Վան Գոգի պատկերով օդապարիկը սավառնել է Մելբուռնի երկնքում

Վան Գոգի պատկերով օդապարիկը սավառնել է Մելբուռնի երկնքում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, Tert.am: Ավստրալիայի Մելբուռն քաղաքի բնակիչներն ականատես են եղել` ինչպես է hոլանդացի հայտնի գեղանկարիչ Վինսենտ վան Գոգի պատկերով օդապարիկը սավառնում քաղաքի վրա, գրում է Daily Mail-ը:

Նախաձեռնությունն իրականացվել է Goldrush Ballooning ընկերության կողմից, որն օդապարիկով թռիչքներ է կազմակերպում Մելբուռնում: Նախաձեռնության նպատակն է եղել մարդկանց ուշադրությունը հրավիրել King Valley Balloon փառատոնին, որը կկայանա հունիսի 7-10-ը և որի ընթացքում ցանկացողները կկարողանա թռչել ընկերության օդապարիկներով:

Յուրօրինակ օդապարիկի եռաչափ պատկերը ստեղծվել է հայտնի գեղանկարչի ինքնանկարի նմանությամբ, որում նա պատկերված է ֆետրե գլխարկով:

Օդապարիկի մասերը պատրաստվել են առանձին-առանձին, այնուհետև միացվել են, իսկ պատրաստման ընդհանուր ծախսը 278 000 դոլար է կազմել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում