Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը Մոսկվայում

Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, Aravot.am: Երեկ Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան կոնսերվատորիայում կայացել է հայտնի հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված հեղինակային երեկոն։ Այս մասին գրառում է կատարել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, որը ներկա է գտնվել իրադարձությանը։

«Ծրագրում հնչել է «Ռեքվիեմը»-ը երգչախմբի և նվագախմբի համար, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը, «Հավատով խոստովանիմ»-ը ձայնի, ալտի և տղամարդկանց երգչախմբի համար, ըստ Ներսես Շնորհալու, «Sonata da chiesa»-ը ալտի և դաշնամուրի համար։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարել են «Musica viva» կամերային նվագախումբը, Տուլայի պետական երգչախումբը, «Questa musica» երգչախումբը, ալտահար Սերգեյ Պոլտավսկին, դաշնակահար Պավել Դոմբրովսկին:

Մաեստրո Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված համերգային երեկոն իրականություն դարձավ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի նախաձեռնությամբ և Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի աջակցությամբ»,- գրել է Տիգրան Վիրաբյանը:

Լուսանկարները՝ Տիգրան Վիրաբյանի

Հետևեք մեզ նաև Telegram-ում