USD
EUR
RUB

Մեկնարկում է «Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության 4-րդ փառատոնը»

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 27-ից հունիսի 15-ը կկայանա «Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության 4-րդ փառատոնը»:

Նախարարությունից հայտնում են, որ փառատոնի գործընկերներն են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը:

Իր տեսակով հայ երաժշտարվեստում միակ փառատոնի նպատակն է հնարավորություն տալ երիտասարդ կոմպոզիտորներին ներկայացնելու իրենց ստեղծագործությունները մեկ միասնական հարթակի շրջանակում, հաղորդակից լինելու միմյանց, ինչպես նաև օգնել և օժանդակել նրանց հանրայնացնելու իրենց արվեստը:

Փառատոնի ընթացքում կհնչեն երկու տասնյակ հեղինակների կամերային ստեղծագործություններ:

Փառատոնի բացման համերգը կկայանա մայիսի 27-ին, ժամը 19:00-ին, ՀԲԸՄ համերգասրահում. կհնչեն Դ. Բալասանյանի, Ա. Մնացականյանի, Ա. Մարտիրոսյանի, Ա. Հարությունյանի, Ա. Բաբաջանյանի, Ս. Աղամալյանի, Ք. Գրիգորյանի, Ա. Խանլարիի դաշնամուրային ստեղծագործությունները:

Հունիսի 8-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ակուստիկ լաբորատորիայում կկայանա իմպրովիզացիոն երաժշտության երեկո. կմասնակցեն Դ. Բալասանյանը, Հ. Հակոբյանը, Մ. Դոլմազյանը և Վ. Հարությունյանը:

Փառատոնը կեզրափակվի հունիսի 15-ին, ժամը 19:00-ին, Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում կայանալիք կամերային երաժշտության համերգով. կհնչեն Ա. Բաբաջանյանի, Ա. Գրիգորյանի, Ջ. Մինասյանի, Մ. Առակյանի, Տ. Համբարյանի, Հ. Հակոբյանի, Դ. Բալասանյանի, Է. Յոլչյանի, Ա. Հարությունյանի և Ն. Երեմյանի կամերային ստեղծագործությունները:

Մուտքն ազատ է:

Լրահոս
Եղիշե Չարենց․ Մայրամուտներ Պարույր Սևակ․ Անակնկալ հայտնագործություն Երբ փրկությունը սերն է. Լիլյա Մուկուչյանի դերակատարմամբ ներկայացումը կցուցադրվի «Արմմոնո» փառատոնին Քարոզչություն «Առնո Բաբաջանյանը» ոչ թե ախտահանվել, այլ արտաքինից մաքրվել է Վիեննայի օպերան Պլասիդո Դոմինգոյին պարգևատրել է արվեստում ունեցած ներդրման համար Ռազմիկ Դավոյան. Արարչություն Հայաստանում հնչեցին Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները Վստահություն Սրբին մեծարելը նրան ընդօրինակելն է Հավատարմություն Հպարտությունն ու խոնարհությունը Արմենուհի Սիսյան․ «Փախուստ ծառերի մոտ» Մհեր Բեժանյան. Հաճույքի թռչուն Էրմիտաժը սկսել է խմբային էքսկուրսիաներ անցկացնել Ֆիլհարմոնիկ նվագախումբը կձայնագրի և կտեսագրի Բեթհովենի բոլոր սիմֆոնիաները Հայ ճարտարապետների ամառային կինոթատրոնը՝ Մոսկվայի «Гараж» ժամանակակից արվեստի կենտրոնում Գթասրտություն Հնագետ Գրիգոր Արեշյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռակապով խոսել է Հյուսիսային Ամերիկայի հայոց թեմերի առաջնորդների հետ Սաղմոս ՃԽԱ Հովհաննես Հովհաննիսյան․ Հայ զինվորին Ծաղկաթերթեր Դերասանի մենախոսություն կյանքի իմաստի մասին. «Հեռագիր»-ը ցուցադրվեց «Արմմոնո» փառատոնին Կյանքի արվեստ. Սեռական դաստիարակության խնդիրը Կորյուն Առաքելյան. Բանաստեղծություններ Սամվել Մարգարյան․ Բանաստեղծություններ Մեզ հրամցված է մի չափորոշիչ, որն առանձին անձանց քմահաճույքի արդյունք է. Տեր Սարգիս Netflix-ը «Խոստումը» ֆիլմը ցուցադրելու հեղինակային իրավունք է ստացել Ընտանիք Համո Սահյան. Հորովել Եղիա Տեմիրճիպաշյան. Անգեղն երգ Պառավքարից մինչև Մուրղուզ․․․ Տավուշյան լեգենդներն ու զրույցները Օգոստոսի 1-ից Մոսկվայում վերաբացվում են կինոթատրոնները «Երեք մանկունքը բաբելոնյան հնոցում» սյուժեի պատկերագրական համակարգը «Այդ չափորոշիչները չեն արտացոլում ՀՀ քաղաքացու և հայ մարդու դաստիարակությունը»․ Աիդա Թոփուզյան Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը նախանձների մասին Խորհր­դա­յին նկա­րա­հա­վա­քի ա­զատ և ան­կախ նա­վար­կու­թ­յու­նը Օպերային թատրոնն առցանց համերգ կնվիրի կորոնավիրուսի պատճառով տուժած բոլոր երաժիշտներին «Այն մեկ ա­մի­սը, որ Պետ­րոս­ը կռ­վեց իմ կող­քին, հա­վա­սար էր տաս­ն­յակ կյան­քե­րի սխ­րան­քի»
website by Sargssyan