«Երաժշտական հեքիաթ»՝ Արամ Խաչատրյան համերգասրահում

«Երաժշտական հեքիաթ»՝ Արամ Խաչատրյան համերգասրահում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Հունիսի 1-ին Արամ Խաչատրյան համերգասրահում բոլոր երեխաների ու ծնողների համար կբացվեն «Երաժշտական Հեքիաթ»-ի դռները:

«Երաժշտության կախարդական հնչյունների օգնությամբ կճամփորդենք օվկիանոսներով, կպտտենք ժամանակի անիվը և կհայտնվենք պատմության տարբեր դարաշրջաններում: Դրանում մեզ կօգնեն Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հրաշագործ երաժիշտները և մեր դիրիժորները, ովքեր ունեն կախարդական փայտիկներ:

Արամ Խաչատրյանի «Վալս»-ի հետ կպտտվենք ու կհասնենք Կարիբյան ծովի ծովահեններին, Չայկովսկու «Կարապի լճից»՝ հրաշագործ Հարի Փոթերի մոտ: Մեծ էկրանի վրա երաժշտության հետ զուգահեռ կցուցադրվեն գեղեցիկ անիմացիոն տեսանյութեր: Այդ օրը Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարեն երիտասարդ դիրիժորներ Ներսես Մկրտչյանը, Դավիթ Մարուխյանը և Սանտյագո Դիաս Ագիրեն: Կլինի նաև Արփի Մաղաքյանի «Երևանյան հեքիաթներ» գրքի շնորհանդեսը: Երեկոն կվարի սիրված հաղորդավար Սերգեյ Սարգսյանը: Կլինի նաև անակնկալ դերասան Հրանտ Թոխատյանի կողմից»,- տեղեկացնում են Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում