Բենքսիի 4,5 տոննանոց գրաֆիտին տարվել է պատկերասրահ

Բենքսիի 4,5 տոննանոց գրաֆիտին տարվել է պատկերասրահ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Ուելսի Պորտ-Տալբոտ քաղաքում հայտնի նկարիչ Բենքսիի գրաֆիտին տեղափոխվել է տեղի պատկերասրահ։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, խոսքը 4,5-5 տոննանոց արտ-օբյեկտի մասին է, որը նկարված է ավտոտնակի երկու պատերին, որն իրենից ներկայացնում է ուղղանկյուն։ Պատերից մեկին պատկերված է երեխա, որն ուրախ բռնում է ձյան փաթիլներ, մյուս նկարում գրաֆիտիի իմաստը կտրուկ փոխվում է. պարզվում է, որ ձյան փաթիլների հետ միաժամանակ երեխայի վրա թափվում է մոխրի՝ այվող կոնտեյներից։

Գրաֆիտին Պորտ-Տալբոտում հայտնվել է 2018-ի Սուրբ ծնունդից առաջ՝ ուշադրություն հրավիրելով էկոլոգիական խնդիրների վրա, որոնք կապված են քաղաքում գործող Tata Steel ընկերության պողպատաձուլական գործարանի հետ։ Այս ընթացքում Բենքսիի ամենամեծ ստեղծագործություններից մեկը գրավել է շատ զբոսաշրջիկների։

Այնուհետև որոշվել է գրաֆիտին պատերի հետ միասին տեղափոխվել տեղի պողպատաձուլական կենտրոնի պատկերասրահ։ Տեղափոխությունն արժեցել է 130 հազար դոլար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում