USD
EUR
RUB

Գևորգ Էմին․ Սիամանթոյի մենախոսությունը

 

1.

- Ո՜վ հղացավ այս միտքը դիվական`
Մասիսը ճերմակ,
Մասիսը անբիծ
Այս լայն աշխարհում դնել այն տեղում,
Ուր դար ու դարեր
Պիտի արյունեն լանջերը նրա
Եւ գագաթն անգամ.

Ո՜վ միտք հղացավ
Դժոխք արարել
Եղյալ ու չեղյալ Դրախտի տեղում,
Արարատ լեռան հովանու ներքո,
Երկրի փոխարեն
Մեզ տալով մի հին,
Ոտնակոխ ճամփա,
Հողի տեղ` չոր քար,
Ջրի տեղ` արյուն...
Ո՜վ միտք հղացավ,
Դեռ մեր պատմության վաղ արշալույսին,
Այս արարչագործ,
Հին ժողովրդի
Գլուխը դնել մի հարևանի
(Բիրտ Պարսկաստանի)
Արնոտ սրի տակ.
Մյուսի աջով-
(Բյուզանդիո խաչով),
Պահանջելով,
Որ նա...ծախի իր հոգին,
Եթե ուզում է... մարմինը փրկել:

Եւ եթե դարերն
Անզոր են եղել նրան ազատել,
Եւ եթե
Գալիք դարերն անզոր են ազատել նրան
Եւ հրաշքն է լոկ
Հնարն անհնար,-

Տե՛ր,
Տուր ինձ Մովսես մարգարեի պես
Հանել ու տանել ցեղն իմ հալածված
Այս Հայաստանից,-
Ոչ -Մահաստանից,
Ոչ -Քարաստանից,
Դեպի ապահով, ուրիշ մի եզերք
(Կա՞ այդպիսի տեղ...) -
Ցեղն իմ մշտատև -
Նրա սերմը նոր
Արմատները հին,
Վեպ, կոթող ու երգ...

Տուր պերճաբանիս
Թլվատությունը նրա մոգական
Եւ սուրը նրա`
Աղբյուր հանելու հանդիպած քարից,
Եւ գավազանը`
Ճեղքելու Կարմիր ծովը մեր բախտի,
Լացի ու արյան,
Թեկուզև Մովսես մարգարեի պես
Իմ մահը գտնեմ,

Օտար հող մտնեմ,
Այդ երանելի ափին չհասած,
Բաղձալի սեմին նրա փակ դռան...

Տե՛ր,
Չե՞ս լսում դու
«Կարմիր լուրերը» ջարդի ու արյան...

2.

Ջնջվում է ,
Կորչում,
Իմ ազնիվ սերմը,
Տեսակն ու սեռը.

Եւ ինչպե՞ս մնար,
Ինչպե՞ս դիմանար.

Երբ մենք, թվով` քիչ,
Սակայն եզակի որակ ենք եղել,
Քանակի աշխարհ...

Նետ ու աղեղի փոխարեն` տավիղ
Եւ գիր ենք պաշտել սրի փոխարեն
Եւ զենքի տեղ` երգ,
Զորքի տեղ` ցնորք--
Զենքի, զորքի ու բանակի աշխարհ...

Մենք` մարդկության ու պատմության դոնոր
Ամեն մի դարի
Արդար պայքարին
Արյուն ենք տվել,
Արյունը մեր քիչ,
Արյունը մեր թանկ.
Դրա փոխարեն
Մեզ գովք շռայլող
Թանաքի՛ աշխարհ...

Ինչքան ել դժվար,
Հաճախ` անհնար,
Բայց, ինչ էլ լիներ,
Միշտ մարդ ենք եղել
Ու մարդ մնացել-
Տմարդի՛ աշխարհ.

Եղել ձիրք, տաղանդ,
Երբ վսեմ տաղանդն
Աղանդ է կոչվել,
Աղանդի՛ աշխարհ.

Նվիրվել բարուն ու գաղափարին-
Նեղ կաղապարի
Ու... չարի աշխարհ.

Երկրպագել ու խնկարկել միայն
Ներշնչումի ու արարման պահին-
Փողի, օգուտի
Ու շահի աշխարհ...

Ջնջվում է ,
Կորչում իմ ազնիվ սերմը,
Տեսակն ու սեռը,
Իմ անկրկնելի ցեղը հայկական.

Քսաներորդ դար,
Եւ դո՛ւ, մարդկություն,
Որ,
Իբրև բարի,
Եւ հոգատար ու խղճով ես այնքան,
Որ պահպանում ես
Ու փրկում մահից
Նույնիսկ գորշ գայլի
Կամ շնագայլի տոհմ ու ցեղերին,
Ամեն տեսակի
Գիշատիչներին ցեղի մարդկային,
(Օձից մինչև... Կայեն... )

Լրահոս
Հայ եկեղեցու Եվրոպայի թեմերի առաջնորդները դատապարտել են Ադրբեջանի սադրիչ գործողությունները Հնագետները Մարտակերտում պեղել են սալարկղային դամբարանը Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կոչով դիմել է Էրդողանին Եղիշե Չարենց․ Հեռացումի խոսքեր Վահան Տերյան․ Կույր լինելու ցանկություն ԿԳՍՄ նախարարը ունակ չէ կրթական օբյեկտիվ չափորոշիչներ ստեղծել. Տեր Տիգրան քահանա Բադիրյան «Այս որոշումը կբարդացնի քրիստոնյաների և մուսուլմանների կյանքը». Գարո Փայլանը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերափոխելու մասին Լեհ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի պիեսներից մեկը կբեմադրվի Ռուսական թատրոնում ՅՈՒՆԵՍԿՕ-ն ափսոսանք է հայտնել Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի վերաբերյալ Թուրքիայի որոշման կապակցությամբ Փորձագետները գնահատել են պանդեմիայի հասցրած վնասը թանգարաններին «Ըստ ձեր հավատի թող լինի ձեզ» (Մատթ․ 9։29) Գրադարանների վիրտուալ անցուդարձը «Հայ Եկեղեցու պատմություն» դասաժամի ոդիսականը. Սերովբե եպիսկոպոս Շառլ Ազնավուրի հրապարակում բացվելու է Աղասի Այվազյանի անվանական աստղը Փարիզի Ռոդենի թանգարանը կվաճառի քանդակագործի աշխատանքների պատճենները Նոր Խարբերդի դպրոցը պատրաստ է շահագործման Պարույր Սևակ. Լինել, թե չլինել Միսաք Մեծարենց. Առտվան արևի մեջ Օձա­վարս Գոր­գոն մե­դու­զան իր թու­նա­ծա­վալ վար­սե­րը տա­րա­ծել է ամ­բողջ աշ­խար­հում, Պան­դո­րան բա­ցել է կեղ­ծի­քի կոր­ծա­նա­րար սն­դու­կ Մեծ Բրիտանիայում Հռոմի 180-րդ Պապի 700-ամյա կնիքն է հայտնաբերվել Սալոնիկում Աթաթուրքի տունը պետք է դառնա հույների ցեղասպանության թանգարան․ Greek City Times «Կր­թու­թ­յան ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րը եր­բեք չեն թաքց­րել ի­րենց կեղծ պա­ցի­ֆիս­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թ­յու­նը» Իմպրեսիոնիզմի խռովկանը՝ Կլոդ Մոնե Մի՛ ստիր, Հայ Եկեղեցու պատմությունը չունի՛ «ծածուկ» էջեր Հայաստանին հաշտության օրակարգ է պետք․ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան (տեսանյութ) Պետությունը չի կարող արշավ սկսել իր իսկ Ազգային Եկեղեցու դեմ, պետք չէ լինել աստվածամարտ. Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան Օպերային թատրոնն առցանց կմատուցի Ռոսինիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» երկի համերգային կատարումը Էդգար Շա­հին. ֆրան­սա­հայ­կա­կան օ­ֆոր­տի հրա­ցա­նա­կի­րը Աստվածածնի օգնության մասին Եկե­ղե­ցին գո­յութ­յուն ու­նի 2000 տա­րի և գո­նե ա­ռա­ջի­կա 2000 տար­վա հա­մար պետք է ա­պա­հո­վի ե­կող սե­րունդ­նե­րի հոգևոր կա­րիք­նե­րը ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է արել Թուրքիային Սուրբ Սոֆիայի տաճարը չվերածել մզկիթի Միքայել սրբազանը՝ ԿԳՄՍ նախարարին. «Դուք մի ամիս չեք կարող կուսակրոն մնալ, մենք ողջ կյանքներս ենք կուսակրոն» Տերևաթափ իմ թխկի, օ, իմ թխկի ձյունածածկ... Գուրգեն Մահարի. Դաշտերում սեզ ու ծաղիկ Պարույր Սևակ․ Քմծիծաղ «Մերձավորի մահը». մաս 2-րդ Թուրքիան վաղը կհայտարարի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշման մասին. թուրք լրագրող Ղևոնդ Ալիշանի 200-ամյակի առթիվ կստեղծվեն անիմացիոն մուլտֆիլմեր «Music 20» դասական երաժշտության փառատոնը Հայաստան է բերում աշխարհահռչակ արտիստների Միքայել Նալբանդյանի գրական ժառանգության թվայնացումը գիտական, կրթական նշանակություն ունի
website by Sargssyan