Ազնավուրի հավաքածուից արվեստի գործեր են վաճառվելու

Ազնավուրի հավաքածուից արվեստի գործեր են վաճառվելու

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյա Շառլ Ազնավուրին պատկանող արվեստի գործերը վաճառվելու են Փարիզում կայանալիք աճուրդում։ ՏԱՍՍ-ը, հղում անելով Le Figaro-ին, գրում է, որ աճուրդը կայանալու է հունիսի 4-ին, կազմակերպիչն է Christie’s աճուրդային տունը։

Աճուրդում ներկայացվելու է բրոնզե երկու քանդակ։ Մեկը ֆրանսիացի նկարիչ Ժերմեն Ռիշեի (1902-1959) 1953 թվականին ստեղծած աշխատանքն է, ներկայացնում է ցլի գանգ և ցլամարտիկ։ Սա Ռիշեի՝ ցլամարտին նվիրված 11 աշխատանքից կազմված շարքից է։

Ազնավուրի հավաքածուի աշխատանքներից ևս մեկը՝ Սեզար Բալդաչինիի 1958 թվականին ստեղծած քանդակը նախնական գնահատվել է 60-80 հազար եվրո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում