ձեզ մահ մի՛ ցան­կա­ցեք Բուհ չընդունված դիմորդները հանդիպեցին ԱԺ պատգամավորների հետ «Ազգասիրությունը նշանակում է սիրել ազգի կերտած մշակույթը». Գարեգին Երկրորդ Կաթողիկոս Ամենայն Հայոց «Չկա ծածուկ բան, որ չհայտնվի» Որոմը
website by Sargssyan