USD
EUR
RUB

Նոր գիրք` «Հայ-գերմանական ռապսոդիա»

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Aravot.am: «Լուսակն» հրատարակչությունը հրատարակել է լրագրող, երբեմնի ռադիոհաղորդավար Հրաչյա Մարտիրոսյանի հեղինակած 4-րդ գիրքը՝ «Հայ-գերմանական ռապսոդիա»։ Գիրքն անկեղծորեն պատմում է հայ ամուսիններ Մհերի եւ Խանդութի՝ Գերմանիա կատարած դժվարին ճամփորդության մասին։ Ամուսինները, արձագանքելով դստեր եւ փեսայի հրավերին, որոշել էին Մյունխեն հասնել գնացքով։ Եվ ահա Կիեւից նրանք նստում են Սլովակիա մեկնող գնացքը։ Ճանապարհին գնացքում նրանց տհաճ անակնկալ էր սպասվում։ Մոտենում են հսկիչները, ստուգում տոմսերն ու ասում, որ նրանցից յուրաքանչյուրը եւս 60-ական դոլար պետք է վճարի՝ ի տարբերություն ՌԴ-ի եւ Ուկրաինիայի քաղաքացիների, քանզի հանդիսանում են ՀՀ քաղաքացի… Ամուսինները հաջորդ կայարանում իջնում են, դրամարկղում կատարում անհրաժեշտ մուծումը եւ նույն գնացքով շարունակում ճանապարհը։ Նույն տհաճ եւ ավելի ցավեցնող անակնկալն էր սպասվում ամուսիններին Չեխիայում։ Նրանց գնացքից ծանր իրերով իջեցրին, սակայն դրամարկղը պետք է բացվեր ժամեր անց… Բնական է, որ գնացքը գնաց… Այստեղ էր, որ ամուսիններին պարուրեց հուսահատությունը, Մյունխենի երկաթուղային կայարանում նրանց պետք է դիմավորեին եւ մեքենայով գնային Էբերսբերգ քաղաք…Հաջորդ գնացքը Պրահա էր մեկնում ուշ երեկոյան։ Ամուսինները տանջալից ժամեր մեռցնելուց հետո Պրահա մեկնող գնացքը նստեցին…Վերջապես հասան Մյունխեն մեկնող գնացքին…

Մյունխեն հասան դստեր հետ պայմանավորված ժամից մոտ մեկ օր ուշ… իջել են, կայարանում դիմավորող չունեն, չգիտեն՝ ո՞ւր պետք է գնան, լեզու չգիտեն, իսկ դստեր տուն կատարած հեռախոսազանգերին պատասխանող չկա… Ինչեւէ, մի կերպ ելքը գտնվում է…

Փիլիսոփախոհական վեպը, որքան էլ որ անհատի անձնականն է, այդուհանդերձ, Մհերի եւ Խանդութի ապրածն ու չապրածը համամարդկային է եւ ավելի ճիշտ՝ համահայկական, այն բոլորիս է վերաբերում եւ ինչ պատուհասել էր նրանց, կարող էր պատահել ցանկացածիս հետ։ Առանցքում հայն է՝ իր երկրին պատուհասած երկար ու ձիգ անցումային տարիներով… Սակավաթիվ հերոսների կերպարներն անբողջական են, չնայած ունեցած խնդիրներին։ Գիրքն առանձնանում է գեղարվեստական արտահայտամիջոցներով (օրինակ՝ քանի դեռ արեւը չէր հավաքել իր շողերը), պարզ ու հասկանալի լեզվի շարադրանքով, այն ընթերցվում է հետաքրքրությամբ, մեկ շնչով։ Շրջահայաց հեղինակը նաեւ ուշագրավ դաս է տալիս՝ «Դիմացինիդ հետ, եթե նա քո հարազատդ չէ, հարկավոր է տարածություն պահել, որը երբեք չպետք է խախտվի»։

Գիրքը մեր իրականությունում նաեւ նոր խոսք է այսօրվա Գերմանիայի Դաշնության բնակչի քաղաքացիական կեցվածքի մասին՝ օտարին, անօգնականին սատարելու պատրաստակամությամբ։

Գ. ԱՐՇԱԿՅԱՆ

Լրահոս
Հրաչյա Թամրազյան. Բանաբան Կոստան Զարյան․ Ճամփորդություն Մատթեոս Զարիֆյան-Մարի Պոզապալյան․ «Ծովուն դիմաց» Ոչ սովորական նկարիչը Սլավի-Ավիկ Հարությունյան կամ միայնակ թռչունը Մահացել է համաշխարհային կինոյի լեգենդ Ֆրանկո Ձեֆֆիրելին Հիսուս, բժշկիր սերը բոլոր մարդկանց Տեղի կունենա «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» մենահամերգը «Ամենասուրբ Երրորդության» գաղափարը արտահայտող ինքնատիպ պատկերները Խաչատրյանի միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչը Ս. Եղիա մարգարեի (9-րդ դար ն. Ք.)` երկինք համբարձման պատմությունը Գեղամ Սարյան․ Փառքի տաճարը Հանրահայտ կինոռեժիսոր Կառլոս Ռեյգադասը «Ոսկե ծիրան»-ի հատուկ հյուրն է Ինչ «մեսիջ» է հղում արվեստագետը Մեզնից խլել են փորձում մեր գալիքը «Ազնավուր» կենտրոնում կնշվի Երվանդ Քոչարի ծննդյան 120-ամյակը Ամեն ընտանիք մի փոքրիկ եկեղեցի է «Կան մարդիկ, որոնք կուսակցական ժողովների կարոտախտ ունեն, բայց Գրողների միությունն այդպիսի ժողովների վայր չէ» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվեցին Լոս Անջելեսի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտների աշխատանքները կներկայացվեն Նկարիչների միությունում Սայաթ-Նովա․ Ինձ սիրեցիր, էշխըն նընգար, խաղի դավթար իմ քիզ ամա Հովհաննես Թումանյան․Շունը Հովհաննես Գրիգորյան․ Սիրտ Խաչատրյանական մրցույթի ժյուրիի անդամը Հայաստանում բացահայտում է հայկական երաժշտությունը Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Մեքսիկայում առաջին անգամ հայտնաբերվել է Ֆրիդա Կալոյի ձայնի ձայնագրությունը Եղիշե Չարենց․ Ընկեր «Ինձ տեսնում են այնտեղ, որտեղ հրավիրում են» Աստված ստեղծել է նրանց տղամարդ ու կին Ակսել Բակունցի ծննդյան 120- ամյակի առթիվ Գորիսում կանցկացվեն միջոցառումներ Երեւանում կմեկնարկի 16-րդ «Ոսկե ծիրանը» «Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը՝ Հայաստանում Վահագն Դավթյան․ Կանչ Ռուբեն Սևակ․ Գիշերն իջավ Երջանկության քրիստոնեական ընկալումը Աստվածճանաչողությունը եւ աստվածգիտությունը սկսվում են հավատքով Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի հետ Մատթեոս Զարիֆյան․ Բանաստեղծություններ Արտաշես Հարությունյան. Վերջալույսի աղջիկը Սերգեյ Սմբատյան. «Շատ կարևոր է քիմիական կապը, որ կա Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջև»
website by Sargssyan