Անթիլիասում հրատարակվել է «Մշակույթը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920)» գիտաշխատությունը

Անթիլիասում հրատարակվել է «Մշակույթը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920)» գիտաշխատությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, Tert.am: Մեծի Տանն Կիլիկիոյ «Խաչիկ Պապիկյան հիմնադրամ»-ի հրատարակությունների շրջանակներում լույս է տեսել Գուրգեն Վարդանյանի հեղինակած «Մշակույթը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920)» գիտաշխատությունը։

Մենագրությունում առաջին անգամ ամփոփ կերպով ներկայացվել են ազգային պետական շինարարության գործընթացում իրականացված միջոցառումները կրթական համակարգում, մշակույթի տարբեր բնագավառներում։

Հատորը խմբագրել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում